«Տիմոթեոս Կուզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Տիմոթեոս Կուզ (Էլուրոս, Ալեքսանդրացի, IV դ. վերջ – 477), V դարի հույն հակաքաղկեդոնիկ աստվածաբան, Ալեքսան...
(Տարբերություն չկա)

12:33, 15 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Տիմոթեոս Կուզ (Էլուրոս, Ալեքսանդրացի, IV դ. վերջ – 477), V դարի հույն հակաքաղկեդոնիկ աստվածաբան, Ալեքսանդրիայի պատրիարք (457–460, 476–477): V դ. եկեղեցական կյանքի և աստվածաբան. մտքի նշանավոր դեմքերից, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից: Եղել է հականեստորական և հակաքաղկեդոնական պայքարի ղեկավարներից, Ալեքսանդրիայի պատրիարքներ Կյուրեղ Ալեքսանդրացու և Դիոսկորոսի զինակիցը: 460-ին զրկվել է պատրիարքական աթոռից և իր եղբոր հետ աքսորվել նախ Գանգրա, ապա՝ Քերսոն: Իր աշխատությունների մեծ մասը գրել է աքսորավայրում: Մեզ է հասել դրանց շատ քիչ մասը, հիմնականում հատվածներ երկերից՝ հայերեն, ասորերեն և ղպտերեն թարգմանությամբ: Ենթադրվում է, որ հունարեն բնագրերը ոչնչացրել են քաղկեդոնականները: Տիմոթեոս Կուզի ամենահայտնի և ամբողջական պահպանված աշխատությունը «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» երկն է, որը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ և ասորերեն համառոտված, փոփոխված տարբերակով: «Հակաճառութիւնը» V դ. ներքրիստոնեական դավանաբանական պայքարի ամենահիմնական աղբյուրներից է, որն արտահայտում է արևելյան ուղղափառության հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի և նրա աստվածաբանական դպրոցի պաշտոնական գաղափարախոսությունը: Գործը հայ թարգմանչական գրականության ամենաարժեքավոր երկերից է, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ դավանաբանական գրականության վրա, օրինակ եղել հայ դավանաբանների համար և կարևոր դեր խաղացել Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշման հստակեցման և իր դավանության պաշտպանության գործում: «Հակաճառութեան» նմանողությամբ հետագայում կազմվել են «Կնիք հավատո» (VII դ.) և Վարդան Այգեկցու «Արմատ հավատո» (XIII դ.) դավանաբանական ժողովածուները:

«Հակաճառութիւնը» մեծ արժեք է ներկայացնում նաև հայրաբանական գրականության տեսակետից. պարունակում է եկեղեցու հայրերի երկերից բազմաթիվ քաղվածքներ, որոնց զգալի մասի բնագրերը չեն պահպանվել: Ուշագրավեն հատկապես աղանդավոր հեղինակների՝ Պողոս Սամոստացու (III դ.), Նեստորի (V դ.), Թեոդորետի (IV դ.) աշխատություններից կատարված քաղվածքները: VII դ. սկզբին Վրաց եկեղեցու քաղկեդոնականություն ընդունելու կապակցությամբ գրված Մովսես Ցուրտավեցու «Պատճառք Դժողովոյն երկաբնակացն» գրության մեջ «Հակաճառութիւնը» դասակարգվել է Քաղկեդոնի ժողովը և Լևոնի տոմարը մերժող հինգ կարևոր գրությունների շարքում՝ բյուզ. Զենոն կայսրի «Հենոտիկոնի», բյուզանդական կայսր Անաստասի, Հայոց Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի և Անտիոքի պատրիարք Պետրոս Անտիոքացու (Թափիչ) թղթերի հետ միասին:

«Հակաճառութեան» նպատակը շարադրված է գրքի հակիրճ նախաբանում, այն էª Աստծո ճշմարիտ վարդապետությունը քարոզող սուրբ և ուղղափառ հայրերի վկայություններով հերքել Լևոնի տոմարը և Քաղկեդոնի ժողովի սահմանումները՝ ապացուցելու համար, որ Ընդհանրական եկեղեցու ս. հայրերի գրվածքներում խոսք չկա Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի երկու բնությունների վարդապետության մասին: