«Տիմոթեոս Կուզ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ. Տիմոթեոս Կուզ (Էլուրոս, Ալեքսանդրացի, IV դ. վերջ – 477), V դարի հույն հակաքաղկեդոնիկ աստվածաբան, Ալեքսան...)
 
No edit summary
'''Տիմոթեոս Կուզ''' (Էլուրոս, Ալեքսանդրացի, IV դ. վերջ – 477), V դարի հույն հակաքաղկեդոնիկ աստվածաբան, Ալեքսանդրիայի պատրիարք (457–460, 476–477): V դ. եկեղեցական կյանքի և աստվածաբան. մտքի նշանավոր դեմքերից, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից: Եղել է հականեստորական և հակաքաղկեդոնական պայքարի ղեկավարներից, Ալեքսանդրիայի պատրիարքներ Կյուրեղ Ալեքսանդրացու և Դիոսկորոսի զինակիցը: 460-ին զրկվել է պատրիարքական աթոռից և իր եղբոր հետ աքսորվել նախ Գանգրա, ապա՝ Քերսոն: Իր աշխատությունների մեծ մասը գրել է աքսորավայրում: Մեզ է հասել դրանց շատ քիչ մասը, հիմնականում հատվածներ երկերից՝ հայերեն, ասորերեն և ղպտերեն թարգմանությամբ: Ենթադրվում է, որ հունարեն բնագրերը ոչնչացրել են քաղկեդոնականները: Տիմոթեոս Կուզի ամենահայտնի և ամբողջական պահպանված աշխատությունը «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» երկն է, որը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ և ասորերեն համառոտված, փոփոխված տարբերակով: «Հակաճառութիւնը» V դ. ներքրիստոնեական դավանաբանական պայքարի ամենահիմնական աղբյուրներից է, որն արտահայտում է արևելյան ուղղափառության հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի և նրա աստվածաբանական դպրոցի պաշտոնական գաղափարախոսությունը: Գործը հայ թարգմանչական գրականության ամենաարժեքավոր երկերից է, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ դավանաբանական գրականության վրա, օրինակ եղել հայ դավանաբանների համար և կարևոր դեր խաղացել Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշման հստակեցման և իր դավանության պաշտպանության գործում: «Հակաճառութեան» նմանողությամբ հետագայում կազմվել են «Կնիք հավատո» (VII դ.) և [[Վարդան Այգեկցի|Վարդան Այգեկցու]] «Արմատ հավատո» (XIII դ.) դավանաբանական ժողովածուները:
 
«Հակաճառութիւնը» մեծ արժեք է ներկայացնում նաև հայրաբանական գրականության տեսակետից. պարունակում է եկեղեցու հայրերի
«Հակաճառութեան» նպատակը շարադրված է գրքի հակիրճ նախաբանում, այն էª Աստծո ճշմարիտ վարդապետությունը քարոզող սուրբ
և ուղղափառ հայրերի վկայություններով հերքել Լևոնի տոմարը և Քաղկեդոնի ժողովի սահմանումները՝ ապացուցելու համար, որ Ընդհանրական եկեղեցու ս. հայրերի գրվածքներում խոսք չկա Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի երկու բնությունների վարդապետության մասին:
 
«Հակաճառութիւնը» բաղկացած է երկու մասից: Առաջին մասը նվիրված է Լևոնի տոմարի, իսկ երկրորդը՝ Քաղկեդոնի ժողովի սահմանումների հերքմանը: Երկում արժեքավոր տեղեկություններ են հաղորդվում Եփեսոսի 449-ի և Քաղկեդոնի ժողովների շուրջ ծավալված պատմ. իրադարձությունների, հակաքաղկեդոն. գործիչների կրած հալածանքների և այլ դեպքերի մասին:
 
Տ. Կ-ի §Հակաճառութեան¦ հայերեն թարգմանության թվագրումը հայագիտության կարևոր խնդիրներից է. դրանից է կախված, մի կողմից՝ հունաբան դպրոցի և հունաբան թարգմանությունների սկզբնավորման, մյուս կողմից՝ Քաղկեդոնի ժողովի հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշման և քաղկեդոն. վեճերին հայոց մասնակցության ժամանակի պարզաբանումը: Մի շարք ուսումնասիրողներ (Ե. Տեր-Մինասյան, Ն. Ակինյան, Հ. Մանանդյան, Ն. Ադոնց, Պ. Անանյան, Ժ. Գարիտ) այն տեսակետն են հայտնել, որ «Հակաճառութիւնը» հայերեն է թարգմանվել VI դ. կեսին՝ 552–564-ին: Հեղինակների մեկ այլ խումբ (Կ. Տեր-Մկրտչյան, Ստ. Մալխասյանց, Գ. ՏերՄկրտչյ
ան, Մ. Աբեղյան, Ս. Արևշատյան) գտնում է, որ երկը թարգմանվել է 480–484-ի միջև՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք: Ներկայումս հայագիտության մեջ գերակշռում է վերջին տեսակետը:
 
[[Կատեգորիա:Ալեքսանդրիայի պատրիարքներ]] [[Կատեգորիա:Եկեղեցական գործիչներ]] [[Կատեգորիա:Եկեղեցական գրողներ]]
16 840

edits