«Պարթենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
 
== Անվան ծագումնաբանություն ==
{{Հատված|Վերնագիր=Աթենասի և Պոսեյդոնի վեճը Աթենքի հովանավորչության վերաբերյալ|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Քաղաքների հովանավորչության համար Պոսեյդոնի և աստվածների միջև ծավալված վեճերից մեկի համաձայն՝ Աթենքի շուրջ մրցակցություն է ծավալվել Պոսեյդոնի և Աթենասի միջև, չնայած նրան, որ երկիրը բոլոր աստվածների համար ազատ գոտի էր։ Նախքան վեճը, նա իր եռաժանիով հարվածել է միջնաբերդի բլրին և, այսպիսով Աթենքում ստեղծել ջրի աղբյուր։ Աթենասը, մրցակցելով Պոսեյդոնի հետ, Ատիկային որպես նվեր առաջարկել էր ձիթապտղի ծառ։ Աստվածները խոստովանել են, որ Աթենասի նվերն ավելի օգտակար է և դասական այս քաղաքը կոչել են նրա անվամբ։ Պարտության զգացումը Պոսեյդոնին դրդրում է ջրհեղեղներ առաջացնել Աթենքում։|Նկարագրություն=|Հավասարեցում=left|Լայնություն=250px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#e1e6f2|Առանց ընդհատումների=}}Պարթենոնի տաճարի [[հայերեն]] անվանման համար հիմք է ծառայել [[հին հունարեն]] համապատասխան բառը։ Հաճախ արդի հայերենում օգտագործվում է ''«Պարթենոնաս»'' բառը, որը փոխառություն է [[Հունարեն|ժամանակակից հունարենից]]։ «Պարթենոն» եզրը ծագում է հին հունարեն «Παρθενών» բառից, որը թարգմանաբար նշանակում է ''«կույս աստվածուհու տաճար»''։ Ըստ երևույթի՝ հին հույն հեղինակների ստեղծագործություններում և աշխատություններում հիշատակված «Պարթենոն» անվանումը վերաբերվել է միայն ժամանակակից տաճարի մի հատվածին։ Ըստ [[Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն|Օքսֆորդի համալսարանի հրատարակչության]] ''«հունարեն-անգլերեն տերմինաբանական բառարան»-ի''՝ Պարթենոնը դա [[Աթենասի տաճար (այլ կիրառումներ)|Աթենաս աստվածուհու տաճարի]] արևմտյան հատվածն է։ Բառարանի հեղինակային անձնակազմի հետ համակարծիք է նաև [[Իռլանդացիներ|իռլանդացի]] [[պատմիչ]] և [[Բյուզանդագիտություն|բյուզանդագետ]] Ջոն Բեգնել Բյուրին։ Ամերիկացի հելլենագետ Քրիստոֆեր Փելլինգը Պարթենոնի անվան ծագումնաբանության համար հիմք է ընդունում [[Հին Աթենք|Հին Աթենքում]] տարին մեկ կազմակերպվող համաժողովրդական տոնի՝ համաաթենական հանդիսավոր երթի հետ, որը, սկսվելով [[Ագորա|Աթենքի ագորայից]] (գլխավոր հրապարակ), հասնում էր մինչև Պարթենոն։ Ըստ նրա՝ Պարթենոն է անվանվել երթի մասնակիցների ծառուղու եզրակետը։ Ըստ նույն հեղինակի տեսության՝ Պարթենոն նշանակում է «կույս աստվածուհու տաճար» և կապված է հին հույների շրջանում տարածքված [[Օլիմպոսի աստվածներ|Օլիմպոսի տասնեկու գերագույն աստվածներից]] մեկի՝ իմաստության, ողջախոհության և կանխամտածված պատերազմի աստվածուհի [[Աթենաս Պալլաս|Աթենաս Պալլասի]] պաշտամունքի հետ։ «Παρθένος» բառը, որպես մակդիր, թարգմանաբար նշանակում է «կույս», սակայն երկիմաստաբար գործածվելիս նշանակում է «կույս աստվածուհի»։ Հին հունական իրականության մեջ այս բնորոշումը հատկանշական է եղել հատկապես վայրի կենդանիների, որսորդության և պտղաբերության աստվածուհու՝ մշտապես երիտասարդ [[Արտեմիս|Արտեմիսի]] համար։
 
Ըստ մեկ այլ վարկածի՝ տաճարն իր անվանումը ստացել է ի պատիվ Աթենք քաղաքի անվտանգության և զարթոնքի համար զոհաբերություն կատարող կույսերի (պարթենոյների): Տաճարի «Պարթենոս» անվանումը շարունակել է կիրառվել Բյուզանդիայում քրիստոնեության տարածումից և տաճարի եկեղեցու վերածումից հետո։ Սակայն այս դեպքում «կույս» բնորոշումն առնչվում էր ոչ թե հունական աստվածությունների, այլև Հիսուս Քրիստոսի մոր՝ Մարիամ Աստվածածնի (հունական իրականության մեջ՝ Պարթենոս, Թեոտոկոս) անվան հետ։
 
Այն մասին, որ «Պարթենոն»-ն ամբողջ տաճարն է, այլ ոչ թե ընդամենը մի հատվածը, առաջին անգամ խոսել է մ․թ․ա․ 4-րդ դարի աթենական պետական գործիչ և հռետոր Դեմոսթենեսը։ Մ․թ․ա․ 5-րդ դարին թվագրվող գրառումներից մեկը Պարթենոնին առաջին անգամ տալիս է «տաճար» որակումը։ Պարթենոնի ճարտարապետներ Իկտինոսն ու Կալիկրատեսը տաճարը կառուցելուց հետո անվանել են «Հեկատոմպեդոս» ({{lang-grc|εκατόμπεδος}}, հին հունարենից թարգմանաբար՝ «հարյուր ոտնաչափ»): Մ․թ․ա․ 4-րդ դարում և դրանից հետո Պարթենոնը նկարագրած հեղինակներն այն անվանել են «հեկատոմպեդոս» կամ «հեկատոմպեդոն», ինչպես նաև «Պարթենոն»։ Մեր թվականության 1-ին դարի հունա-հռոմեական պատմագիր Պլուտարքոսը տաճարն անվանել է «Հեկատոմպեդոս Պարթենոն»։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պարթենոնի տաճարը նվիրված է հունական դիցարանի Աթենաս աստվածուհուն, այն հաճախ ավանում են նաև Աթենասի տաճար։ Հռոմեական նվաճումներից հետո Աթենասը նույնացվել է Միներվայի հետ և Պարթենոնը սկսել է անվանվել նաև Միներվայի տաճար։ Միներվայի տաճար եզրույթը առավել լայն կիրառություն է ստացել հատկապես մ․թ․ա․ 19-րդ դարում։
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պարթենոնի տաճարը նվիրված է հունական դիցարանի Աթենաս աստվածուհուն, այն հաճախ ավանում են նաև Աթենասի տաճար։ Հռոմեական նվաճումներից հետո Աթենասը նույնացվել է Միներվայի հետ և Պարթենոնը սկսել է անվանվել նաև Միներվայի տաճար։ Միներվայի տաճար եզրույթը առավել լայն կիրառություն է ստացել հատկապես մ․թ․ա․ 19-րդ դարում։
 
== Պատմություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարթենոն» էջից