«Սերգեյ Փարաջանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
[[1959]] թվականին Փարաջանովը [[Կիև]]ում նկարահանեց «Առաջին տղա», իսկ [[1961]] թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան բարձրացավ [[1962]] թվականին։ Այն մեծ բողոքներ առաջացրեց ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր․ բազմացվեց միայն 158 օրինակ ֆիլմից, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տաս տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։
 
[[1964]] թվականին Փարաջանովն [[Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա]]յում նկարահանեց «[[Մոռացված նախնիների ստվերները]]» ֆիլմը, որը դարձավ [[1960]]-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրեց այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են [[Միխայիլ Կալատոզով]]ի «Թռչում են կռունկները», [[Գրիգորի ՉուխրաՉուխրայ]]յիի «Բալլադ զինվորի մասին» և [[Անդրեյ Տարկովսկի|Անդրեյ Տարկովսկու]] «Իվանի մանկությունը»: [[1966]] թվականին Կիևի Համամիութենական կինոփառատոնում ֆիլմն արժանացավ մրցանակի։ Սակայն արևմուտքում (այնտեղ ֆիլմը ցուցադրվում էր «Հրեղեն ձիերը» անվամբ) ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն անհամեմատ մեծ էր, քան հայրենիքում։ [[1965]] թվականին ֆիլմը մրցանակներ ստացավ նաև Բրիտանական ակադեմիայից, [[Հռոմ]]ի և [[Մար դել Պլատա]]յի փառատոներից։ 2 տարվա ընթացքում ֆիլմը ստացավ միջազգային փառատոների 28 մրցանակ, պարգև և դիպլոմ՝ դառնալով խորհրդային ամենահայտնի ֆիլմերից մեկը։<ref name="segodnya">[http://www.segodnya.ua/ukraine/vcja-pravda-o-cudimoctjakh-cerheja-paradzhanova.html Вся правда о судимостях Сергея Параджанова]</ref>
 
[[1966]] թվականին Փարաջանովն իր սցենարի հիման վրա սկսեց նկարահանել «Կիևի որմնանկարներ» ֆիլմը, որը նվիրված էր [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի իրադարձություններին։ Ֆիլմի առաջին փորձերից հետո պաշտոնյաները ռեժիսորին մեղադրեցին պատերազմի իրադարձություններին ցնորական և առեղծվածային-սուբյեկտիվ վերաբերվելու մեջ և արգելեցին հետագա նկարահանումները։<ref name="vokrug">[http://www.vokrug.tv/person/show/Sergei_Paradzhanov/ Сергей Параджанов в vokrug.tv]</ref> Հասկանալով, որ [[Կիև]]ում նրան այլևս չեն թողնի աշխատել՝ նա տեղափոխվեց [[Երևան]]՝ [[Հայֆիլմ]], որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ [[1968]] թվականին սկսեց «[[Նռան գույնը]]» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները<ref name="obozrevatel"/>: