«Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական»–ի խմբագրումների տարբերություն

[[1994]] թվականի [[սեպտեմբերի 6]]-ին, [[Բելգիա]]յի [[Գենտ]] քաղաքում երիտասարդական հավաքականը անցկացրել է իր առաջին՝ [[Բելգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Բելգիայի երիտասարդական հավաքական]]ի դեմ խաղը (0-7)։ Ընդ որում երիտասարդական հավաքականի առաջին գլխավոր մարզիչը եղել է «[[Արարատ (ֆուտբոլային ակումբ, Երևան)|Արարատ]]ի» լեգենդ [[Հովհաննես Զանազանյան]]ը։ Նրա ղեկավարությամբ երիտասարդական հավաքականը անցկացրել է ընտրական ցիկլի առաջին վեց խաղերը, որոնցից ընդամենը մեկում է հաղթանակ տարել, որն էլ դարձել է առաջինը պատմության մեջ։ 1994 թվականի [[հոկտեմբերի 8]]-ին [[Աբովյան (քաղաք)|Աբովյան]]ում, [[Կիպրոսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Կիպրոս]]ի դեմ խաղում խփվել է առաջին գոլը<ref>[http://www.armsport.am/ru/news/2/29/21593/ Հենրիխ Մխիթայանը լավագույն ռմբարկուն է] {{ref-ru}}</ref>։ Զանազանյանի փոխարեն առաջին ընտրական ցիկլը ավարտվեց [[Սամվել Պետրոսյան (ֆուտբոլիստ)|Սամվել Պետրոսյան]]ի գլխավորությամբ, ով իր սաների հետ մնացած չորս խաղերում այդպես էլ հաղթանակ չտարավ։ Չնայած դրան, Սամվել Պետրոսյանին վստահվեց երիտասարդական թիմին ղեկավարել նաև հաջորդ ցիկլի ընթացքում։ Առաջին հինգ խաղերում թիմը պարտվեց, իսկ վեցերորդում հաղթեց [[Ալբանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Ալբանիա]]յին։ Դրան հետևեց երկու պարտություն, որից հետո թիմը սկսեց գլխավորել [[Վարուժան Սուքիասյան]]ը։
 
[[2002]] թվականին թիմը սկսեց ղեկվարելղեկավարել «[[Շիրակ (ֆուտբոլային ակումբ)|Շիրակ]]ի» այդ ժամանակվա մարզիչ [[Անդրանիկ Ադամյան]]ը։ Նրա ղեկավարությամբ հավաքականը ցույց տվեց լավ արդյունքներ։ Առաջին հինգ խաղերում հավաքականը տարավ 3 հաղթանակ, որոնք [[Ուելսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Ուելս]]ի (1։0), [[Բելառուսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Բելառուս]]ի (1։0) և [[Լեհաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Լեհաստան]]ի (1։0) հավաքականների դեմ էին։ Հետո Ուելսի և Լեհաստանի դեմ խաղաց ոչ ոքի (երկուսն էլ 1-1 հաշվով)։ Այնուհետև պարտվեց [[Ուկրաինայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Ուկրաինայի երիտասարդական հավաքական]]ին։
 
Հաջորդ տարի Ադամյանին փոխարինեց [[Միխայ Ստոյկա]]ն, ով հավաքականի մարզիչների մեջ դարձավ առաջին օտարերկրացին։ [[Ռումինիա|Ռումինացի]] մարզիչը հավաքականի հետ անցկացրեց ընդամենը 3 խաղ, որից երկուսում թիմը կրեց պարտություն, իսկ մեկում խաղաց ոչ ոքի։ Դրանից հետո Ստոյկան լքեց պաշտոնը։