«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
 
Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում։ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605 թ.) Վանի թագավորությունը ենթարկվում է կործանիչ արշավանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից։ Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին։ Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր։ Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936 թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված։ Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է Վանի թագավոր՝ Արգիշտիի որդի Ռուսայի անունը։ Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939 թ.՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից։
 
{{Հայոց արքաներ}}
=== Ծանոթագրություններ ===
Ներկայումս ենթադրություններ կան այն մասին, որ Ռուսա Բ կամ ՈՒռշա Բ ուրարտական թագավորն իր գահակալման ժամանակաշրջանով և գործունեությամբ՝ հավանաբար ընդհանուր պատմական զուգահեռներ ունի Մ. Խորենացու <<Հայոց պատմությունում>> հիշատակված Անուշավան /հնարավոր է և Առուշան/ Սոսանվեր Հայոց արքայի ավանդազրույցների հետ: Ըստ այդ ավանդազրույցի, նախքան Հայոց թագավոր կարգված Պարույրը, Անուշավանը հանդիսացել է Հայոց աշխարհում Հայկյան կամ Հայկազյան (ՈՒրարտական կամ Հալդյան) հիշատակության արժանի հեղինակավոր գահակալներից:{{Հայոց արքաներ}}
 
[[Կատեգորիա:Վանի թագավորության արքաներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուսա_Բ» էջից