«Ամբողջատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
 
== Ֆաշիզմն Իտալիայում ==
Ֆաշիզմն ամբողջատիրության տարատեսակներից է։ Ֆաշիզմի հայրենիքն [[Իտալիա]]ն է։ Բենիտո Մուսսոլինին հիմնել էր իր «Մարտական միությունը» (ֆաշիստական կուսակցություն), որի նպատակն էր «ապահովել իտալական ազգի բարօրությունը»։ Քայքայված երկրում նման գաղափարը հրապուրիչ էր։ Ուստի կարճ ժամանակում ֆաշիստները շահեցին հասարակ իտալացիների համակրանքը։ [[1922]] թվականին Մուսսոլինին դարձավ [[Իտալիա]]յի վարչապետը։ Սկզբում նա կառավարում էր ըստ սահմանադրության, սակայն շուտով վերածվեց բռնապետի։ Արդեն [[1925]] թվականի օրենքով խորհրդարանն իրավունք չուներ օրենքներ ընդունելու առանց նրա հավանության։ Շուտով բոլոր քաղաքական կուսակցությունները, բացի ֆաշիստականից, հայտարարվեցին օրենքից դուրս։ [[ՄուսսոլինիՄուսոլինի]]ն ճանաչվեց երկրի առաջնորդ՝ դուչե։ Նա մշակեց տնտեսվարական մի նոր համակարգ։ Իտալական տնտեսության հիմնական ճյուղերը միավորվեցին ընկերությունների մեջ։ Դրանց անդամները՝ բանվորները, ճարտարագետները, կառավարիչները, մասնակցում էին կառավարմանն ու շահույթի բաշխմանը։ Ընկերությունների աշխատանքը համակարգելու համար ստեղծվեց «[[Արտադրական միությունների ազգային խորհուրդ]]ը»։ Այն ֆաշիստական կուսակցության և կառավարության վերահսկողության ներքո էր։ Մտցվեց ութժամյա աշխատանքային օր, բարձրացվեց միջին աշխատավարձը ծավալվեց բնակարանաշինություն և այլն։ Մուսսոլինին հայտարարում էր, թե նպատակ ունի վերականգնելու [[Հին Հռոմ]]ի փառքը։ [[1936]]-[[1939]] [[Իտալիա]]ն բռնազավթեց [[Եթովպիա]]ն ([[Աֆրիկա]]յում) և [[Ալբանիա]]ն ([[Բալկաններ]]ում)։ Պատրաստվում էր հարվածն ուղղել [[Հունաստան]]ի դեմ։ Նպատակն էր «Միջերկրական ծովը վերածել իտալական լճի»։ Նպատակին հետամուտ՝ [[Իտալիա]]ն [[1936]] թվականին ռազմական համագործակցության պայմանագիր կնքեց [[Գերմանիա]]յի հետ։ Ծնվեց «Բեռլին-Հռոմ» ռազմատենչ քաղաքական առանցքը, որին հետագայում միացավ [[Ճապոնիա]]ն։
 
== Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում ==