«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
'''Անտոն Պավլովիչ Չեխով''' ({{lang-ru|Антон Павлович Чехов}}, {{ԱԾ}}), [[ռուս]] [[գրող]] և դրամատուրգ, մասնագիտությամբ՝ [[բժիշկ]]։ Համարվում է կարճ պատմվածքների լավագույն վարպետներից: Նրա կարճ պատմվածքներն արժանացել են գրողների և քննադատների բարձր գնահատականին<ref>"Greatest short story writer who ever lived." Raymond Carver (in Rosamund Bartlett's introduction to ''About Love and Other Stories'', XX); "Quite probably. the best short-story writer ever." [http://books.guardian.co.uk/departments/classics/story/0,6000,1261403,00.html ''A Chekhov Lexicon''], by William Boyd, ''The Guardian'', 3 July 2004. Retrieved 16 February 2007.</ref><ref name = "Steiner">"Stories&nbsp;... which are among the supreme achievements in prose narrative." [http://books.guardian.co.uk/critics/reviews/0,,489891,00.html Vodka miniatures, belching and angry cats,] George Steiner's review of ''The Undiscovered Chekhov'', in ''The Observer'', 13 May 2001. Retrieved 16 February 2007.</ref>: [[Հենրիկ Իբսեն]]ի և [[Յուհան Ավգուստ Ստրինդբերգ]]ի հետ միասին Չեխովը հաճախ համարվում է թատրոնում վաղ մոդեռնիզմի շրջանը սկզբնավորած երեք ամենաբեղմնավոր հեղինակներից մեկը<ref>Harold Bloom, ''Genius: A Study of One Hundred Exemplary Authors''.</ref>: Գրական գործունեությանը զուգընթաց՝ Չեխովը երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ. «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս», ասել է նա<ref>Letter to Alexei Suvorin, 11 September 1888. [http://www.gutenberg.org/etext/6408 ''Letters of Anton Chekhov''.]</ref>:
 
1896 թվականին «[[Ճայը (պիես)|Ճայը»]] պիեսի ,,«տապալումից,,» հետո Չեխովը հրաժարվել է թատրոնից, սակայն 1898 թվականին այն բեմադրվել է [[Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն|Մոսկվայի՝ Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարած արվեստի թատրոնում]], որտեղ հետագայում բեմադրվել է նաև Չեխովի «Քեռի Վանյան», ներկայացվել են նաև վերջին երկու թատերգությունների՝ «[[Երեք քույր]]»-ի և «[[Բալենու այգին (պիես)|Բալենու այգու»]] պրեմիերաները: Այս չորս աշխատանքները մարտահրավեր են հանդիսանում դրանք բեմադրող դերասանական խմբի<ref>"Actors climb up Chekhov like a mountain, roped together, sharing the glory if they ever make it to the summit". Actor Ian McKellen, quoted in Miles, 9.</ref>, ինչպես նաև հանդիսատեսի համար, քանի որ Չեխովը պայմանական գործողության փոխարեն առաջարկում է «տրամադրության թատրոն» և «տեքստում խորասուզված կյանք»<ref>"Chekhov's art demands a theatre of mood." Vsevolod Meyerhold, quoted in Allen, 13; "A richer submerged life in the text is characteristic of a more profound drama of realism, one which depends less on the externals of presentation." Styan, 84.</ref>:
 
Գրել է շուրջ 900 ստեղծագործություն՝ բազմաթիվ [[պատմվածք]]ներ, [[վիպակ]]ներ, պիեսներ։ Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույր» և «[[Բալենու այգին (պիես)|Բալենու այգին»]] պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքի են ընկնում «[[Կաշտանկա (պատմվածք)|Կաշտանկան»]], «Շնիկով տիկինը» և այլն։ Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են [[հայերեն]]<ref>Երկեր։ 5 հ. / Ա. Չեխով; Կազմ.՝ Ս. Պայազատ; Խմբ.՝ Խ. Հրաչյան; Առաջաբ. հեղ.՝ Ս. Արեշյան. - Երևան։ Հայպետհրատ, 1960. - 5 հ. ; 22 սմ. - Հ. 1 (1960. 458 էջ։ 1 թ. դիմանկ.) ։ Պատմվածքներ (1883-1886), Հ. 2 (1961. 566 էջ)։ Պատմվածքներ (1886-1887), Հ.3 (1961. 566 էջ։ Պատմվածքներ (1888-1894), Հ. 4 (1962. 433 էջ) : Պատմվածքներ (1895-1903), Հ. 5 (1962. 498 էջ)։ Դրամատիկական երկեր Պայազատ, Սերգո Արատաշեսի, 1909-1971 կազմ. Հրաչյան, Խաչիկ Թադևոսի, 1912-1989 խմբ. Արեշյան, Սալոմե Գրիգորի, 1913-1966 առաջաբ.</ref>։
Տող 56.
Չեխովը կամավոր մասնակցում է սովի և [[խոլերա]]յի համաճարակի հետևանքների դեմ պայքարին 1891-1892 թվականներին, բայց պրակտիկ բժշկությունն աստիճանաբար նույնիսկ սահմանափակ չափերով սկսում է ձգել գրողին:
 
Լայն ճանաչում էր ստացել նրա խոստովանությունը Ա. Ս. Սուվորինին «Օհ ինչքան են ինձ ձանձրացրել այդ հիվանդները, հարևան կալվածատերը ներվային հարված էր ստացել, և ինձ քաշ էին տալիս նրա մոտ մի քնձռոտ սայլակառքով: Բոլորից շատ ձանձրացնում էին ծծկեր երեխաներով կանայք և փոշիները, որոնց կշռելը ձանձրալի էր»: (Նամակ գրված 28 օգոստոսի 1891 թվականին): Իսկ մինչ այդ «Նողկալի ժամեր և օրեր, որոնց մասին ես պատմում եմ, լինում են միայն բժիշկների մոտ» - նամակ գրված նույն թվականի օգոստոսի 18–ին18-ին: Նրա տրամադրությունը չի փոխվում նաև հաջորդ տարի, նա գրում է «Իմ հոգին հոգնած է: Տխուր է: Չպատկանել իրեն, մտածել միայն փորլուծության մասին, ցնցվել գիշերը շան հաչոցից կամ դռան թակոցից (արդյոք իմ հետևից չեն եկել), ճամփորդել նողկալի ձիերով, անհայտ ճանապարհներով և կարդալ միայն խոլերայի մասին և սպասել միայն խոլերայի և միևնույն ժամանակ լինել լիովին անտարբեր այդ հիվանդության և այն մարդկանց նկատմամբ, ում դու ծառայում ես, դա, տեր իմ, այնպիսի շիլափլավ է, որից դու կարող ես վատ զգալ» (նամակ գրված 1892 թվականի օգոստոսի 16-ին): «Բժիշկ լինելը լավ չէ. Եվ սարսափելի է, ձանձրալի ու զզվելի: Երիտասարդ գործարանատերը ամուսնանում է և մեկ շաբաթ հետո կանչում է ինձ «անպայման այս րոպեին խնդրում եմ», նրա մոտ <…> իսկ երիտասարդ գեղեցկուհու մոտ <…> 75- ամյա ծեր գործարանատերը ամուսնանում է, այնուհետև բողոքում, որ իր «բջջակորիզը» ցավում է նրանից, որ «իրեն շատ է տանջել»: Ես պետք է Ձեզ ասեմ, որ այս ամենը շատ զզվելի է: Աղջիկը, որդերն ականջների վրա, փորլուծությունները, փսխումները, սիֆիլիսը, թու: Քաղցր հնչյուններ և պոեզիա, ուր եք դուք» - նույն հասցեատիրոջը, 1892 թվականի օգոստոսի 2: «Չեխովյան տխրության» ևս մեկ օրինակ: «Ես միայնակ եմ, քանի որ ամբողջ խոլերայինը օտար է իմ հոգուն, իսկ աշխատանքը, որը պահանջում է մշտական շրջագայություններ, բամբասանքներ և մանր հոգսեր, ինձ համար հոգնեցուցիչ են: Գրելու ժամանակ չկա: Գրականությունը վաղուց լքված է, ես մուրացիկ եմ և աղքատ, քանի որ նպատակահարմար գտա իմ և իմ անկախության համար հրաժարվել տեղամասային բժշկի վարձատրությունից » (նամակ գրված 1892 թվականի օգոստոսի 1-ին): «Ինձ արդեն շատ են ձանձրացնում խոսակցությունները և հիվանդները, հատկապես կանայք, որոք բուժման ընթացքում անսովոր հիմար են ու համառ»: ([[Իվան Գորբունով-Պոսադով]]ին, մայիսի 20, 1893 թ):
 
Բայց անգամ գրական ճանաչման և բժշկական գործունեությունից հրաժարվելու տարիներին Չեխովը զգացել է իր կապը բժշկական աշխարհի հետ, նրան հետաքրքրել են այս բնագավառի գիտության նվաճումները, նա հոգ էր տանում «Վիրահատական տարեգիր» և «Վիրահատություն» բժշկական ամսագրերի համար, որոք այդ տարիներին տառապում էին միջոցների բացակայությունից, երկար տարիներ եղել է «Բժիշկ» թերթի ընթերցողը և հրապարակել դրանում: 1895 թվականին նա մասնակցել է մոսկովյան տեղական բժիշկների համագումարին, որոնք կայանում էին Պոկրովսկ գյուղի տեղական հոգեբուժական հիվանդանոցում: Իրականում, Չեխով-բժիշկը և Չեխով-գրողը իրար հետ հակասության մեջ չեն, ուղղակի գրողի «բժշկական» մտածողության ներսում տեղի է ունենում շեշտադրության տեղաշարժ մասնավորից ընդհանուրին, «Ով չի կարողանում մտածել բժշկորեն, այլ մտածում է մասնակիորեն, նա ժխտում է բժշկությունը: Բոտկինը, Զախարինը, Վիխրովը և Պիրոգովն անշուշտ, խելացի և շնորհալի մարդիկ են, հավատում են բժշկությանը, ինչպես Աստծուն, քանի որ նրանք մեծացել են մինչև „բժշկություն“ հասկացությունը» Սուվորինին 18 հոկտեմբերի 1888 թ: Կիրառելով այս ամենը Չեխովի հանդեպ, սա նշանակում է ձգտել մասնակի ախտանիշերի միջոցով պարզելու առանձին անհատի անհաջողությունների էական պատճառները, որոնք պայմաններ են ստեղծում համաճարակի առաջացման, վաղաժամ ծերացման և սոցիալական անհամաչափության համար: Չեխովը սկսում է ձգտել հոգեբուժության: Այնպիսի ստեղծագործություններ ինչպիսիք են, «[[Հիվանդասենյակ № 6]]», «Նոպա» և «Սև վանականը» կարող է գրել ոչ միայն ցանկացած գրող բժիշկ, այլ հենց «բժշկական մտածողությամբ » գրողը, հանձինս Չեխովի: Ի. Ի. Յասինսկին «Իմ կյանքի վեպում» վկայում է, որ Չեխովին «չափազանց հետաքրքրում է այսպես կոչված հոգեկան ցանկացած շեղում»: Նրա կարծիքով, նա կարող էր դառնալ հոգեբույժ, եթե գրող չդառնար:
 
Չեխովի «բժշկական» երևակայության շնորհիվ գրականությունը պարտական է այնտեղ բժիշկների անկրկնելի կերպարների, բուժակների, նյարդաբանների և չեխովյան «մռայլ մարդկանց» պատկերասրահի ստեղծմանը (հաճախ կոպիտ, անհարգալից, անտարբեր, բայց և զգայուն, խոցելի, անօրեն): Նրա պատմվածքները նեղ առումով «բժշկի գրառումներ» չեն, դա անկատար հասարակության ախտորոշումն է: Որպես փորձառու բժիշկ Չեխովն առատ նյութ է ստացել տարբեր սոցիալական խմբերի կյանքի ներքին դիտարկման գեղարվեստական ընդհանրացումների համար: Որպես ուշադիր և խելացի նկարիչ, նրան մնում էր միայն կատարել ինքնուրույն եզրահանգումներ:
Տող 146.
 
=== Չեխովի մականունները ===
Ինչպես ցանկացած հումորիստ-գրող, Չեխովն օգտագործել է տասնյակ կեղծանուններ: Մինչև հիմա դրանք բոլորը բացահայտված չեն, քանի որ հենց ինքը՝ Չեխովը Ադոլֆ Մարքսի համար երկերի ժողովածուի նախապատրաստման ժամանակ չի կարողացել հիշել իր վաղ ստեղծագործությունների պատկանելությունը: Հումորիստի ծածկանվան գործառույթը ոչ այնքան իրական հեղինակին թաքցնելն էր, որքան ընթերցողին զվարճացնելը, լարված պահելը (այստեղից էլ՝ փոփոխականությունը, կանխամտածված շփոթությունը. ընթերցողն ինքը պետք է փորձի կռահել պատմությունը, հեղինակին): Հաճախ կեղծանունը կոնկրետ պատմվածքի անհրաժեշտ տարր է, գրական ֆարսի մի մաս և չի կարող պատշաճ կերպով բացահայտվել դրա համատեքստից դուրս: Հազվագյուտ դեպքերում Չեխովի այս կամ այն կեղծանունը կարող էր հայտնի լինել միայն ծանոթների նեղ շրջանակին: Ստորև բերված է Չեխովի կեղծանունների ցանկը՝<ref name="PSSIP">''Чехов А. П.'' Полное собрание сочинений и писем в тридцати томах. Сочинения в 18-ти томах. — {{М.}}, Наука, 1982. — Т. 18. — С. 337—338.</ref><ref name="pseud">{{cite web|url=http://feb-web.ru/feb/masanov/man/10/man18427.htm|title=Чехов Антон Павлович|work=Электронное научное издание «Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелей»|publisher=Фонд «Фундаментальная электронная библиотека»|accessdate=2016-12-06}}</ref> 20-րդ դարավերջի տվյալներով.:տվյալներով՝
{{columns-list|3|
*Ա. Ակտրիսին
Տող 216.
*Z.
}}
Ա. Ս. Սուվորինի պնդմամբ, «Նոր Ժամանակներ»-ում իր «լուրջ» աշխատանքները Չեխովը սկսում է հրատարակել լրիվ ազգանունով, մինչդեռ հումորային լրագրության մեջ գրական կեղծանվան ավանդույթը շարունակում էր:
 
== Հիշատակ ==