«Արցախի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
Տող 196.
 
=== Աշխարհագրական դիրք և ռելիեֆ ===
{{Հիմնական|Արցախի աշխարհագրություն}}
[[Պատկեր:Murov_mountain_in_Azerbaijan-Caucasus3.jpg|thumb|277x277px|Մռավ լեռնաշղթան գտնվում է [[Փոքր Կովկաս]]ի լեռնային համակարգում և հանդիսանում է [[Սևանի լեռնաշղթա]]յի արևելյան շարունակությունը։ ]]{{Հիմնական|Արցախի աշխարհագրություն}}[[Պատկեր:Metz Ishkhanasar Syuniq.jpg|thumb|277x277px|Մեծ Իշխանասար գագաթի տեսքը <nowiki/>[[Լեռնահովիտ (Արցախ)|Լեռնահովիտ]] գյուղից]]Արցախի Հանրապետությունը գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ի հյուսիս-արևելքում՝ Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռների արևելքում։ Արևմուտքում սահմանակցում է [[Հայաստան]]ին, հարավում՝ [[Իրանի Իսլամական Հանրապետություն|Իրանի Իսլամական Հանրապետությանը]], արևելքում՝ [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանական Հանրապետությանը]]։ Մակերևույթը հիմնականում լեռնային է՝ իրեն բնորոշ բարդ ռելիեֆով։ Լեռնային գոտիները զբաղեցնում են Հանրապետության ամբողջ տարածքի 3/4-ը։ Մակերևույթի բարձրությունների տարբերությունը կազմում է 3600 մետր։ Հյուսիսային Արցախում արևմուտքից արևելք ձգվում են է [[Մռավի լեռնաշղթա]]ն, որի երկարությունը կազմում է շուրջ 70 կմ։ Լեռնաշղթան կազմված է [[Հրաբուխ|հրաբխածին]] [[ապար]]ներից, որոնք տեղ-տեղ կտրտված են խոր [[կիրճ]]երով ու [[գետահովիտ]]ներով։ Շղթայի վրա կա մոտ քսան գագաթ, որոնց բարձրությունը անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռնագագաթներն են՝ [[Մեծ Հինալ]]ը (3367 մետր), [[Սպիտակասար]]ը (Ագդագ, 3200 մետր), [[Քյոռողլուդագ]]ը (3462 մետր), [[Օմար]]ը (3395 մետր) և շղթայի վերջին երեքհազարանոցը՝ [[Մռավ (լեռնագագաթ)|Մռավը]] (3340 մետր), որի անունով էլ կոչվում է լեռնաշղթան։ Մռավի լեռնաշղթայում է գտնվում նաև Արցախի Հանրապետության ամենաբարձր կետը՝ [[Գոմշասար]]ը (3724 մետր բարձրությամբ), որը հաճախ անվանում են նաև [[Արիության լեռ]]։ Լեռների լանդշաֆտը լեռնամարգագետնային է, իսկ լանջերին կան <nowiki/>[[անտառ]]ներ, <nowiki/>[[սողանք]]ներ, փլվածքներ և սողանքային լճակներ։ Արցախի արևմտյան տարածքում տարածվում է [[Արցախի լեռնաշղթա|Ղարաբաղի լեռնաշղթան]]։ Այն ձգվում է գրեթե միջօրեականի ուղղությամբ՝ <nowiki/>[[Թարթառ]]ից մինչև <nowiki/>[[Արաքս]]ի հովիտը։ Կազմված է [[Յուրայի ժամանակաշրջան|յուրայի]] և [[Կավճի ժամանակաշրջան|կավճի]] նստվածքային ու հրաբխային ապարներից, տեղ-տեղ՝ ուլտրահիմքային ներժայթուկներից։ Ղարաբաղի լեռնաշղթայի ամենաբարձր կետը [[Մեծ Քիրս]] լեռն է՝ 2724 մետր բացարձակ բարձրությամբ։ Այս լեռնաշղթայի փեշերին՝ [[Հադրութի շրջան|ԼՂՀ Հադրութի շրջանում]] է գտնվում [[Ազոխի քարայր]]ը, որտեղ պահպանվել են <nowiki/>[[նեանդերթալյան մարդ]]ու բրածո մնացորդներ։ Միջին բարձրությունները, հատկապես արևելյան լանջերը, ծածկված են [[Կաղնի|կաղնու]], [[հաճարի]], [[Բոխի|բոխու անտառներով]], որոնք հարավում փոխվում են չորասեր նոսր անտառների։
 
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքով դեպի արևելք տարածվում են մի շարք անտառապատ լեռնաճյուղեր։ Առավել նշանավոր է [[Շուշիի սարավանդ]]ը, որ գահավիժելով իջնում է <nowiki/>[[Արցախի լեռնաշղթա]]յի արևելյան լանջերից սկիզբ առնող [[Կարկառ (գետ)|Կարկառ գետի]] [[Քարինտակ (գետ)|Քարինտակ վտակի]] հովիտները։ Հյուսիս-արևելքում [[Արևելյան Սևանի լեռնաշղթա]]ն է, որը սկիզբ է առնում [[Հայաստան]]ի [[Գեղարքունիքի մարզ]]ից։ [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուրի]] ու <nowiki/>[[Արցախի լեռնաշղթա]]ների միջև գտնվում է [[Սյունիքի բարձրավանդակ]]ը, որն իրենից ներկայացնում է բլրաթմբային սարահարթ։ Այստեղի լեռները կազմված են կավճի ու պալեոգենի հրաբխածին-նստվածքային ապարներից, որոնք ծածկված են անթրոպոգենյան <nowiki/>[[լավա]]ների հզոր շերտով։ Սյունիքի բարձրավանդակը տարածվում է <nowiki/>[[հյուսիս]]-[[արևմուտք]]ից <nowiki/>[[հարավ]]-[[արևելք]], երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ մինչև 50 կմ։ Մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխային կոները, կենտրոնական մասում են <nowiki/>[[Ծղուկ]] (3581 մ) և <nowiki/>[[Մեծ Իշխանասար]] (3550մ) հրաբխային զանգվածները։ Ամենաբարձր լեռնագագաթը Դալին է՝ 3616 մետր բարձրությամբ։ Այն Արցախի ամենաբարձր լեռներից մեկն է։ Հարավարևմտյան մասում՝ [[Ծռասար]] և [[Մխմաթիք]] լեռնաշղթաների հատման կետում, գտնվում է [[Գժասար|Գժասար լեռը]]՝ 3616 բարձրությամբ։ Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային է հարավն ու արևելքը. [[Արաքս]] գետի երկայնքով տարածվում է [[Միլի դաշտավայր|Միլի կամ Արցախի դաշտավայրը]]։ Արցախյան բարձրավանդակի արևմտյան հատվածը թեքությամբ իջնում դեպի արևելք՝ ձուլվելով [[Կուր-Արաքսյան դաշտավայր|Կուր-Արաքսյան ընդարձակ հարթավայրի]] մեծ մասը կազմող Արցախյան դաշտավայրին: Արցախի տարածքի շուրջ 35 %-ը ծածկված է անտառներով (մասնավորապես 1.500-2.250 մետր բարձրության վրա գտնվող շրջանները)։ Ցածրադիր վայրերի սարալանջերը ծածկված են թփուտներով և մարգագետիններով։