«Թոմաս Վուլֆ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5 բայտ ,  3 տարի առաջ
'''Թոմաս Վուլֆ''' ({{lang-en|Thomas Clayton Wolfe}}, [[1900]] թ. [[հոկտեմբերի 3]], [[Էշվիլ]], [[Հյուսիսային Կարոլինա]] - [[1938]] թ. [[սեպտեմբերի 15]], [[Բալթիմոր]], [[Մերիլենդ]]) - [[ԱՄՆ|ամերիկացի]] նշանավոր գրող, «Նայիր տանը քո, հրեշտակ», «Ժամանակի և գետի մասին», «Դեպի տուն վերադարձ չկա» վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Հայերեն թարգմանվել է հեղինակի «Երկրի ոստայնը» վիպակը<ref>Թոմաս Վուլֆ, Երկրի ոստայնը, թարգմ. Ա. Ջիվանյանի, Հինգ վիպակ, Երևան, 1991:</ref>։
 
Վուլֆը գրել է չորս մեծածավալ վեպ, բազմաթիվ պատմվածքներ, նորավեպեր, ինչպես նաև թատերգություններ: Նա հայտնի է իբրև մի գրող, որ իր ստեղծագործություններում բանաստեղծական, իմպրեսիոնիստական, զգավմունքայինզգացմունքային, տպավորիչ արձակը միահյուսել է ինքնակենսագրական տարրի հետ: Նրա 1920-1940 ական թվականներին գրած ու հրատարակած գրքերը կենսասականկենսական ազդեցություն են գործել այդ ժամանակաշրջանի ամերիկյան մշակույթի վրա: Վուլֆի մահից հետո նրա ժամանակակից հեղինակներից Ուիլյամ Ֆոլկները գրեց, որ Վուլֆին կարելի է համարել իրենց սերնդի մեծագույն գրողը, քանզի նա ավելի բարձր նպատակակետեր էր նշել իր համար, քան մյուս գրողները: Վուլֆի ազդեցությունը զգալի է հատկապես Ջեք Քերուաքի, Ռեյ Բրեդբերիի, Ֆիլիպ Ռոթի գրվածքների վրա: Այսօր էլ նրան հիշատակում են որպես ամերիկյան ժամանակակից գրականության կարևորագույն ներկայացուցչի, ինքնակենսագրական արձակի առաջնակարգ վարպետի, և նա համարվում է Հյուսիսային Կարոլինա նահանգի ամենահռչակավոր գրողը: Սակայն Էռնեստ Հեմինգուեյը, որն իր սեղմ գրելաոճով և առնական ձայնով Վուլֆի հակապատկերն էր, մի կողմ է «գցում» նրան՝ ծաղրանքով բնութագրելով որպես «ամերիկյան գրի չափից դուրս փքված Լի լ՛Աբներ»-ի:
 
Թոմաս Քլեյթոն Վուլֆը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում: Ընտանիքի ութ երեխաներից ամենակրտսերն էր: Հայրը՝ Ուիլյամ Օլիվեր Վուլֆը, հմուտ քարագործ վարպետ էր, որը հիանալի փորագրում էր քարի վրա, տապանաքարերի պատրաստման բիզնես էր ձեռնարկել ու հաջողությամբ առաջ էր տանում գործը: Ուիլյամ Վուլֆի մայրը՝ Ջուլիան, նույնպես հաջողակ գործարար էր /անշարժ գույքի առուվաճառքի բնագավառում/:
 
Թոմասը Հյուսիսային Կարոլինայի համալսարան ընդունվեց, երբ ընդամենը տասնհինգ տարեկան էր: Նպատակադրվելով դառնալ թատերագիր՝ 1919-ին փոխադրվեց թատերագրության կուրս: Նրա առաջին՝ ,,Բըք Գեյվինի վերադարձը,, մեկ գործողությամբ պիեսը հաջողությամբ բեմականացվեց նոր-նոր հիմնադրված ,,Կարոլինա փլեյմեյքերս,, թատերախմբի, կարճ ժամանակ անց՝ նաև Վուլֆի ու իր համակուրսեցիների կողմից, ընդ որում՝ հենց Վուլֆն էր գլխավոր դերակատարը: ,,Կարոլինա փլեյմեյքերս,,-ը այդ նույն՝ 1919 թվականի դեկտեմբերին բեմադրեց Վուլֆի թատերգություններից ևս մեկը՝ ,,Երրորդ գիշերը,,: Միաժամանակ՝ նաԹոմասը խմբագրում էր համալսարանի ուսանողների ,,The Daily Tar Hill,, թերթը և այդտեղ տպագրած ,,Արդյունաբերության ճգնաժամը,, էսսեի համար պարգևատրվեց արժեքավոր մրցանակով:
 
1920 թվականի հունիսին որպես բակալավր ավարտելով Հյուսիսային Կարոլինայի համալսարանը՝ Վուլֆը երեք ամիս անց ընդունվում է Հարվարդի համալսարանի արվեստների ու գիտությունների շրջանավարտային դպրոցը, որտեղ կատարելագործվում է թատերագրության մեջ Ջորջ Փիրս Բեյքերի ղեկավարությամբ:Վերջինիս արվեստանոցն էլ հենց իրականացրեց Վուլֆի ,,Լեռները,, թատերգության բեմադրությունը:
1922-ին Թոմասն ավարտեց Հարվարդը՝ ստանալով մագիստրական աստիճան: Այդ նույն տարվա հունիսին մահացավ հայրը: Հոր վախճանը խորապես ազդել էր երիտասարդի վրա, և դա զգացվեց նաև նրա գրվածքներում: Վուլֆը ևս մեկ տարի սովորեց Բեյքերի արվեստանոցում, որը բեմականացրեց նրա ,,Բարի գալուստ մեր քաղաք,, տասը գործողությամբ թատերգությունը:
 
1923 -ի նոյեմբերին Վուլֆը գալիս էտեղափոխվեց Նյու Յորք, փորձումփորձեց իր թատերգությունները վաճառել Բրոդվեյում: Հաջորդ տարվա փետրվարից սկսում էսկսեց անգլերեն դասավանդել Նյու Յուրքի համալսարանում, որտեղ դասախոսել է յոթ տարի:
 
== Ծանոթագրություններ ==
88 209

edits