Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 3850 բայտ ,  1 տարի առաջ
 
== Երաժշտություն ==
Չեխովյան թեմաներով բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծել են զանազան սյուժեներով երաժշտական ստեղծագործություններ՝ օպերաներ, բալետներ, երաժշտական կատակերգություններ և մյուզիքլներ<ref>[http://ghetiko.com/2013/04/06/%D0%BC%D1%83%D0%B7%D1%8B%D0%BA%D0%B0-%D0%B8-%D1%87%D0%B5%D1%85%D0%BE%D0%B2/ Музыка и Чехов]</ref>: Ն. Պոնոմարենկոյի (1935) և Վ. Յուրովսկու (1961) խմբերգերը սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և մեներգիչների կատարմամբ նվիրված են գրողի հիշատակին: Չեխովի ստեղծագործություններով հայրենական կոմպոզիտորների կողմից ստեղծվել են ավելի քան 20 օպերաներ, «Կախարդը», կոմպոզիտոր՝ Խոդաշ, «Բալենու այգին», կոմպոզիտոր՝ Ա. Լեման, «Կաշտանկա», կոմպոզիտոր՝ Վ. Ռուբին, «Կոնտրաբաս և ֆլեյտա», կոմպոզիտոր՝ [[Նիկոլայ Սիդելնիկով]] և այլն: Արտասահմանյան կոմպոզիտորների կողմից ստեղծվել են ավելի քան 20 օպերաներ, «Բալենու այգին». կոմպոզիտոր՝ Տոնտշեր, «Կոնտրաբաս», կոմպոզիտոր՝ Վ. Բուկկի, «Կարապի երգը», կոմպոզիտոր՝ Կայլլի Լյուչիանո և այլն<ref>Андрианов Г. Оперы по рассказам сатирика. (Об операх на сюжеты А. П. Чехова) //Сов. культура. - 1980, 12 августа. - с. 8.</ref>:
 
20-րդ դարի երկրորդ կեսին չեխովյան արձակի հիման վրա ստեղծվել են բալետներ՝ «Անյուտա» («[[Աննան վզից կախ]]» պատմվածքի հիման վրա, կոմպոզիտոր՝ [[Վալերի Գավրիլին]]), «Շնիկով տիկինը» (կոմպոզիտոր՝ Ռ. Շչեդրին), «Ձմեռային անուրջներ» («Երեք քույրեր» պիեսի հիման վրա, երաժշտությունը՝ [[Պյոտր Չայկովսկի|Պյոտր Չայկովսկու]]), «Երեք քույրեր» (երաժշտությունը՝ Ս. Ռախմանինովի և Ա. Օզոլինշի), «Երեք քույրեր» (երաժշտությունը՝ Ս. Ռախմանինովի), «Ծովաորոր» (երաժշտությունը՝ Ռ. Շչեդրինի):
 
== Ընտանիք, հարազատներ ==
=== Տոհմագրական ===
==== Հոր կողմից ====
* Նախապապը՝ Միխաիլ Եմելյանովիչ Չեխը (1762- 1849), ամբողջ կյանքում եղել է ճորտ: Նա ուներ հինգ որդիներ (Իվան, Եգոր, Արտյոմ, Սեմյոն և Վասիլի), որոնց նա դաստիարակել է խստապահանջությամբ:
* Գրողի պապը՝ Եգոր Միխայլովիչ Չեխը (1798- 12.03.1879), ծնունդով Օորոգոժսկի ուեզդի Վորոնեժի գավառի Օլխովատկա գյուղից էր, եղել է կալվածատեր [[Իվան Չերտկով]]ի ճորտերից, որի թոռը հետագայում եղել է [[Լև Տոլստոյ]]ի մերձավոր համախոհներից: Եգոր Միխայլովիչը առաջինն էր Չեխովների ընտանիքից, որ գրաճանաչ էր: Ինչու էին նրան անվանում Չեխ, այդպես էլ անհայտ մնաց : 1841 թվականին Եգոր Միխայլովիչը ընտանիքի հետ ազատություն է ստանում և Դոնի նշանավոր ատամանի որդու՝ [[Մատվեյ Պլատով|կոմս Պլատովի]] մոտ աշխատանքի անցնում, որպես կառավարիչ<ref>[http://az.lib.ru/c/chehow_m_p/text_0050.shtml Чехов М. П. Вокруг Чехова. Встречи и впечатления]</ref>: Նա բնակվում և աշխատում էր ազատաբնակների Կրեպկոյ և Կնյաժոյ տափաստանային ավաններում և վաստակում բավականաչափ գումար: Եգոր Միխայլովիչը ուներ խիստ բնավորություն, սիրում էր ձեռքերին ազատություն տալ: Նրա բնավորությունից տուժում էին ինչպես գյուղացիները, որոնք նրան կոչում էին «իժի ծնունդ», այնպես էլ ընտանիքը: Եգոր Միխայլովիչը դրսևորում էր նաև բանաստեղծական տաղանդ, մեզ են հասել նրա հետևյալ խոսքերը «Ես խորապես նախանձում եմ գրաճանաչներին, ոչ միայն նրանց ազատությանը, այլ նրան, որ նրանք կարողանում են կարդալ»: Նրա երեխաները արդեն ազատ էին, երեք որդիները, Միխայիլը (1823- 30.12.1875), Պավելը (1825-1898) և Միտրոֆանը (1830 կամ 1836-08.09.1894): Դստերը՝ Ալեքսանդրային (1827- 1906), որի ազատման համար 1841 թվականին հոր գումարը չբավականացրեց, կալվածատեր Չերտկովը տվեց անհատույց: Հետագայում նա ամուսնացավ Վասիլի Գրիգորևիչ Կոժեվնիկովի (1819-1904) հետ, իսկ ազատությունից հետո մեկնեցին նրա հայրենի Տվերդոխլեբովո գյուղ: Հայրը Միխայիլին ուղարկում է Կալուգա կազմարարություն սովորելու, որը հետագայում ճանաչում է ստանում որպես լավագույն վարպետ: Նրան կոչում էին ոչ թէ Չեխով, այլ Չոխով: Նա հորը նվեր է ուղարկում բավականին բարդ եղանակով պատրաստված արկղիկ հետևյալ գրությամբ, «Ամենահարգելի ծնող, ընդունեք իմ ջերմեռանդ աշխատանքի պտուղը»: Այս արկղիկը բարձր է գնահատել Անտոն Պավլովիչը: Միտրոֆան Եգորովիչը Տագարոգում բացում է նպարեղենի խանութ:
 
== Ծանոթագրություններ ==
152 424

edits