«Համեմունքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ բժշկական թեմաներով անաղբյուր և կասկածելի տվյալները անընդունելի են
→‎Համեմունքներ և առողջություն: Ջնջվել են հակագիտական ու չհիմնավորված փաստերը՝ հիվանդությունների դեպքում համեմունքների օգտագործման մա...
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
Տող 6.
Համեմունքային բույսերը տարածված են գրեթե ամբողջ աշխարհում, սակայն առավել արժեքավոր են [[արևադարձ]]ային [[Երկիր|երկրներում]] աճողները (մեծ մասամբ՝ [[ծառ]]եր)։ Դրանցից են դարչինը, մեխակը, մշկընկույզը, վանիլը, հիլը, բուրավետ ու սև պղպեղները և այլն։ Հնագույն ժամանակներից դրանք մշակվել են նաև [[Հայաստան]]ում. տարածված համեմունքային բույսերից են թարխունը, [[կորթին]]ը, ռեհանը, [[նեխուր]]ը, համեմը, քեմոնը, քրքումը, [[սամիթ]]ը, [[անանուխ]]ը, [[մաղադանոս]]ը, [[մանանեխ]]ը, [[կծվիչ]]ը, [[սոխ]]ը, [[սխտոր]]ը, [[ուրց]]ը և այլն։
 
== Հաճախ օգտագործվող համեմունքներ ==
== Համեմունքներ և առողջություն ==
[[Պատկեր:Spices in an Indian market.jpg|մինի]]
[[Խոտ]]եր ու համեմունքներ.
[[Խոտ]]եր ու համեմունքներ. սրանք ուտելիքին ոչ միայն ընտիր ու յուրօրինակ համ կարող են տալ, այլև դրական ազդեցություն ունենալ [[Առողջություն|առողջության]] վրա։ Սակայն ինչպե՞ս պետք է ճիշտ պատրաստել կամ կիրառել դրանք, որ օգուտ տան։
*Դարչին ({{lang-ru|Корица}}, {{lang-lat|Cinnamomum aromaticum}})
Օգուտը. կարող է [[Արյուն|արյան]] մեջ նվազեցնել [[շաքար]]ի և խոլեստերինի քանակը։ Հարկավոր է [[օր]]ական [[2]] անգամ օգտագործել մեկ քառորդ [[թեյ]]ի գդալ դարչին։
Կարելի է հատապտուղները կամ մանրացրած [[բանան]]ը խառնել ցածր յուղայնությամբ [[թթվասեր]]ի հետ, ապա մի քիչ դարչին ու [[57]] [[գ]] շագանակագույն շաքար խառնել։
*Քրքում ({{lang-ru|''Куркума''}}, {{lang-lat|''Curcuma longa''}})
Օգուտը. պարունակում է քրքումին, որը կարող է դանդաղեցնել քաղցկեղային [[բջիջ]]ների աճը։ [[Տեխաս]]ի համալսարանի ուռուցքաբանության կենտրոնի [[պրոֆեսոր]] Բարաթ Ագարվալը խորհուրդ է տալիս օրական օգտագործել մինչև 500-[[800]] մգ քրքում։
Ինչպե՞ս կարելի է օգտագործել. 1/4 թ/գ քրքումը խառնել այն [[Ջուր|ջրի]] մեջ, որով պետք է [[227]] գ [[բրինձ]] եփեք (սա [[Հնդկաստան|հնդկական]] տարբերակ է)։
[[Պատկեր:Gingembre.jpg|250px|մինի|ձախից|Կոճապղպեղի արմատներ]]
*[[Կոճապղպեղ]] ({{lang-ru|Имбирь}},{{lang-lat| Zingiber officinale}})
Օգուտը. հայտնի է կոճապղպեղի՝ [[ծով]]ային [[հիվանդություն]]ը մեղմելու հատկությունը (սրտխառնուք, որն առաջանում է ճանապարհորդելու կամ թռիչքի ժամանակ) ու կարող է նվազեցնել արթրիտի հետևանքով առաջացած ցավն ու ուռուցքները։ Բուժական նշանակությամբ կիրառվող կոճապղպեղի (փոշու) չափաբաժինը տատանվում է [[500]]-[[2000]] մգ սահմաններում։ Ուշադրություն. ավելի քան 6000 մգ քրքումը կարող է [[ստամոքս]]ը գրգռել։ Այն կարող է արյան մակարդելիությունը դժվարացնել, ուստի, եթե վերջերս եք վիրահատվել կամ արյունը ջրիկացնող միջոցներ ու ասպիրին եք ընդունել, ապա կոճապղպեղ օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք [[Բժիշկ|բժշկի]] հետ։
Ինչպե՞ս պետք է պատրաստել. եթե ծովային հիվանդություն ունեք (սրտխառնուք եք ունենում գնացքում, [[ավտոմեքենա]]յում կամ [[ինքնաթիռ]]ում), ապա փորձեք մի քիչ [[շաքար]]ապատված կամ բյուրեղացված կոճապղպեղ ուտել։ Քերած կոճապղպեղ կարելի է ավելացնել բանջարեղենին՝ [[գազար]]ին կամ [[կարտոֆիլ]]ին կամ էլ թարմ մրգերին. հատկապես՝ դեղձին։
*[[սուսամբար|Վայրի սուսամբար]] ({{lang-ru|Орегано}},{{lang-lat|Oregano}})
Օգուտը. ուսումնասիրությունների համաձայն՝ սուսամբարն օժտվածէ հակաօքսիդանտ հատկությամբ։
Պատրաստելու համար հարկավոր է 1/2 թ/գ համեմունքը լցնել 450 գ թանձրահյութի մեջ՝ մակարոնով փլավի կամ էլ պիցցայի համար։
[[Պատկեր:Garlic.jpg|180px|մինի|ձախից|Սխտոր]]
*[[Սխտոր]]({{lang-ru|чеснок}}, {{lang-lat|Allium sativum}})
Սխտորը կարծես կարիք չունի լրացուցիչ «[[գովազդ]]ի», սակայն արժե նշել, որ ամերիկացի ուռուցքասննդաբան Քոլինզն ասում է, որ «սխտորը կարող է քայքայել քաղցկեղի բջիջները, կարող է խախտել ուռուցքների բջիջների նյութափոխանակությունը»։
Սխտորն այնքան հզոր միջոց է, որ անգամ [[շաբաթ]]ական [[2]] պճեղ օգտագործելը կարող է նվազեցնել [[քաղցկեղ]]ի ռիսկը։
Պատրաստման համար հարկավոր է սխտորը մարմանդ [[կրակ]]ին տապակել ու ավելացնել ասենք՝ վարսակի փաթիլներին՝ կամիր [[տաքդեղ]]ի ու [[պարմեզան]] պանրի հետ։
[[Պատկեր:Paprika 09.jpg|150px|մինի|աջից|Պապրիկա]]
*Պապրիկա ({{lang-ru|Паприка}}, {{lang-lat|Paprika}})
Սա անծանոթ համեմունք չէ։ Այն կարմիր պղպեղն է. բարելավում է [[աղեստամոքսային տրակտ]]ի աշխատանքը, ախորժաբեր է ու խթանում է ենթաստամոքսագեղձի աշխատանքը։է։
Պարունակում է կապսացին (այդ նյութն է պապրիկային կծվություն հաղորդում), որը հայտնի է հակաբորբոքային ու հակաօքսիդանտ, նաև քաղցկեղի հավանականությունը նվազեցնող հատկությամբ (առկա է նաև կայենի տաքդեղում ու չիլիում)։ Պատրաստման համար 1,5 թ/գ պապրիկան խառնել 1/2 թ/գ ուրցի, կամիր պղպեղի հետ ու ավելացնել ձեր ցանկացած ուտելիքի մեջ։
Մասնագետները հավատացնում են, որ անքնությանը կօգնեն քրքումն ու դարչինը։ Որոշ երկրներում որպես ցավազրկող կիրառում են կոճապղպեղը, մեխակն ու մշկընկույզը։ Սրանք կիրառվում են նաև որպես ջերմիջեցնող։ Մաղադանոսը օգտագործվում է որպես լեղամուղ միջոց։ Հակասեպտիկ հատկություն ունեն կարմիր ու սև պղպեղները, օրեգանոն, քրքումը, մեխակն ու կորիանդրը (համեմի սերմ)։ [[Հիլ]]ը (կարդամոն) խթանում է մարսողական օրգանների աշխատանքը։ Մայորանն օգնում է անքնության դեպքում։ Այն նաև շնչուղիների հիվանդությունների դեպքում հակաբորբոքային ազդեցություն է ունենում։ [[Ուրց]]ն ամրացնում է անոթները, կարգավորում է ջուր-[[աղ]]ային փոխանակությունը։ [[Ռեհան]]ը (բազիլիկ), մասնագետների կարծիքով, ամրացնում է իմունային համակարգն ու խթանում օրգանների աշխատանքը։
Սակայն հարկավոր է ուշադիր ու զգույշ լինել. համեմունքները, բազում դրական հատկություններից ու օգուտներից զատ, ունեն հակացուցումներ։
Ի դեպ, գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է անհատական անընկալություն, որի գոյության մասին կարող է նույնիսկ գաղափար էլ չունենանք, չկասկածենք մինչ այն պահը, երբ չափից շատ, ասենք, սխտորի օգտագործումը կարող է հանգեցնել շատ դեղամիջոցների ազդեցության թուլացման։ Իսկ կարմիր ու սև տաքդեղները խորհուրդ չեն տրվում ստամոքսային հիվանդություններ ունեցողներին։ Դաղձը կարող է ոչ բոլորին օգտակար լինել, այն երկարատև կիրառման համար հակացուցված է ցածր [[ճնշում]] ունեցողներին, իսկ որոշ մարդկանց մոտ կարող է ճակատաքունքային ցավ առաջացնել։
Եթե ստամոքսի խնդիր ունեցող մարդը [[2]]-[[3]] պճեղ սխտոր ուտի, ապա հնարավոր է, որ նա ստամոքսի փքվածություն ունենա։ Իսկ մեխակը հակացուցված է [[2]] տարեկան երեխաներին, ճնշում ունեցողներին ու խոցային հիվանդներին։
Մշկընկույզի չարաշահումը կարող է գլխացավ առաջացնել, գլխապտույտ ու սրտխառնուք։ Ուստի ամեն ինչի համար հարկավոր է չափ պահել, չափի զգացում ունենալ. նույնիսկ՝ համեմունքների։
[[Պատկեր:Chinese condiments at the restaurant by bhollar in Nerima, Tokyo.jpg|200px|մինի|ձախից|Համեմունքներ]]