«Սկիպիոն Աֆրիկացի Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 308.
[[Պատկեր:Battle of Zama-battleplan.png|300px|մինի|Զամայի ճակատամարտը]]
 
Դրանից հեոտ ճակատամարտի մեջ մտան հետևակային զորամասերը։ Հռոմեական հաստատները ջարդեցին կարթագենացիների առաջին մարտական գիծը, սակայն վերջինս չկարողացավ հետ նահանջել, քանզի երկրորդ գծի կարթագենական զորքերը ամուր կագնածկանգնած էին, ուստի կարթագենական առաջին գծի զորքերի մնացորդները ստիպված եղան հեռանալ դեպի թևերը։ Կարթագենացիները կանգեցրին հաստատների ճնշումը և սկսեցին հետ մղել նրանց։ Այնժամ Սկիպիոնը վերաշարում–վերադասավորում իրականացրեց․ հաստատները մի փոքր նահանջեցին, իսկ պրիցիպներն ու տրիարիները դուրս եկան դեպի թևերը, որից հետո գրոհը վերսկվեց։ Հավանական է, որ Հաննիբալն էլ մարտի շարժեց իր երրորդ գիծը՝ երկարացնելով ճակատը։ Այդ պահին ճակատամարտը հասավ իր առավելագույն դաժանությանը։ Հավանական է, որ կարթագենացիները նույնիսկ գերակշռության հասան և կկորզեին հաղթանակը, եթե այդ պահին չվերադառնային Լելիոսի և Մասինիսայի հեծելազորը մի փոքր ուշանար{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 539}}։ Սակայն, ի բարեբախտություն Հռոմի, հռոմեական և նումիդական հեծելազորը այնուամենայնիվ «ինչ–որ հրաշքով ժամանակին վրա հասավ»{{sfn|Полибий|2004|loc=ХV, 14}} և հարվածեց Հանիբալի հետևակազորի թիկունքին։
 
Սկիպիոնի հաղթանակը լիակատար էր․ կրելով տասը հազարից{{sfn|Полибий|2004|loc=ХV, 14}} մինչև քսանհինգ հազար{{sfn|Аппиан|2002|loc=Пунические войны, 48}} մարդկային կորուստներ՝ կարթագենական բանակը դադարեց գոյություն ունենալուց, այնպես, որ ինքը՝ Հաննիբալը, եթե հավատանք Լիվիոսին, Կարթագենում խորհրդին հայտարարեց, թե պարտվել է ո՛չ թե պարզապես ճակատամարտում, այլ տանո՛ւլ է տվել ամբողջ պատերազմը{{sfn|Тит Ливий|1994|loc=XXХ, 35, 10}}{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 541}}։