«Էդվարդ Լիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Էդվարդ Լիր[խմբագրել | խմբագրել կոդը] Էդվարդ Լիրը ծնվել է 1812 թվականի մայիսի 12-ին Հյուսիսային Լոնդոն...»:
 
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր էջ|28,01,2018}}
{{կարճ էջ|28,01,2018}}
 
 
Էդվարդ Լիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդվարդ Լիրը ծնվել է 1812 թվականի մայիսի 12-ին Հյուսիսային Լոնդոնի Հոլլովեյ արվարձանում: Էնն Քլարք Սքերեթի և Ջերեմիա Լիրի 21-րդ զավակն էր: Հայրը աշխատում էր շաքարի բիրժայում որպես միջնորդ (մակլեր): Էդվարդի խնամքի ու դաստիարակության հարցերով զբաղվել է նրա ավագ քույրը՝ Էննը: Երբ լրացավ Էդվարդի 15 տարին, Էննը և նա առանձնացան ընտանիքից ու բնակություն հաստատեցին մի նոր տան մեջ: Եվ քանի որ դեռ վաղ հասակից էր դրսևորվել Էդվարդի գեղանկարչական տաղանդը, շուտով նա աշխատանքի անցավ որպես գրքեր նկարազարդող: Իսկ 19 տարեկանում լույս ընծայեց իր առաջին գիրքը՝ «Փսիթացիդների կամ՝ թութակների ընտանիքի նկարազարդումներ» խորագրով: 1846 թվականին Լիրը հրատարակեց իր գլխավոր ժողովածուն՝ «Նոնսենսի գիրքը». այս վերնագիրը կարելի է թարգմանել որպես «Անմտությունների գիրք»: Ժողովածուն իր մեջ ներառում էր զվարճալի լիմերիկներ: Բանաստեղծության այս տեսակը շատ շուտով մեծ տարածում ու ժողովրդականություն ձեռք բերեց: Էդվարդ Լիրի «նոնսենսային» ոճը զգալի ազդեցություն է գործել իր ժամանակակից մի շարք բանաստեղծների ու գրողների՝ Լյուիս Քերոլի, ֆրանսիացի սյուրռեալիստների, ռուս օբերիուիտների, ինչպես նաև նորագույն շրջանի ռուս բանաստեղծ Դանիիլ Խարմսի ստեղծագործական ոճի վրա: Դեռ մանուկ հասակից Լիրը առողջական շատ և լուրջ խնդիրներ ուներ. տառապում էր ընկնավորությամբ, բրոնխիալ ասթմայով, իսկ հասուն տարիքում դրանց գումարվեց նաև տեսողության մասնակի կորուստը: Բանաստեղծը վախճանվեց 1888 թվականի հունվարի 29-ին: «Բիթլները» հիշատակում են նրան իրենց «Paperback writer» երգում:
 
{{անավարտ}}