«Մարգարիտ որոնողները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 9.
==Ստեղծման պատմություն==
[[Պատկեր:Place du Chatelet (sharper) by Edouard Baldus.jpg|thumb|mini|200px|ձախից|[[Փարիզ]]ի Լիրիկ օպերային թատրոնի շենքը 1863 թվականի սեպտեմբերին:]]
Սյուժեն, որով հետաքրքրվեց 24-ամյա [[Ժորժ Բիզե|Բիզեն]], շատ ավանդական էր: Պատմությունը մենաստանի կույսի մասին, որը խախտում է կուսության ուխտը և հաջողությամբ խուսափում պատժից, իտալացի կոմպոզիտոր [[Գասպարե Սպոնտինի]]ի «[[Վեստալուհի]]» օպերայից հետո (1807 թ.) հաճախ էր հայտնվում օպերային բեմինթատրոնների բեմերին: Հետաքրքիր կերպով զարգացող դրամայի տեսարանները, պարզ միջոցներով մարդկային կրքերի գունեղ արտահայտությունները և արևելյան էկզոտիկ միջավայրն ամբողջովին համահունչ էին Բիզեի ստեղծագործական հետաքրքրություններին:
Երաժշտական քննադատները «Մարգարիտ որոնողները» օպերան համարում են մեկ աստիճան վեր դեպի ավելի ուշ գրված «Կարմեն» հանճարեղ օպերան:
Օպերայի ստեղծումն ավարտվեց [[1863]] թվականին: Պրեմիերան կայացել է նույն տարվա սեպտեմբերի 30-ին՝ [[Փարիզ]]ի Լիրիկ օպերային թատրոնի շենքում: Սակայն 18 ներկայացումից հետո օպերան հանվեց խաղացանկից: Մամուլի անտարբեր արձագանքների կողքին աչքի ընկավ երաժշտական քննադատ [[Էկտոր Բեռլիոզ|Բերլիոզի]] գրախոսությունը, որտեղ նշվում էր, որ օպերայի պարտիտուրան «պարունակում է բազմաթիվ հրաշալի ու արտահայտիչ պահեր, լի է կրակով և հարուստ՝ կոլորիտով»:
Տող 31.
[[Պատկեր:Young Georges Bizet.png|thumb|mini|250px|ձախից|[[Ժորժ Բիզե]]ն 1860 թվականին:]]
«Մարգարիտ որոնողները» օպերան թարմ և վառ տաղանդի արդյունք է: Հաղթահարելով իրադրության ավանդական պայմանները, [[Ժորժ Բիզե|Բիզեին]] հաջողվել է երաժշտության մեջ ուրվագծել գլխավոր հերոսների անհատականությունը, ծիսական ու կենցաղային էկզոտիկ տեսարաններին հաղորդել զգացմունքայնություն և կոլորիտի գունեղություն, արտահայտել Արևելքի բնության անրջային բանաստեղծականությունը: «Մարգարիտ որոնողների» մեղեդիները տպավորիչ են իրենց գեղեցկությամբ ու ճկունությամբ: Դրանցից լավագույնները զարդարում են տարբեր համերգային ծրագրեր:
'''Առաջին արարին''' նախորդում է նվագախմբային փոքրիկ նախերգանքը, որը կառուցված է վալսային սահուն ռիթմով: Առաջին տեսարանը ուղեկցվում է խմբերգով («Բոցավառ ափին» {{lang-fr|Sur la grève en feu}}) և մարգարիտ որոնողների պարով: Նրա հնչողությունը մե՛րթ խորհրդավոր կերպով մեղմանում է ու կարծես տարրալուծվում է միատոն հնչող հատվածի մեջ, մե՛րթ էլ աշխուժանում է հերոսական մեղեդու շնորհիվ («ԱռաջԱռա՛ջ, մինչև ծովի հատակը» (երգչախմբի արական կազմ): Տեսարանի կենտրոնում է Նադիրի առաջին պատմությունը («ՏափաստաններովմՏափաստաններով, թավուտ անտառներով»), որն առնական երգ է, իսկ մեղեդին լի է կյանքով: Նադիրի և Զուրգայի՝ անցյալի հիշողության վերաբերյալ զուգերգը («Եվ այնտեղ, ծաղիկների մեջ») ողողված է խանդավառությամբ: Արևելյան ոգով հարուստ սահուն մեղեդին հնչում է նվագախմբի եթերային ու դյութիչ նվագակցությամբ: Լեյլայի հայտնվելը նախապատրաստվում է նվագախմբային նախերգանքով: «Ողջույն քեզ, կույս» խմբերգը զարդարված է պարային թեթև շարժումներով: Կոլորիտի նրբությունը, մեղմ գույների ընտրությունը, որ հատուկ է հարավին, արտահայտված են Նադիրի հանրահայտ «Լուսաշող գիշերին» ռոմանսում (Je crois entendre encore): Առաջին արարն ավարտվում է Լեյլայի աղոթքով («Ով Բրահմա ամենազոր»): Նրա երգի նրբագեղ հնչյուններն ուղեկցվում են երգչախմբի զուսպ ձայնակցությամբ: Այդպիսի հետնապատկերի առջև է հնչում նաև Լեյլայի և Նադիրի թաքուն երկխոսությունը:
'''Երկրորդ արարը''' սկսվում է կուլիսներից այն կողմ հնչող «Ահա իջնում է գիշերը» խմբերգով: Նրա ինքնատիպ, աշխույժ և լուսավոր մեղեդին ընդգծվում է բասերի պարային ռիթմով: Նվագախումբը լռում է, իսկ խմբերգը ասես շրջանակվում է Լեյլայի ու Նուրաբադի ասերգային կատարմամբ, ապա Լեյլայի «Երեխա էի ես» պատմությամբ: Ասերգը և Լեյլայի [[կավատինա]]ն («Գիշերն իջավ, մենակ եմ ես») փոխարինվում են Նադիրի՝ հեռվից հնչող «Աղավնյակս քնել է անուշ» երգով, որի արևելյան ճոխ մեղեդին ուղեկցվում է միայն [[տավիղ]]ի նվագածությամբ: Լեյլայի և Նադիրի «Բայց ինչպես ես դու որոշել» զուգերգի սկզբում նվագախումբը ձայնակցում է կարճ արտահայտություններով, ապա հնչյունները զորեղանում են՝ արտահայտելով սիրո պոռթկումը: Երկրորդ արարի փոթորկուն ավարտը նշանավորվում է «Այդ ո՞ւմ ձայնն է հասնում մեզ» խմբերգով:
'''Երրորդ արարը''' սկսվում է ամպրոպի սիմֆոնիկ պատկերով: Զուրգայի ասերգն ու [[արիա]]ն լի են դրամատիզմով: Նադիրի անվան հիշատակության պահին նվագախումբինվագախմբի կատարման մեջ հնչում են Առաջին արարում նրա երգած ռոմանսի արձագանքները: Ուժեղ հակադրությունը արտահայտվում է Լեյլայի և Զուրգայի զուգերգի տեսարանում. թախանձագին աղաչանքին հակադրվում են կարճ ռեպլիկները:
Երրորդ արարի երկրորդ տեսարանը սկսվում է մռայլ ծիսական պարով, ապա միանում է «Հենց որ շողա լուսինը երկնքում» խմբերգը: Այն ուղեկցվում է «Բրահմա» մոլեգին կանչերով: Երաժշտությունը փոխանցում է աճող զայրույթի տպավորություն: Այս տեսարանի կենտրոնական մասն է «Ահա հիացմունքի պահը» [[տերցետ]]ով, որտեղ Լեյլայի ու Նադիրի ոգեշունչ մեղեդիներին ի պատասխան հնչում են Զուրգայի առնական և խիստ հնչերանգներով արտահայտությունները: «Խարույկը վառվում է, իր զոհին է սպասում» եզրափակիչ խմբերգը կրկնությունն է առաջին խմբերգի: