«Մարկոս Անտոնիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 62.
| Վիքիպահեստ =Marcus Antonius
}}
'''Մարկոս Անտոնիոս'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.4|page=56}}</ref> ({{ԱԾ}}), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է [[Հուլիոս Կեսար]]ի ազգականը։ Պաղեստինում և [[Եգիպտոս]]ում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43 թվականին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, [[Օկտիվիանոս]]ի և [[Մարկոս Լեպիդոս]]ի հետ կազմել է 2-րդ [[եռապետություն]]ը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ.թ.ա. 37 թվականին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի [[Կլեոպատրա]]յի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։ Մ.թ.ա. 39 թվականին պարթևներից գրավել է [[Ասորիք]]ը։ Մ.թ.ա. 36 թվականին [[Հայաստան]]ի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և օգոստոսին, [[Ատրպատական]]ի [[Պրաասպա]] քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է Եգիպտոս։ Մ.թ.ա 34 թվականին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել [[Արտավազդ Բ]]-ին։ Հայոց թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ.թ.ա. 31 թվականին։ Անտոնիոսը կողոպտել է Երիզայում գտնվող [[Անահիտ]] աստվածահու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը։ Անտոնիոսը Կլեոպատրային և նրանից ունեցած զավակներին է նվիրել Արևելքի մի շարք երկրներ. վեցամյա Ալեքսանդրը[[Ալեքսանդր]]ը հռչակվել է Հայաստանի և [[Պարթևաստան]]ի թագավոր, որոնք դեռ պետք է նվաճվեին։ Անտոնիոսի քաղաքականությունը պառակտեց եռապետությունը և նրա դեմ հանեց Հռոմի հասարակական կարծիքը։ Սենատը պատերազմ հայտարարեց Կլեոպատրային։ Մ.թ.ա. 31 թվականին, Ակտիում հրվանդանի մոտ, Օկտավիանոսը պարտության մատնեց Եգիպտոսի և Անտոնիոսի միացյալ նավատորմը։ Օկտավիանոսի զորքերը, մտնելով Եգիպտոս, պաշարեցին [[Ալեքսանդրիա]]ն, ուր և Անտոնիոսը ինքնասպանություն գործեց։
 
Անտոնիոսի գեղարվեստական կերպարը մարմնավորված է [[Շեքսպիր]]ի «Անտոնիոս և Կլեոպատրա» դրամայում։