'''Տիմոթեոս Կուզ''' (''Էլուրոս, Ալեքսանդրացի'', IV դ. վերջ – 477), V դարի հույն հակաքաղկեդոնիկ աստվածաբան, Ալեքսանդրիայի[[Ալեքսանդրիա]]յի պատրիարք (457–460[[457]]–[[460]], 476–477[[476]]–[[477]]): V դ. եկեղեցական կյանքի և աստվածաբան.աստվածաբանական մտքի նշանավոր դեմքերից, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից: Եղել է հականեստորական և հակաքաղկեդոնական պայքարի ղեկավարներից, Ալեքսանդրիայի պատրիարքներ [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]] և Դիոսկորոսի[[Դիոսկորոս]]ի զինակիցը: 460-ին զրկվել է պատրիարքական աթոռից և իր եղբոր հետ աքսորվել նախ Գանգրա, ապա՝ Քերսոն: Իր աշխատությունների մեծ մասը գրել է աքսորավայրում: Մեզ է հասել դրանց շատ քիչ մասը, հիմնականում հատվածներ երկերից՝ հայերեն, ասորերեն և ղպտերեն թարգմանությամբ: Ենթադրվում է, որ հունարեն բնագրերը ոչնչացրել են քաղկեդոնականները: Տիմոթեոս Կուզի ամենահայտնի և ամբողջական պահպանված աշխատությունը «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» երկն է, որը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ և ասորերեն համառոտված, փոփոխված տարբերակով: «Հակաճառութիւնը» V դ. ներքրիստոնեական դավանաբանական պայքարի ամենահիմնական աղբյուրներից է, որն արտահայտում է արևելյան ուղղափառության հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի և նրա աստվածաբանական դպրոցի պաշտոնական գաղափարախոսությունը: Գործը հայ թարգմանչական գրականության ամենաարժեքավոր երկերից է, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ դավանաբանական գրականության վրա, օրինակ եղել հայ դավանաբանների համար և կարևոր դեր խաղացել Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշման հստակեցման և իր դավանության պաշտպանության գործում: «Հակաճառութեան» նմանողությամբ հետագայում կազմվել են «Կնիք հավատո» (VII դ.) և [[Վարդան Այգեկցի|Վարդան Այգեկցու]] «Արմատ հավատո» (XIII դ.) դավանաբանական ժողովածուները:
«Հակաճառութիւնը» մեծ արժեք է ներկայացնում նաև հայրաբանական գրականության տեսակետից. պարունակում է եկեղեցու հայրերի
«Հակաճառութիւնը» բաղկացած է երկու մասից: Առաջին մասը նվիրված է Լևոնի տոմարի, իսկ երկրորդը՝ Քաղկեդոնի ժողովի սահմանումների հերքմանը: Երկում արժեքավոր տեղեկություններ են հաղորդվում Եփեսոսի 449-ի և Քաղկեդոնի ժողովների շուրջ ծավալված պատմ. իրադարձությունների, հակաքաղկեդոն. գործիչների կրած հալածանքների և այլ դեպքերի մասին:
Տ. Կ-ի §«Հակաճառութեան¦» հայերեն թարգմանության թվագրումը հայագիտության կարևոր խնդիրներից է. դրանից է կախված, մի կողմից՝ հունաբան դպրոցի և հունաբան թարգմանությունների սկզբնավորման, մյուս կողմից՝ Քաղկեդոնի ժողովի հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշման և քաղկեդոն. վեճերին հայոց մասնակցության ժամանակի պարզաբանումը: Մի շարք ուսումնասիրողներ (Ե. Տեր-Մինասյան, Ն. Ակինյան, Հ. Մանանդյան, Ն. Ադոնց, Պ. Անանյան, Ժ. Գարիտ) այն տեսակետն են հայտնել, որ «Հակաճառութիւնը» հայերեն է թարգմանվել VI դ. կեսին՝ 552–564-ին: Հեղինակների մեկ այլ խումբ (Կ. Տեր-Մկրտչյան, Ստ. Մալխասյանց, Գ. ՏերՄկրտչյ
ան, Մ. Աբեղյան, Ս. Արևշատյան) գտնում է, որ երկը թարգմանվել է 480–484-ի միջև՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք: Ներկայումս հայագիտության մեջ գերակշռում է վերջին տեսակետը:
[[Կատեգորիա:Ալեքսանդրիայի պատրիարքներ]] [[Կատեգորիա:Եկեղեցական գործիչներ]] [[Կատեգորիա:Եկեղեցական գրողներ]] [[Կատեգորիա:Հակաքաղկեդոնիկ աստվածաբաններ]]
|