Բացել գլխավոր ցանկը

Changes

 
== Սախալին ==
Ուշագրավ է, որ պարբերաբար կրկնվող սուր դիտողությունները, իշխող կարգերի դեմ նետված քննադատական ակնարկներն ավելի բացորոշ և կտրուկ են դառնում [[սախալին]]յան ճանապարհորդությունից հետո։ Իր դեսերտացիայիդիսերտացիայի համար Չեխովը կարող էր անհրաժեշտ նյութեր գտնել և ուսումնասիրել ավելի դյուրին կերպով հենց Մոսկվայում, բայց նրա հիմնական նպատակն էր ուսումնասիրել սախալինյան աքսորականների կյանքը, քննել իրականությունը, պարզել ճշմարտությունը։ Նա սկսում է ուսումնասիրել Սախալինի մասին հրատարակված նյութերն ու հետազոտությունները։ Ուսանողները Չեխովի համար պրպտումներ են կատարում հանրային գրադարանում և հավաքում են կարևորագույն հրատարակությունները։ Չեխովը կարդում է նաև քրեական իրավունքի, քաղաքականության, դատավարության, բնագիտության մասին գրքեր։ Նախապատրաստական այդ մեծ աշխատանքն ավարտելուց հետո Չեխովը փորձում է ձեռք բերել Սախալինի վարչական մարմիններին ուղղված անհրաժեշտ գրություններ։ Այդպիսի պաշտոնական մի գրություն հանձնում է նրան գլխավոր բանտային վարչության կառավարիչը, որի հայտարարության համաձայն, Չեխովին հնարավորություն պետք է տրվեր ուսումնասիրելու աքսորավայրերի բոլոր բնակիչների կյանքը։ Հաստատված է, որ պաշտոնյան Չեխովին հանձնելով այդ գրությունը, միաժամանակ սախալինյան աքսորավայրի պետին ուղղված առանձին գաղտնի գրությամբ առաջարկում էր հնարավորություն չտալ, որ Չեխովը հանդիպի քաղաքական աքսորականների հետ։ Այդ գաղտնի գրությունը հայտնաբերվել է միայն [[հեղափոխություն]]ից հետո, գլխավոր բանտային վարչության արխիվային վավերագրերը ուսումնասիրողների շնորհիվ։
Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ՝ Չեխովը Սախալին հասնելուն պես անցնում է աշխատանքի։ Նա շրջում է կղզում, հանդիպում աքսորականներին, ուսումնասիրում աքսորավայրերը, գրի առնում արտառոց և սոսկալի փաստեր։ Հետագայում Չեխովը իր հավաքած նյութերի հիման վրա գրում է ակնարկներ և ապա հրատարակում Սախալինի մասին գրած մեծածավալ իր գիտական աշխատությունը։
 
[[Պատկեր:Chekhov 1898 by Osip Braz.jpg|right|thumb|<center>''Չեխովի դիմանկարը<br> հեղինակ՝ [[Օսիպ Բրազ]]'', [[Տրետյակովյան պատկերասրահ]]: Քրոջը գրված Չեխովի նամակից. «Ասում են, որ շատ նման եմ, բայց դիմանկարը ինձ համար հետաքրքիր չէ: Ինչ-որ բան իմը չէ»:]]
 
Չեխովը [[Մոսկվայի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետ է ընդունվել 1879 թվականին և այն ավարտել է 1884 թվականին: Եղել է բարեխիղճ ուսանող, հաճախել է պրոֆեսորներ [[Ալեքսանդր Բաբուխին]]ի, [[Գրիգորի Զախարին]]ի, Կլեյնի, [[Ալեքսանդր Ֆոխտ]]ի, [[Վլադիմիր Սնեգիրյով]]ի, [[Ալեքսեյ Օստրոումով]]ի, [[Ալեքսեյ Կոժևնիկով]]ի, [[Ֆեոդոր Էրիսման]]ի, [[Նիկոլայ Սկլիֆոսովսկի|Սկլիֆոսոֆսկու]] դասախոսություններին: Արդեն 1881 թվականից սկսում է բժշկի պրակտիկան դոկտոր Պ. Ա. Արխանգելսկու մոտ Մոսկվայի նահանգի Զվենիգորոդի գավառի Չիկինսկի տեղական բուժարանում: ՍեփականԻր վկայությամբ,իսկ վկայությամբ՝ նա «չի զղջացել, որ գնացել է բժշկական ֆակուլտետ»:
 
Ավարտելով համալսարանը՝ Չեխովը փորձեց զբաղեցնել մանկական կլինիկաներից մեկի [[Մանկաբուժություն|մանկաբույժի]] թափուր աշխատատեղը, սակայն անհայտ պատճառով այդ նշանակումը չկայացավ: Բժշկի դիպլոմ ստանալուց հետո, Չեխովն իր բնակարանի դռան վրա տեղադրեց «Բժիշկ Ա. Պ. Չեխով» ցուցատախտակ, նա շարունակում էէր բուժել իր մոտ հաճախողներին և այցելում ծանր հիվանդներին:
 
{{քաղվածք|Բժշկությունը իմ մոտ դանդաղ է քայլում. բուժում եմ և բուժում: Ամեն օր միայն կառապանին վճարում եմ մեկ ռուբլի: Ես ծանոթներ շատ ունեմ, քիչ չեն նաև հիվանդները: Հիվանդների կեսին բուժում եմ անհատույց, մյուս կեսը վճարում է հինգից երեք ռուբլի:|}}
 
Սակայն Չեխովը հրաժարվում է Զվենոգորոդյանզվենիգորոդյան հիվանդանոցում մշտական տեղ զբաղեցնելու առաջարկից, փոխարինելով արձակուրդում գտնվող տեղական հիվանդանոցի վարիչին, կատարելով տեղական բժշկի առօրեական աշխատանքներ , դատաբժշկական փորձաքննություններ, ցուցմունքներ տվել դատարանում, որպես դատաբժշկական փորձագետ, և այլն: Գալիս է մի ժամանակ, երբ Չեխովը սկսում է տատանվել վերջնական մասնագիտության ընտրության հարցում: Բժշկությունը միաժամանակ դառնում է գրականության խոչընդոտ, և անսպառ աղբյուր չեխովյան սյուժեների համար:
[[Պատկեր:Чехов портр.автогр. 1902 ПСС16т прил.к Ниве.jpg|մինի|Չեխովի դիմանկարը, 1902]]
Այդ ժամանակ նա նախապատրաստվում էր նաև բժշկության դոկտորի աստիճանի քննություններին, որի համար նյութեր էր հավաքում բժշկական գործի պատմության վերաբերյալ, սակայն մտադրությունն ավարտին չհասցնելով՝ արդեն 1887 թվականին հանել է բժշկի ցուցանակը: Բուժող բժշկի անխուսափելի ձախողումները մի կողմից և «Մթնշաղներում» ժողովածուի համար Գիտությունների ակադեմիայի Պուշկինյան մրցանակը կանխորոշեցին նրա վերջնական ընտրությունը: Այսուհետ բժշկական պրակտիկան մղվում է երկրորդ պլան, չնայած մասնավոր բժշկական գործունեությամբ զբաղվելը շարունակում է մինչև 1897 թվականին [[Յալթա]] մեկնելը:
21 514

edits