«Ջեմս Գրինվուդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
Ջեմս Գրինվուդը ծնվել է 1833 թվականին սովորական ծառայողի ընտանիքում։ Ապագա գրողն ուներ տասնմեկ եղբայր և քույր։ Երեք եղբայրները՝ Փրեդերիկը, Ջեմսը և Վոլտերը տպարանում գրելուց հետո սկսում են վարել ինքնուրույն կյանք։ Մի քանի տարի անց Ֆրիդրիկն ու Ջեմսը սկսեցին համագործակցել թերթերի հետ, իսկ Վոլտերը հիվանդանում տուբերկույլոզով և մահանում<ref> Гринвуд Дж. Маленький оборвыш. (The True History of a Little Ragamuffin).</ref>։
Ֆրեդրիկը արդար ճանապարհով վերջապես հավաքեց գումար և դարձավ մեծ թերթի խմբագիր։ Ջեմսը դարձել է գրող և լրագրող, ով գրում էր հրատապ թեմաներով։ Նա աշխատել է Pall Mall Gazette և Daily Telegraph թերթերում։ 19-րդ դարի 60-ական թվականներին Գրինվուդի անունը հայտնի դարձավ [[Անգլիա]]յում, իր [[Լոնդոն]]ի անտունների կացարանների մասին գրված չափածո ստեղծագործություններով։ Նրա ակնարկները տպագրվել են նաև այլ թերթերում և հասարակական լայն արձագանք ստացել։ Հոդվածներից մեկում նշվում է․ Գրինվուդի կողմից ներկայացված տեսարանը այնքանով էր սարսափելի, որ նա այդպիսի վատ պայմաններում անցկացրել է ընդհամենըընդամենը մեկ գիշեր, իսկ մեր հազարավոր անտուն հայրենակիցները այդ նույն պակմաններում ստիպված են ապրել իրենց ամբողջ կյանքը։ Բացի այդ Գրինվուդը գրել է արվեստի ստեղծագործություններ։ 19-րդ դարի 50-ական թվականների վերջից մինչև 20-րդ դարի սկզբները նա հրատարաքկեց շուրջ 40 գրքեր։ 19-րդ դարի 60-ական թվականներին նա շատ սիրված էր նաև [[Ռուսաստան]]ում։ Նրա [[Վեպ|վեպ]]երը, պատմությունները և ակնարկները տպագրվել են թերթերում, ամսագրերում և առանձին հրատարակություններում։
 
Սկսած 70-ական թվականներից Գրինվուդը մամուլում հանդես է եկել ավելի հազվադեպ, սակայն նրա անունը չանհետացավ գրականությունից։ Նա մահացավ 90 տարեկանում՝ [[1929 թվական]]ին։
 
== Աշխատանքներ ==
Գրինվուդի աշխատանքների զգալի մասը [[Հումոր|հումոր]]ային են, կյանքի և երիտասարդների մասին։ Բնութագրել է արևադարձային երկրների՝ հատկապես [[Աֆրիկա]]յի բնույթը, բնիկների կյանքն ու բարքերը։ Այս թեմայով աշխատանքների շարքին է պատկանում «Ռոբին Դևիջերի արկածները», որը նման է [[Դանիել Դեֆո]]յի «[[Ռոբինզոն Կրուզո]]յի արկածները» վեպին։ Ստեղծագործությունների մեկ այլ խմբին պատկանում են կենդանիների մասին [[Պատմվածք|պատմվածք]]ներ և վիպակներ։