«Ատլանտյան օվկիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 123.
 
=== Կլիմա ===
Ատլանտյան օվկիանոսի [[Կլիմա|կլիման]] խիստ բազմազան է. դա հետևանք է նրա հյուսիս-հարավ հսկայական ձգվածության, ինչպես նաև [[Օդային զանգվածներ|օդային զանգվածների]] տեղաշարժերի: Այդ մթնոլորտային կլիմայաստեղծ կենտրոններն են՝ [[Գրենլանդական անտիցիկլոն]], [[Անտարկտիկական անտիցիկլոն]], [[Իսլանդական մինիմում]], [[Անտարկտիկական մինիմում]]: Բացի այդ, մերձարևադարձերում գործում են երկու հիմնական [[Անտիցիկլոն|անտիցիկլոններ]]՝ [[Ազորյան անտիցիկլոն|Ազորյան]] և [[Հարավատլանտյան անտիցիկլոն|Հարավատլանտյան]]: Դրանք կիսվում են հասարակածային գոտում երկու մասի՝ [[Մթնոլորտային ճնշում|մթնոլորտային ճնշման]] նվազման հետևանքով: Ատլանտյան օվկիանոսում ձևավորված [[Քամի|քամիների]] ճնշող մեծամասնությունն առաջանում է [[Բարիկական կենտրոն|բարիկական կենտրոններից]]: Ատլանտյան օվկիանոսի ջերմաստիճանային ռեժիմի վրա ոչ միայն [[Միջօրեական|միջօրեականի]] ուղղությամբ մեծ ձգվածությունն է ազդում, այլև [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի]] հետ ջրափոխանակությունը, ինչպես նաև Անտարկտիկայի ծովերի ու Միջերկրական ծովի ջրերի հետ ջրափոխանակությունը: Օվկիանոսի մակերևութային ջրերին բնորոշ է դանդաղ սառեցումը՝ [[Հասարակած|հասարակածից]] հեռանալուն զուգընթաց, չնայած, որ օվկիանոսային վիթխարի հոսանքները ջրի ջերմաստիճանի փոփոխության վրա նույնպես ազդում են՝ անկախ [[Աշխարհագրական լայնություն|աշխարհագրական լայնությունից]]<ref name="Физическая география материков и океанов25">{{книга|заглавие=Физическая география материков и океанов|ответственный=Под общей ред. А.М.Рябчикова|место=М.|издательство=Высшая школа|год=1988|страницы=540—546}}</ref>:
Ատլանտյան օվկիանոսի ամբողջ տարածքում կան կլիմայական բոլոր գոտիները: Արևադարձային լայնություններին բնորոշ են ջերմաստիճանի սեզոնային աննշան տատանումները. միջին ջերմաստիճանն այստեղ կազմում է 20 °C: Տղումներն արևադարձերում ամբողջ տարին առատ են: Արևադարձերից հյուսիս և հարավ տարածված են մերձարևադարձային գոտիները. այստեղ ջերմաստիճանի սեզոնային տատանումներն առավել տեսանելի են՝ ձմեռը 10 °C , ամառը՝ 20 °C: Առկա է նաև ջերմաստիճանի օրական տատանում: Տեղումներն այս գոտում հիմնականում թափվում են ամռանը: Հաճախակի են կրկնվում արևադարձային փոթորիկները:
 
Ատլանտյան օվկիանոսի ամբողջ տարածքում կան [[Կլիմայական գոտիներ|կլիմայական բոլոր գոտիները]]: [[Արևադարձային գոտիներ|Արևադարձային]] լայնություններին բնորոշ են ջերմաստիճանի սեզոնային աննշան տատանումները. միջին ջերմաստիճանն այստեղ կազմում է 20 °C: Տեղումներն արևադարձերում ամբողջ տարին առատ են: Արևադարձերից հյուսիս և հարավ տարածված են [[Մերձարևադարձային կլիմա|մերձարևադարձային]] գոտիները. այստեղ ջերմաստիճանի սեզոնային տատանումներն առավել տեսանելի են՝ ձմեռը 10 °C , ամառը՝ 20 °C: Առկա է նաև ջերմաստիճանի օրական մեծ տատանում: [[Մթնոլորտային տեղումներ|Տեղումներն]] այս գոտում հիմնականում թափվում են ամռանը: Հաճախակի են կրկնվում արևադարձային [[Փոթորիկ|փոթորիկները]]: Այդպիսի սարսափելի մթնոլորտային [[Պտտահողմ|պտտահողմերի]] ժամանակ քամու արագությունը հասնում է մի քանի կիլոմետր ժամ արագության: Ամենահզոր արևադարձային փոթորիկները մոլեգնում են [[Կարիբյան ավազան|Կարիբյան ավազանում]]: [[Մեքսիկական ծոց|Մեքսիկական ծոցում]] և [[Վեստ Ինդիա|Վեստ Ինդիայի]] կղզիներում ամենամեծ ավերածություններն են գործում: Վեստ Ինդիայի արևադարձային փոթորիկները ձևավորվում են օվկիանոսի արևմտյան հատվածում՝ հյուսիսային լայնության 10-ից 15° սահմաններում և տեղաշարժվում են դեպի [[Ազորյան կղզիներ]] և ընդհուպ մինչև [[Իռլանդիա (կղզի)|Իռլանդիա]]: Արևադարձերից հարավ և հյուսիս տարածվում են մերձարևադարձային գոտիները, որտեղ ամենացուրտ ամսին ջերմաստիճանը նվազում է մինչև 10 °C, իսկ ձմեռը բևեռային սառը օդային զանգվածները ցածր ճնշման մարզերից իրենց հետ բերում են մեծ քանակությամբ տեղումներ: [[Բարեխառն գոտիներ|Բարեխառն լայնություններում]] միջին ջերմաստիճանը ամենատաք ամսին պահպանվում է 10-15 °C, իսկ ամենացուրտ ամսին՝ −10 °C: Այստեղ նկատվում է նաև ջերմաստիճանի օրական մեծ տատանում: Բարեխառն գոտուն բնորոշ է նաև գրեթե հավասարաչափ տարեկան բաշխված մթնոլորտային տեղումները, որը կազմում է շուրջ 1000 միլիմետր: Տեղումները ամենաշատն են դիտվում բարեխառն գոտում աշնան և ձմռան ամիսներին. հաճախակի են գրանցվում նաև ծովամրրիկներ: Հարավային բարեխառն գոտում այդ ծովամրրիկներն առավել բնորոշ են, ինչի պատճառով երբեմն այդ լայնություններն անվանում են «մռնչացող քառասուն»: 10 °C [[Իզոթերմ|իզոթերմը]] [[Հյուսիսային կիսագունդ|Հյուսիսային կիսագնդում]] անցնում է հյուսիսային լայնության 50° զուգահեռականով (Լաբրադոր) և հս. լ. 70° զուգահեռականների միջև ([[Նուր-Նորգե|Հյուսիսային Նորվեգիա]]): Հարավային կիսագնդում մերձբևեռային գոտին սկսվում է հասարակածին ավելի մոտ՝ մոտավորապես հարավային լայնության 45-50° զուգահեռականներում: Ամենացածր ջերմաստիճանը Ատլանտյան օվկիանոսի մթնոլորտում գրանցվել է -34 °C՝ [[Ուեդդելի ծով|Ուեդդելի ծովում]]<ref name="Физическая география материков и океанов210">{{книга|заглавие=Физическая география материков и океанов|ответственный=Под общей ред. А.М.Рябчикова|место=М.|издательство=Высшая школа|год=1988|страницы=540—546}}</ref>:
 
[[Կատեգորիա:Ատլանտյան օվկիանոս]]