«Ժյուլ Ժոզեֆ Պեռո»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Պեռո Ժյուլ Ժոզեֆ''' (Perrot), ([[1810]]-[[1892]]{{ԱԾ}}), [[բալետ]]ի [[ֆրանսիա]]ցի արտիստ, բալետմայստեր։ [[19-րդ դար]]ի ռոմանտիկական բալետի նշանավոր խորեոգրաֆներից։
 
Դասական պար սովորել է Օ․ Վեստրիսից։ Առաջին ելույթը՝ [[Լոնդոն]]ում, [[1830]] թվականին։ [[1830]]-[[1835]] թվականներին հանդես է եկել Փարիզի օպերայում, եղել Մ․ Տալյոնիի խաղնկերը։ [[1841]]-թվականին ստեղծել է ժիզելի պարերը պարուհի Կ․ Գրիզիի համար։ [[1834]]-[[1848]]-թվականներին Պեռո եղել է Լոնդոնի Թագավորական թատրոնի բալետմայստեր, ուր բեմադրել է Պունիի «Ունդինա» ([[1843]]), «էսմերալդա» ([[1844]]), «Կատարինա» ([[1846]]) և այլ բալետներ։ [[1848]]-թվականին հրավիրվել է [[Պետերբուրգ]] որպես պարող-միմոս և գլխավոր բալետմայստեր։ Լավագույն դերապարերից են՝ Պիեռ Դրենգուար («Էսմերալդա»), Մեֆիստոֆել (Պունիի «Ֆաուստ»)։ [[1859]] թվականին մեկնել է Պետերբուրգից և թողել բեմը։
202 881

edits