«Յոհան Սեբաստիան Բախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
== Բախի արվեստի բնութագիրը ==
Բախի արվեստը մարդկային մշակույթի գագաթներից է։ Հիմքում հումանիստական ու ժողովրդային, ակունքներով ու բնույթով ազգային նրա ստեղծագործությունները ժամանակի եվրոպական երաժշտական մշակույթի հանճարեղ ընդհանրացումն են և նոր շրջան են բացել երաժշտության պատմության մեջ։ Այդ արվեստում լիակատար ծաղկել և կատարելապես միավորվել են երկու տարբեր՝ պոլիֆոնիայի տիրապետության և հարմոնիայի զարգացման դարաշրջանների երաժշտական ոճերը։ Իր ստեղծագործություններում բարձրագույն զարգացման հասցնելով պոլիֆոնիայի արվեստը՝ Բախը միևնույն ժամանակ
հարմոնիայի մեծագույն նորարար էր (Բեթհովենի[[Բեթհովեն]]ի բնորոշմամբ՝ «Բախը հար մոնիայիհարմոնիայի նախահայրն է»)։ Կյանքի երևույթների լայն ընդգրկումը, կերպարների ու տրամադրությունների կենսունակությունը, գաղափարների համամարդկայնությունը, էթիկական վեհությունն ու ազնվությունը բնորոշ են Բախի ստեղծագործություններին։ Նրանցում մտքի խորությանը զուգակցվում է զգացմունքի արտահայտման ուժը, բարձրագույն վարպետությանը՝ հանրամատչելիությունը, երևակայության համարձակ թռիչքն ու ռացիոնալիստական խստությունը, պաթետիկան ու հայեցողականությունը։ Բախի երկերում վիպական, դրամատիկական ու քնարական կերպարները միավորված են բացառիկ տրամաբանված ու գեղեցիկ երաժշտական ձևերում, որոնցում իշխում է բարոյական մաքրությունն ու վեհ բանաստեղծականությունը։
 
== Բախի ստեղծագործական ժառանգությունը ==