«Ածխաթթու գազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. CO2 Ածխաթթվական գազն ածխածնի երկօքսիդն է` ածխածնի և օրգանական միացությունների այրման վերջնական արդ...
 
No edit summary
Տող 8.
 
Կրակմարիչ
 
Ածխաթթվական գազը չի այրվում և այրմանը չի նպաստում. այդ հատկության շնորհիվ այն օգտագործվում է հրդեհները մարելու համար: Կրակմարիչները լիցքավորում են ածխաթթվական գազով կամ նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով: Այս դեպքում բալոնի վերին մասում ամրացվում է ծծմբական թթվով լցված սրվակ: Կրակմարիչը գործի դնելիս ծծմբական թթուն խառնվում է նատրիումի հիդրոկարբոնատի հետ: Փոխազդեցության հետևանքով անջատվում է ածխաթթվական գազ, որը հեղուկի հետ առաջացնում է շիթ և մեծ ճնշման տակ դուրս մղվում կրակմարիչից: Փրփուրը ծածկում է այրվող առարկայի մակերեսը, մեկուսացնում այն օդի թթվածնից և, այրումը դադարեցնելով, հանգցնում է կրակը:Ածխաթթվական գազը հայտնաբերել է հոլանդացի քիմիկոս Յա. վան Հելմոնտը 1620 թ-ին: Կրաքարի վրա հանքային թթու ավելացնելով՝ նա ստացավ նոր «օդ» (գազ), որն անվանեց «անտառային օդ», քանի որ այդ գազը ստացվում էր նաև ծառերի այրումից: («Գազ» բառը ներմուծել է Հելմոնտը, որը հունարեն նշանակում է քաոս): Ածխաթթվական գազի բաղադրությունն առա-ջինը հաստատել է ֆրանսիացի քիմիկոս Ա. Լ. Լավուազիեն:
Իտալիայի Նեապոլ քաղաքի մոտ գտնվող «Շան քարանձավում» (այնտեղ մտնող շները սատկում են) և Ճավա կղզու «Մահվան հովտում» երկրի ընդերքից դուրս է գալիս ածխաթթվական գազ, որը, օդից ծանր լինելով, կուտակվում է անձավների գետնամերձ մասերում և շնչահեղձ անում այնտեղ հայտնված կենդանիներին:Այդ առումով ստորգետնյա բոլոր խոր անձավները վտանգավոր են. այդպիսի տեղերում հայտնվելիս պետք է զգուշանալ ածխաթթվական գազի պատահական կուտակումներից:
 
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=17