«Տիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
բովանդակության շտկում
→‎top: Երազամույն բառի բացատրության հղման ավելացում
Տող 5.
Նա եղել է [[Հայկ Աղեղնավոր]]ի ուստրը<ref name=hayk>{{cite book|title=Հայոց Հնօրյա Զվարճախոսները|last=Խաչատրյան|first=Հայկ|publisher=«Ամարաս»|location=Երևան|year=2003|page=120}}</ref>, և համարվել է [[Արամազդ]] աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչ, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները «անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը։ Նա մի ամբողջ ամիս զբաղվում էր մարդկանց ծնունդներն ու մահերն իր մատյանում գրանցելով, մնացած տասնմեկ ամիսներն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին, և քարագործ-ճարտարապետներին։<ref name=hayk />
 
Տիրին նվիրված գլխավոր Կաճառը կոչվել է [[wikt:երազամույն|Երազամույն]]՝ այն այսոր կոչվում է [[Զվարթնոց]]։ Հայաստանում դավադրաբար և բռնի ուժով քրիստոնեություն հաստատելուց հետո այն առաջինն է քանդվել հայ ազգի մշակութային, կրոնական ինքնագիտակցությունը ոչնչացնելու նպատակով։ Տիր աստծո տոնահանդեսը՝ Տիրական։ Հայոց հին տոմարի 4-րդ ամիսը Տիրի անունով կոչվել է [[Տրե]] կամ տրի, ծիածանը՝ Տիրական կամ Տրական գոտի։ Նրա անունով են կոչվել [[Տիրինկատար]] լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիճ գյուղերը, ինչպես նաև մի շարք անձնանունները (Տիրան, Տիրոց, Տրդատ)։ Հելլենիստական դարաշրջանում հայերը Տիրին են նույնացրել [[Ապոլլոն]]ին և [[Հերմես]]ին։
 
== Տիրը մշակույթում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիր» էջից