«Մարգարիտ որոնողները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
==Սյուժե==
'''Առաջին արար'''
 
Կզղու ափին հավաքվում են մարգարիտ որոնողները, որպեսզի իրենց համար առաջնորդ ընտրեն: Հեռվում երևում է հինդուիստական տաճարը: Ընտրությունը կանգ է առնում Զուրգի՝ ամենափորձառու և հեղինակություն վայելող սուզորդի վրա: Հանկարծ ափամերձ մացառուտներից դուրս է գալիս մի պատանի: Զուրգը ճանաչում է Նադիրին՝ իր նախկին ընկերոջը: Անցյալում հայտնված մի գեղեցկուհու հանդեպ երկու տղաների տածած սերը փշրել էր նրանց բարեկամությունը և դարձրել թշնամիներ: Դրանից հետո Նադիրը մեկնել էր երկար ճանապարհորդության և ահա այժմ վերադարձել է՝ արդեն համոզված լինելով, որ հաղթահարել է իր կիրքը: Թշնամությունը մոռացված է, և ոչինչ չի խաթարում երբեմնի բարեկամությանը:
Հանկարծ ծովի ալիքների վրա երևում է մի նավակ, որի մեջ նշմարվում էր ծածկոցով փաթաթված կանացի մի կերպարանք: Որպեսզի վտանգավոր որսը հաջող անցներ, հարկավոր էր սիրաշահել ծովային չար ոգիներին: Իսկ դա հնարավոր էր միայն մենաստանի կույսի աղոթքով, որը խղճի և սրբության երդում էր տվել: Նավակը կանգնում է ափի մոտ: Մարգարտի որսորդները ողջունում են իրենց ապագա բարեխոսին: Զուրգեն հիշեցնում է կույսին սիրուց հրաժարվելու մասին նրա տված երդումը: Կույսը կրկնում է իր երդումը և այդ պահին նրա հայացքը կանգ է առնում Նադիրի վրա, որը, ինչպես և կույսը, ցնցվում է անսպասելի հանդիպումից: Հանձինս մենաստանի կույսի, Նադիրը ճանաչում է իր նախկին սիրեցյալին՝ Լեյլային:
 
'''Երկրորդ արար'''
 
Իջնում է գիշերը: Քահանայապետ Նուրաբադը Լեյլային ուղեկցում է դեպի ծովի գահավեժ ափին կառուցված տաճարը` շրջապատված ահռելի ժայռերով: Մենաստանի նոր կույսի մենակեցությունը պահպանելու է զինյալ պահակը: Նուրաբադը հարցնում է, թե արդյոք Լեյլան կարող է պահել տված երդումը: Ի պատասխան աղջիկը պատմում է, թե ինչպես մի անգամ մանուկ հասակում թաքցրել է մի փախստականի, որին փնտրում էին թշնամիները, և, հակառակ սպռնալիքներին, չի մատնել նրան: Ի նշան երախտապարտության, փրկվածն իրեն մանյակ է նվիրել: Լեյլան Նուրաբադին է ցույց տալիս այն: Քահանայապետի հեռանալուց հետո Լեյլան տարվում է Նադիրի հետ անսպասելի հանդիպման և անցյալում նրա հետ ունեցած սիրո մասին մտքերով: Շունչը պահելով նա ականջ է դնում. հեռվից լսվում է Նադիրի երգը: Ձայնը մոտենում է, բայց երբ նա մտնում է տաճար, աղջկան համակում է սարսափը. ի՞նչ կլինի, եթե իրենց տեսնեն միասին: Լեյլան խնդրում է իր սիրեցյալին հեռանալ: Սա համաձայնում է՝ պայմանով, որ հաջորդ օրը կրկին կգա: Ետդարձի ճանապարհին նրան բռնում է պահակը: Մենակյացներն ու մարգարտորսները պահանջում են մահապատժի ենթարկել հանցավորներին: Սակայն Զուրգեն հանգստացնում է նրանց. ինքն է առաջնորդը և ինքն էլ կորոշի երիտասարդների ճակատագիրը: Այդ ժամանակ Նուրաբադը դեն է նետում աղջկա վրայից ծածկոցը և Զուրգեն ճանաչում է Լեյլային՝ այն աղջկան, որի սիրո համար ինքը թշնամացել էր Նադիրի հետ: Կուրանալով խանդից ու վրեժի ծարավից, նա փոխում է որոշումը. թող երկուսն էլ մեռնեն:
 
'''Երրորդ արար'''
 
Զուրգեն միայնակ է իր վրանում: Ծանր խոհերը տանջում են նրան. ինչպե՞ս կարող էր ինքը, տեղի տալով զայրույթին, մահվան դատապարտել ընկերոջն ու սիրելիին: Մարգարիտ որոնողները վրան են առաջնորդում Լեյլային, որը կամեցել էր խոսել առաջնորդի հետ: Ինքը խախտել է երդումը և պատրաստ է պատիժ կրել, բայց Նադիրն անմեղ է, և Լեյլան թախամձագին խնդրում է ազատել նրան: Բայց Լեյլայի բարեխոսությունը միայն ավելի է բորբոքում Զուրգի խանդը: Վիրավորված համարելով իր սերը և վրեժ կամենալով, նա կրկին պահանջում է մահապատժի ենթարկել երկուսին: Լեյլան երիտասարդ մարգարտորսին խնդրում է կատարել իր վերջին խնդրանքը՝ մորը հանձնել մարգարտե մանյակը: Զուրգը ցնցվում է՝ ճանաչելով զարդը. դա մի ժամանակ ինքն էր նվիրել իր կյանքը փրկած աղջնակին: Փաստորեն ինքն մահվան է դատապարտում նրան, ում կյանքով է պարտական:
Բորբոքվող խարուկյի շուրջ մարգարիտ որոնղները վրեժխնդրության սրբազան պարն են բռնել: Լեյլան ու Նադիրը պատրաստվում են մտնել ճակատագրական շրջագծի մեջ: Հանկարծ հորիզոնը բռնկվում է հրդեհի բոցերով: Զուրգին լուր են բերում, որ զայրացած աստվածները հուր ու մոխիր են ուղարկել իրենց հյուղակների ու ցանքերի վրա: Մոռանալով դատապարտվածներին, մարգարտորսները վազում են: Մնում է միայն Նուրաբադը, որին տեղի ունեցածը կասկածելի է թվում: Թաքնվելով, նա լսում է Զուրգի խոսքն այն մասին, թե ինքն է այրել գյուղը, որպեսզի օգնի Լեյլային ու Նադիրին փախչել: Սիրահարները թաքնվում են անանցանելի անձավում, իսկ քահանայապետը զանգահարությամբ կանչում է ժողովրդին: Գազազած մարգարտորսները դաժանորեն հաշվեհարդար են տեսնում խաբեության համար՝ Զուրգին նետելով սրբազան խարույի բոցերի մեջ:
 
==Երաժշտությունը==