«Վանական Վարդապետ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Տես|Վանական Վարդապետ (արևմտահայերեն)|Արևմտահայերեն տարբերակի համար տե՛ս}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Վանական Վարդապետ''', Վանական Վարդապետ Տավուշեցի ([[1181]] - [[1251]]), [[հայ]] աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, մանկավարժ, պատմագիր և տոմարագետ։տոմարագետ<ref>{{cite book|title=Հայոց Հնօրյա Զվարճախոսները|last=Խաչատրյան|first=Հայկ|publisher=«Ամարաս»|location=Երևան|year=2003|page=119}}</ref>:
 
== Կենսագրություն ==
Վանական Վարդապետի աշակերտներից են [[Վարդան Արևելցի]]ն, [[Կիրակոս Գանձակեցի]]ն, [[Գրիգոր Ակներցի]]ն, [[Սոսթենես]]ը և այլ գործիչներ։ Հեղինակ է հարուստ ու բազմաբովանդակ գրական ժառանգության, այդ թվում՝ «Պատմության» (Հայաստանի պատմության շարադրությունը սկզբից մինչև հեղինակի ապրած օրերը), որը մեզ չի հասել։
 
Վանական Վարդապետի [[աստվածաբանություն|աստվածաբանական]] երկերից արժանահիշատակ են [[Հոբ]]ի գրքի մեկնությունը («Մեկնութիւն Յոբայ»), «Բացատրութիւն աղօթից Ամբակումայ մարգարէի» («[[Ճռաքաղ]]», 1858), «Համեմատութիւն [[Հին Կտակարան]]այ ի [[Նոր Կտակարան|Նորս]]», «Տեսութիւն շարականին Ուրախացիր պսակ կուսից», «Մեկնութիւն սաղմոսին Այսծով Մեծ», «Խրատ դաւանութեան» (գրվել է Ս. Հոգու բխման հարցի վերաբերյալ հռոմեա-բյուզանդական դավանաբանական վեճի առթիվ), «Պատճառք վասն առաջաւորաց պահոց», «Յաղագս տարեմտին» ճառը և այլն։
 
Գրել է աստղաբաշխությանը և տոմարագիտությանը վերաբերող երկեր՝ օգտվելով [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] աշխատություններից, որոնք հավելել է իր դիտարկումներով։
202 660

edits