«Միխեիլ Սաակաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 110.
 
Ամեն դեպքում, Միխեիլ Սաակաշվիլին խոսում էր հետաքրքիր բաներ: Այնպես, որ ասաց, որ Շևարդնաձեն նորից նշանակել է ընտրությունների կրկնում, բայց դա արդեն ոչ ոքի չի հետաքրքրում: Նա ասաց, որ խորհրդարանի դիմացի հրապարակում հերթապահում են դավաճանների 300 հոգանոց խումբ Աջարիայից և որ այդ խմբին մի ակնթարթում կոչնչացնի ժողովրդի բարկության ալիքը: Միևնույն ժամանակ ես տեսա, որ հրապարակում առնվազն մի քանի հազար մարդ կա կանգնած: Բայց պարոն Սաակաշվիլին ուզում էր ամրացնել իր ժողովրդի առանց այդ էլ մարտական ոգին: Նրա մոտ ամեն ինչ ստացվեց:|}}
 
2003 թվականի նոյեմբերի 22-ին ընդդիմադիրները վարդերը ձեռքերին գրավեցին խորհրդարանի շենքը: 2003 թվականի նոյեմբերի 23-ին Միխեիիլ Սաակաշվիլու «Ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցերի արդյունքում Զուրաբ Ժվանիայի և խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ համատեղ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Հեղափոխության գլխավոր շարժառիթը 2003 թվականի ոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ բնակչության լայն զանգվածների դատապարտումն էր: [[Էդուարդ Շևարդնաձե|Էդուարդ Շևարդնաձեն]] ստիպված էր հրաժարական տալ:
 
2004 թվականին «Ազգային շարժումը» միավորվեց Զուրաբ Ժվանիայի «Միացյալ դեմոկրատներ» քաղաքական կազմակերպության հետ: Դաշինքը կոչվեց «Ազգային շարժում-Դեմոկրատներ» և դրա հիման վրա ստեղծվեց «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: Առաջնորդը դարձավ Միխեիլ Սաակաշվիլին:
 
2003 թվականի նոյեմբերի 26-ին Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի ընտրությունների ժամանակ առաջադրվել է երկու դաշինքների՝ «Ազգային շարժման» և «Բուրջանաձե-դեմոկրատների» կողմից:
 
Վրաստանի նախագահի նոր ընտրություններ տեղի ունեցան 2004 թվականի հունվարի 4-ին: Սաակաշվիլու թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 96,27 %-ը:
 
2004 թվականի մարտին Սաակաշվիլու և Բուրջանաձեի համատեղ դաշինքը՝ «Ազգային շարջում-Դեմոկրատներ»-ը, հաղթանալ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ավելի քան 76 %-ի ձայները:
 
== Աշխատանք արտերկրում ==