«Միխեիլ Սաակաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

2003 թվականի ոյեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները չճանաչեցին ընդդիմադիր դաշինքների «Ազգային շարժում»-ը, «Բուրջանաձե-Դեմոկրատներ»-ը և «Պատիաշվիլի-Միություն»-ը, որոնք սկսեցին բողոքի ակցիաներ:
 
«[[Կոմերսանտ (օրաթերթ)|Կոմերսանտ]]» թերթի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, նոձեմբերի 21-ին գտնվելով [[Գորի|Գորիում]], իրավիճակը ներկայացրեց հետևյալ կերպ.<ref>
{{cite news
|title=Встаёт проклятьем заклейменный
|author=[[Колесников, Андрей Иванович|Андрей Колесников]]
|publisher=«Коммерсантъ»
|url=http://www.kommersant.ru/doc/430112
|date=2003-11-22
}}</ref>.
{{քաղվածք|Այն ժամանակ, երբ ես մի պահ շրջանցեցի հանրահավաքը, նկատեցի, թե ինչպես է Իոսիֆ Ստալինի հետևից գալիս մի մուգ կապույտ նոր ջիպ ՈՒԱԶ մակնիշի մեքենա և նրա միջից դուրս եկավ Միխեիլ Սաակաշվիլին՝ ականջներում միկրոֆոններ ունեցող մի քանի թիկնապահների հետ: Նրանք շատ պրոֆեսիոնալ կերպով մի վայրկյանում ընդունեցին բազմությանը: Միխեիլ Սաակաշվիլին բարձրացավ բարձրաբեմ: Ես տեսա խարիզմատիկ առաջնորդի: Նրա յուրաքանչյուր խոսք հնչում էր որպես հիացմունքի որոտ: Մարդիկ նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է նա խոսում: Դա նրանց բոլորովին չի հետաքրքրում: Նրանց բավարարում է այն ընկալումը, որ նա իրենց հետ է, և իրենք նրան տեսնում են իրենց աչքերով:
 
Ամեն դեպքում, Միխեիլ Սաակաշվիլին խոսում էր հետաքրքիր բաներ: Այնպես, որ ասաց, որ Շևարդնաձեն նորից նշանակել է ընտրությունների կրկնում, բայց դա արդեն ոչ ոքի չի հետաքրքրում: Նա ասաց, որ խորհրդարանի դիմացի հրապարակում հերթապահում են դավաճանների 300 հոգանոց խումբ Աջարիայից և որ այդ խմբին մի ակնթարթում կոչնչացնի ժողովրդի բարկության ալիքը: Միևնույն ժամանակ ես տեսա, որ հրապարակում առնվազն մի քանի հազար մարդ կա կանգնած: Բայց պարոն Սաակաշվիլին ուզում էր ամրացնել իր ժողովրդի առանց այդ էլ մարտական ոգին: Նրա մոտ ամեն ինչ ստացվեց:|}}
 
2003 թվականի նոյեմբերի 22-ին ընդդիմադիրները վարդերը ձեռքերին գրավեցին խորհրդարանի շենքը: 2003 թվականի նոյեմբերի 23-ին Միխեիիլ Սաակաշվիլու «Ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցերի արդյունքում Զուրաբ Ժվանիայի և խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ համատեղ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Հեղափոխության գլխավոր շարժառիթը 2003 թվականի ոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ բնակչության լայն զանգվածների դատապարտումն էր: [[Էդուարդ Շևարդնաձե|Էդուարդ Շևարդնաձեն]] ստիպված էր հրաժարական տալ: <ref>
{{cite web
| author =
| last =
| first =
| authorlink =
| coauthors =
| datepublished =
| url = http://www.smi.ru/04/11/23/3051156.html
| title = Революция роз. Шипы отдельно, лепестки отдельно
| work =
| publisher = Сми.ру
| accessdate = 10 августа 2008
| archiveurl = http://www.webcitation.org/619XKntAZ
| archivedate = 2011-08-23
}}</ref>:
 
2004 թվականին «Ազգային շարժումը» միավորվեց Զուրաբ Ժվանիայի «Միացյալ դեմոկրատներ» քաղաքական կազմակերպության հետ: Դաշինքը կոչվեց «Ազգային շարժում-Դեմոկրատներ» և դրա հիման վրա ստեղծվեց «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: Առաջնորդը դարձավ Միխեիլ Սաակաշվիլին:
 
2003 թվականի նոյեմբերի 26-ին Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի ընտրությունների ժամանակ առաջադրվել է երկու դաշինքների՝ «Ազգային շարժման» և «Բուրջանաձե-դեմոկրատների» կողմից<ref name="ku" />:
 
Վրաստանի նախագահի նոր ընտրություններ տեղի ունեցան 2004 թվականի հունվարի 4-ին: Սաակաշվիլու թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 96,27 %-ը: