«Թովմա Մեծոփեցի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
{{Անձ}}
'''Թովմա Մեծոփեցի''' (1378, գյուղ Աղի ([[Արճեշ]]ի մոտ) – [[1446]] թ. մայիսի 15, [[Ակոռի (Մասյացոտն)|Ակոռի]] (Մասյացոտն գավառ), թաղվել է [[Մեծոփավանք]]ում), պատմիչ, մանկավարժ, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչ։ Ուսանել է Մեծոփավանքում՝ [[Հովհաննես Մեծոփեցի|Հովհաննես Մեծոփեցու]] մոտ (1386-93), այնուհետև՝ Խառաբաստավանքի վարդապետարանում՝ աշակերտելով [[Սարգիս Ապրակունեցի]], ապա՝ Վարդան Հոգոցվանեցի րաբունապետներին։ 1406
Թովմա Մեծոփեցու գործունեության ընթացքում Մեծոփա դպրոց են հրավիրվել ճանաչված մասնագետներ, ստեղծվել են դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ։ Դպրոցի մատենադարանում ընդօրինակել, ծաղկել ու կազմել են հայկական բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Մեծոփը դարձել է գրչության կարևոր կենտրոն, որտեղ Թովմա Մեծոփեցին ուսուցանել է գրչության արվեստ, պատրաստել գրագիրներ, գրիչներ, գրչության արվեստի ուսուցիչներ։ Թովմա Մեծոփեցին մի շարք պատմական աշխատությունների հեղինակ է։ Ամենահայտնին «Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց» (1860, քննական բնագիրը աշխատասիրությամբ Լ. Խաչիկյանի, 1999) երկն է<ref>[http://www.digilib.am/book/347/ Թովմա Մեծոփեցի - Պատմագրութիւն]</ref>, որն ընդգրկում է 1386–1440
Մեծոփեցին նաև սրբագրել, խմբագրել ու մշակել է կրոնա-դավանաբանական, ծիսական, երաժշտական, գեղարվեստական և մեկնողական բազմաթիվ երկեր։
|