«Խելքից պատուհաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
Ալեքսանդր Գրիբոյեդովը [[1818]] թվականին նշանակվում է ռուսական միսիայի քարտուղար [[Պարսկաստան]]ում։ [[1822]] թվականին [[Թիֆլիս]]ում ստանձնում է [[Կովկաս]]ի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնը։ Այս ժամանակահատվածում էլ Գրիբոյեդովը ձեռնամուխ է լինում գրելու «Խելքից պատուհաս» կատակերգությունը<ref>{{cite book |title=Ա. Ս. Գրիբոյեդով, Խելքից պատուհաս|publisher=«Սովետական գրող»|year=1981|page=196}}</ref>։
 
«Խելքից պատուհասում» պատկերված է 19-րդ դարի 1819-1820-ական թվականներին [[Մոսկվա]]ն, ռուսական հասարակայնության մեջ կազմավորված հակադիր երկու խմբավորումների պայքարը, մի կողմի՝կողմից՝ ճորտատիրական կարգերի սյուն հանդիսացող ազնվականության, մյուս կողմից՝ ազնվականության առաջադեմ երիտասարդությունը։
 
Գրիբոյեդովն անձամբ մասնակցել է Երևանի գրավմանը, որի համար պարգևատրվել է «Երևանի գրավման» մեդալով։
 
Պետերբուրգից մեկնելուց առաջ Գրիբոյեդովը փորձել է բեմադրել «Խելքից պատուհաս»-ը։ Քանի որ գրաքննություննգրաքննությունը չի թույլատրում «Խելքից պատուհաս»-ի լրիվ տպագրումը կամ բեմադրումը հեղինակի օրով, պիեսը բազմաթիվ օրինակներով ձեռագիր արտագրվում ու հասնում էր Ռուսաստանի հեռավոր ծայրերն անգամ։
 
«Խելքից պատուհաս»-ի ձեռագիր օրինակները, դեռևս լրիվ տպագրվելուց առաջ, տարածված են եղել նաև հայկական շրջաններում, և նրանց օրինակներից մեկը հասել է մեզ՝ Միքայել Նալբանդյանի անձնական արխիվից։