«Ատլանտյան օվկիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 224.
|[[Ալբատրոսներ|Ալբատրոս]] [[Ռիո դե Ժանեյրո|Ռիո դե Ժանեյրոյի]] ափերի մոտ
|}
Ատլանտյան օվկիանոսում կենդանական աշխարհի տարածումն ունի վառ արտահայտված զոնայական բնույթ: Մերձարկտիկական և արկտիկական լայնությունների ջրերում ձկներից արդյունագործական նշանակություն ունեն՝ ''Nototheniidae, Micromesistius'' և ուրիշներ: [[Բենթոս|Բենթոսով]] և [[Պլանկտոն|պլանկտոնով]] Ատլանտիկան աղքատ է. և՛ տեսակային կազմով, և՛ կենսազանգվածով: Մերձարկտիկական գոտում, որտեղ բարեխառն գոտու ջրերն են միմյանց հետ հանդիպում, [[Կենսազանգված|կենսազանգվածը]] առավելագույնին է հասնում: [[Զոոպլանկտոն|Զոոպլանկտոնում]] գերակշռում են ''Copepoda'', ''Pteropoda'', [[Նեկտոն|Նեկտոնում]] գերակշռում են՝ կաթնասուն [[Կետեր|կետերը]] ([[կապույտ կետ]]), [[Մաշկոտանիներ|մաշկոտանիները]], ձկներից՝ ''Nototheniidae'': Արևադարձային լայնությունների ջրերում զոոպլանկտոնը ներկայանում է բազմազան կենդանատեսակներով՝ ''Foraminifera'', ''Pteropoda'', մի քանի տեսակի [[ճառագայթավորներ]], Copepoda-ներ, կակղամորթերի և ձկների թրթուրներ, ինչպես նաև ''Siphonophorae'', ''Siphonophora,'' զանազան [[Մեդուզաներ|մեուզաներ]], խոշոր [[գլխոտանիներ]] ([[կաղամարներ]]), իսկ բենթոսից՝ [[Ութոտանիներ|ութոտանիները]]: Արդյունագործական նշանակություն ունեցող ձկներից են՝ [[սկումբրիա]], [[թյունոս]], [[սարդին]], օվկիանոսային սառը հոսանքների շրջանում՝ [[Անչոուս|անչոուսներ]]: Արևադարձային և մերձարևադարձային գոտիներին բնորոշ են կորալային խութերը: Հյուսիսային կիսագնդի բարեխառն լայնությունների ջրերին բնորոշ է կենդանական հարուստ քանակությունը, սակայն տեսակային կազմը համեմատաբար աղքատ է: Այս գոտում արդյունագործական նշանակություն ունեն՝ [[ծովատառեխ]], ատլանտյան [[Ձողաձուկազգիներ|ձողաձուկ]], [[պիկշա]], [[վահանաձուկ]], ծովային [[Պերկեսազգիներ|պերկես]]: Զոոպլանկտոնի համար առավել բնորոշ են՝ ''Copepoda, Foraminifera'': Պլանկտոնի ամենամեծ առատությունը դիտվում է Նյուֆաունդլենդի շրջանում և Նորվեգական ծովում: Խորջրյա ֆաունան ներկայացված է հետևյալ տեսակային կազմով՝ [[խեցգետնանմաններ]], [[փշամորթներ]], [[սպունգներ]], [[հիդրոզոաներ]]: Պուերտո Ռիկո փողրակում հայտնաբերվել են մի շարք էնդեմիկ կենդանատեսակներ՝ [[բազմախոզան որդեր]], ''Isopoda,'' [[հոլոթուրիաներ]]<ref name="Физическая география материков и океанов215">{{книга|заглавие=Физическая география материков и океанов|ответственный=Под общей ред. А.М.Рябчикова|место=М.|издательство=Высшая школа|год=1988|страницы=540—546}}</ref>:
[[Կատեգորիա:Ատլանտյան օվկիանոս]]
[[Կատեգորիա:Ատլանտյան օվկիանոսի պատմություն]]