«Պարթենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 53.
 
== Անվան ծագումնաբանություն ==
{{Հատված|Վերնագիր=Աթենասի և Պոսեյդոնի վեճը Աթենքի հովանավորչության վերաբերյալ|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Քաղաքների հովանավորչության համար Պոսեյդոնի և աստվածների միջև ծավալված վեճերից մեկի համաձայն՝ Աթենքի շուրջ մրցակցություն է ծավալվել Պոսեյդոնի և Աթենասի միջև, չնայած նրան, որ երկիրը բոլոր աստվածների համար ազատ գոտի էր։ Նախքան վեճը, նա իր եռաժանիով հարվածել է միջնաբերդի բլրին և, այսպիսով Աթենքում ստեղծել ջրի աղբյուր։ Աթենասը, մրցակցելով Պոսեյդոնի հետ, Ատիկային որպես նվեր առաջարկել էր ձիթապտղի ծառ։ Աստվածները խոստովանել են, որ Աթենասի նվերն ավելի օգտակար է և դասական այս քաղաքը կոչել են նրա անվամբ։ Պարտության զգացումը Պոսեյդոնին դրդրում է ջրհեղեղներ առաջացնել Աթենքում։|Նկարագրություն=|Հավասարեցում=left|Լայնություն=250px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#e1e6f2|Առանց ընդհատումների=}}
[[Պատկեր:Atena-Giustiniani---Vatican.jpg|մինի|378x378փքս|[[Աթենք]] քաղաքի հովանավոր [[Աթենաս Պալլաս|Աթենաս Պալլասը]] եղել է հին [[Հունական դիցաբանություն|հունական պանթեոնի]] իմաստության, ողջախոհության, կանխամտածված [[Պատերազմ|պատերազմի]] դիցուհին։]]
Պարթենոնի տաճարի [[հայերեն]] անվանման համար հիմք է ծառայել [[հին հունարեն]] համապատասխան բառը։ Հաճախ արդի հայերենում օգտագործվում է ''«Պարթենոնաս»'' բառը, որը փոխառություն է [[Հունարեն|ժամանակակից հունարենից]]։ «Պարթենոն» եզրը ծագում է հին հունարեն «Παρθενών» բառից, որը թարգմանաբար նշանակում է ''«կույս աստվածուհու տաճար»''։ Ըստ երևույթի՝ հին հույն հեղինակների ստեղծագործություններում և աշխատություններում հիշատակված «Պարթենոն» անվանումը վերաբերվել է միայն ժամանակակից տաճարի մի հատվածին։ Ըստ [[Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն|Օքսֆորդի համալսարանի հրատարակչության]] ''«հունարեն-անգլերեն տերմինաբանական բառարան»-ի''՝ Պարթենոնը դա [[Աթենասի տաճար (այլ կիրառումներ)|Աթենաս աստվածուհու տաճարի]] արևմտյան հատվածն է։ Բառարանի հեղինակային անձնակազմի հետ համակարծիք է նաև [[Իռլանդացիներ|իռլանդացի]] [[պատմիչ]] և [[Բյուզանդագիտություն|բյուզանդագետ]] Ջոն Բեգնել Բյուրին։ Ամերիկացի հելլենագետ Քրիստոֆեր Փելլինգը Պարթենոնի անվան ծագումնաբանության համար հիմք է ընդունում [[Հին Աթենք|Հին Աթենքում]] տարին մեկ կազմակերպվող համաժողովրդական տոնի՝ համաաթենական հանդիսավոր երթի հետ, որը, սկսվելով [[Ագորա|Աթենքի ագորայից]] (գլխավոր հրապարակ), հասնում էր մինչև Պարթենոն։ Ըստ նրա՝ Պարթենոն է անվանվել երթի մասնակիցների ծառուղու եզրակետը։ Ըստ նույն հեղինակի տեսության՝ Պարթենոն նշանակում է «կույս աստվածուհու տաճար» և կապված է հին հույների շրջանում տարածքված [[Օլիմպոսի աստվածներ|Օլիմպոսի տասնեկու գերագույն աստվածներից]] մեկի՝ իմաստության, ողջախոհության և կանխամտածված պատերազմի աստվածուհի [[Աթենաս Պալլաս|Աթենաս Պալլասի]] պաշտամունքի հետ։ «Παρθένος» բառը, որպես մակդիր, թարգմանաբար նշանակում է «կույս», սակայն երկիմաստաբար գործածվելիս նշանակում է «կույս աստվածուհի»։ Հին հունական իրականության մեջ այս բնորոշումը հատկանշական է եղել հատկապես վայրի կենդանիների, որսորդության և պտղաբերության աստվածուհու՝ մշտապես երիտասարդ [[Արտեմիս|Արտեմիսի]] համար։
 
Ըստ մեկ այլ վարկածի՝ տաճարն իր անվանումը ստացել է ի պատիվ Աթենք քաղաքի անվտանգության և զարթոնքի համար զոհաբերություն կատարող կույսերի (պարթենոյների): Տաճարի «Պարթենոս» անվանումը շարունակել է կիրառվել Բյուզանդիայում քրիստոնեության տարածումից և տաճարի եկեղեցու վերածումից հետո։ Սակայն այս դեպքում «կույս» բնորոշումն առնչվում էր ոչ թե հունական աստվածությունների, այլև Հիսուս Քրիստոսի մոր՝ Մարիամ Աստվածածնի (հունական իրականության մեջ՝ Պարթենոս, Թեոտոկոս) անվան հետ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարթենոն» էջից