«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
1892 թվականից մինչև 1899 թվականը Չեխովը բնակվել է մերձմոսկովյան [[Մելիխովո]] կալվածքում, որտեղ ներկայումս գործում է չեխովյան գլխավոր թանգարաններից մեկը: «Մելիխովյան նստավայրի » տարիներին գրվել են ավելի քան 42 ստեղծագործություններ: Հետագայում շատ է ճամփորդել [[Եվրոպա]]յում: 1899 թվականին գրահրատարակիչ [[Ադոլֆ Մարքս]]ին է վաճառում իր հեղինակային իրավունքը<ref>[http://feb-web.ru/feb/chekhov/texts/sp0/pi8/pi8-3402.htm Договор с книгоиздательством А. Ф. Маркса]</ref>այն երկերի համար, որ արդեն գրվել էին և պետք է գրվեին հետագա քսան տարիներին: 1898 թվականի վերջին գրողը [[Յալթա]]յում հողակտոր գնեց, որտեղ ճարտարապետ Լ. Ն. Շապովալովի նախագծով տուն կառուցեց և հիմնեց այգի: Վերջին տարիներին Չեխովը, որի մոտ [[տուբերկուլյոզ]]ի սրացումներ էին սկսվել, առողջությունը կարգի բերելու նպատակով մշտապես բնակվում էր [[Չեխովի տուն (Յալթա)|Յալթայի իր բնակարանում]], միայն հազվադեպ էր լինում Մոսկվայում, որտեղ ապրում էր (1901 թվականից) նրա կինը` արտիստուհի [[Օլգա Կնիպպեր-Չեխովա|Օլգա Լեոնարդովնա Կնիպպերը]], որը կարևոր տեղ էր զբաղեցնում 1898 թվականին հիմնված [[Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն|Մոսկվայի գեղարվեստական թատրոնում]]:
 
1900 թվականին, գիտությունների ակադեմիայի ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքի գեղարվեստական գրականության բնագավառում առաջին իսկ ընտրության ժամանակ Չեխովն ընտրվեց պատվավոր ակադեմիկոս: 1902 թվականին, այն բանից հետո, երբ կայսր [[Նիկոլայ II]]-ի հրամանով չեղյալ համարվեց [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] պատվավոր ակադեմիկոս ընտրվելը, Չեխովը, ի նշան բողոքի, Վ. Գ. Կորոլենկոյի հետ միասին հրաժարվեց այդ պատվավոր, բարձր կոչումից:
 
== Չեխով գրողն ու Չեխով բժիշկը ==