«Կոճղարմատ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (ավելացվեց Կատեգորիա:Բույսի բազմացում ՀոթՔաթ գործիքով)
'''Կոճղարմատ''' ({{lang-lat|rhizoma}}), բազմամյա խոտաբույսերի ստորգետնյա [[ընձյուղ]]։ Արմատից տարբերվում է ծայրապատյանի բացակայությամբ, [[պարենքիմ]]ի և թեփուկանման, մանր տերևների առկայությամբ։
 
Վերջիններիս ծոցերում կամ հանգույցներում առաջանում են բողբոջներ, որոնք ամեն տարի ստորգետնյա նոր ընձյուղներ և հավելյալ արմատներ են առաջացնում։ Որոշ բույսերի ([[հիրիկ]]ի) կոճղարմատները կարճ են, հաստ, մյուսներինը (օրինակ՝ [[սիզախոտ]]ինը)՝ շատ բարակ, երկար, արագ ճյուղավորվող։ Կոճղարմատի ծերացած մասերի մահացման դեպքում վերգետնյա հատվածները միմյանցից առանձնանում են, տեղի է ունենում բնական [[վեգետատիվ բազմացում]]։ կոճղարմատներըԿոճղարմատները հողում տարածվում են հորիզոնական ուղղությամբ, երբեմն՝ թեքությամբ։ Տարածման խորությունը սովորաբար ընդգրկում է վարելաշերտը, բայց որոշ բույսեր ([[մոլասորգո]]) թափանցում են մինչև մեկ և ավելի մետր։
 
Կոճղարմատավոր բույսերից մի քանիսը ([[արվանտակ]], [[սեզ]], [[մոլասորգո]], [[ձիաձետ]]) վարելաշերտում առաջացնում են արմատների խիտ ցանց՝ դժվարացնելով հողի մշակման, բույսերի ցանքի ու խնամքի աշխատանքները։ Որոշ բույսերի կոճղարմատները պարունակում են [[դեղանյութեր]] ([[կատվախոտ]]), ներկանյութեր (կզմուխ), [[դաբաղանյութեր]] (մատրասդ) Ան։ Երկար կոճղարմատներ ունեցող բույսերն օգտագործվում են ավազուտների ամրացման համար։
214 892

edits