«Միխեիլ Սաակաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 109.
{{քաղվածք|Այն ժամանակ, երբ ես մի պահ շրջանցեցի հանրահավաքը, նկատեցի, թե ինչպես է Իոսիֆ Ստալինի հետևից գալիս մի մուգ կապույտ նոր ջիպ ՈՒԱԶ մակնիշի մեքենա և նրա միջից դուրս եկավ Միխեիլ Սաակաշվիլին՝ ականջներում միկրոֆոններ ունեցող մի քանի թիկնապահների հետ: Նրանք շատ պրոֆեսիոնալ կերպով մի վայրկյանում ընդունեցին բազմությանը: Միխեիլ Սաակաշվիլին բարձրացավ բարձրաբեմ: Ես տեսա խարիզմատիկ առաջնորդի: Նրա յուրաքանչյուր խոսք հնչում էր որպես հիացմունքի որոտ: Մարդիկ նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է նա խոսում: Դա նրանց բոլորովին չի հետաքրքրում: Նրանց բավարարում է այն ընկալումը, որ նա իրենց հետ է, և իրենք նրան տեսնում են իրենց աչքերով:
 
Ամեն դեպքում, Միխեիլ Սաակաշվիլին խոսում էր հետաքրքիր բաներ: Այնպես, որ ասաց, որ Շևարդնաձեն նորից նշանակել է ընտրությունների կրկնում, բայց դա արդեն ոչ ոքի չի հետաքրքրում: Նա ասաց, որ խորհրդարանի դիմացի հրապարակում հերթապահում են դավաճանների 300 հոգանոց խումբ Աջարիայից և որ այդ խմբին մի ակնթարթում կոչնչացնի ժողովրդի բարկության ալիքը: Միևնույն ժամանակ ես տեսա, որ հրապարակում առնվազն մի քանի հազար մարդ կա կանգնած: Բայց պարոն Սաակաշվիլին ուզում էր ամրացնել իր ժողովրդի առանց այդ էլ մարտական ոգին: Նրա մոտ ամեն ինչ ստացվեց:|}}
 
== Աշխատանք արտերկրում ==