«Սուրբ Սարգիս վանք (Ուշի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 59.
[[Կատեգորիա:Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր]]
 
'''Պատմություն'''
 
'''Սուրբ Սարգսի վանական համալիրը''', որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է [[Մեսրոպ Մաշտոց]]<nowiki/>ի կողմից, ով ս. [[Սուրբ Սարգիս զորավար|Սարգսի]] աճյունը բերել է նախ [[Կարբի]], ապա [null Ուշի] և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն: Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով: XII դ. վերջին – XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն): Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը:
{{Անավարտ}}
 
XIII դ. վանքը [[Վաչուտյաններ|Վաչուտյան]] իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ:
 
1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր '''[[Ոսկան Երևանցի]]<nowiki/>ն'''կոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող, ուղղանկյուն հատակագծով, աշտարակներով ուժեղացված պարիսպներ, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ: Հվ-արմ. կողմում թաղածածկ մեծ սրահն է և նրա շարունակությունը կազմող երկհարկանի խցերը: Վանքի գլխավոր մուտքը հվ-արլ-ից է:
 
1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է: 1999-ից, Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ և  հովանավորությամբ, սկսվել են վանական համալիրի պեղումները (ղեկ.՝ Ֆ. Բաբայան), որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները (վանական համալիրի գլխավոր հատվածները պեղումների ընթացքում դուրս եկան հողաշերտի տակից), հայտնաբերվել են մշակութային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ և այլն։
 
Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1203թ.-ին, իսկ մյուս հատվածները խոնարհված են։