«Միխեիլ Սաակաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Նա կարողացել է վերականգնվել ԲՈՒՀ-ում միայն 1989-1990 թվականներին ԽՍՀՄ-ի ԿԳԲ սահմանապահ զորքերի անցնելուց հետո: 1992-ին ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո վերադարձել է Վրաստան, որտեղ աշխատել է որպես իրավաբան-խորհրդատու Մարդու իրավունքների պաշտպանության պետական կոմիտեում<ref name=saaka-bio-grani />: Ստանալով դրամաշնորհ՝ ուղևորվում է [[Ստրասբուրգ|Ստրասբուրգի]] Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համալսարան: Մեկ տարի անց, որպես ԱՄՆ Պետքարտուղարության կրթաթոշակի ուսանող, ուղարկվել է [[Կոլումբիայի համալսարան]] ([[Նյու Յորք]]), որտեղ 1994 թ. ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան<ref name="vesel" />: Սովորել է [[Վաշինգտոն|Վաշինգտոնի]] [[Ջորջ Վաշինգտոն համալսարան|Ջորջ Վաշինգտոն համալսարանում]], [[Ֆլորենցիա|Ֆլորենցիայում]] Եվրոպական իրավունքի ակադեմիայում և [[Հաագա|Հաագայի]] Միջազգային իրավունքի ակադեմիայում<ref name="saaka-bio-grani" />:
 
Նա աշխատել է [[Օսլո|Օսլոյում]] Նորվեգիայի Մարդու իրավունքների ինստիտուտում, այնուհետեւ Նյու-Յորքի [[:en:Patterson Belknap Webb & Tyler|Patterson, Belknap, Webb & Tyler]] իրավաբանական գրասենյակում, որը զբաղվում է ԱՊՀ-ում ԱՄՆ նավթագազային նախագծերի իրավական աջակցությամբ<ref name="vesel" /><ref name="saaka-bio-grani" /> (նշենք, որ Վրաստանում այս ընկերությունը դարձել է [[:en:Kmara|Кмара]]<ref name=autogenerated1 /> երիտասարդական կազմակերպության իրավական գործընկերը, որն իր դերը խաղացել է «Վարդերի հեղափոխության» մեջ):
 
== Աշխատանք արտերկրում ==