Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 1664 բայտ ,  1 տարի առաջ
Կասպից ծովի ափամերձ տարածքները կոչվում են [[մերձկասպյան տարածաշրջան]]ներ։ Ջրափնյա գծի երկարությունը գնահատվում է մոտավորապես 6500-6700 կմ, իսկ կղզիներով՝ 7000 կմ։ Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները։ Հյուսիսային հատվածում ափամերձ գոտին կտրտված է [[Ուրալ (գետ)|Ուրալ]] և [[Վոլգա (գետ)|Վոլգա]] գետերի ջրանցնքերով և կղզիներով, ափերը ցածրադիր են և ճահճցած, ջրային մակերեսը պատված է թփուտներով։ Արևելյան մերձկասպյան հատվածում գերակշռում են [[կրաքար]]ային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Առավել որոր ափերը գտնվում են [[Ապշերոնյան թերակղզի|Ապշերոնյան թերակղզու]] շրջանում (արևմուտքում) և [[Ղազախյան ծովածոց]]ի ու [[Կարա Բողազ Գյոլ]]ի շրջանում (արևելքում)։
 
=== Թերակղզիներ ===
Կասպից ծովում առկա են բազմաթիվ [[թերակղզի]]ներ, որոնցից առավել խոշորներից են
* [[Ապշերոնյան թերակղզի]], որը գտնվում է արևմտյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է [[Ադրբեջան]]ի կազմի մեջ։ [[Մեծ Կովկաս]]ի հյուսիս-արևելյան վերջավորությունն է։ Այստեղ են տեղակայված [[Բաքու]] և [[Սումգայիթ]] քաղաքները։
* [[Մանգըշլակ|Մանգըշլակ թերակղզի]], որը տեղակայված է արևելյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է [[Ղազախստան]]ի կազմի մեջ։ Այստեղ է տեղակայված [[Ակտաու]] քաղաքը։
* [[Ագրախանյան թերակղզի]], որը տեղակայված է հյուսիս-արևմտյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] [[Դաղստան|Դաղստանի Հանրապետության]] կազմի մեջ։
* [[Բուզաչի|Բուզաչի թերակղզի]], որը տեղակայված է հյուսիս-արևելյան մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է [[Ղազախստան]]ի կազմի մեջ։
* [[Միանկալե|Միանկալե թերակղզի]], որը տեղակայված է հարավային մերձկասպյան տարածաշրջանում և մտնում է [[Իրան]]ի կազմի մեջ։
 
== Աղբյուրներ ==
31 768

edits