«Զիգմունդ Ֆրոյդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
Id, ամբողջապես գործում է անգիտակցականում և սերտորեն կապված է բնազդային կենսաբանական մղումների հետ, որոնք մեր վարքը լսնում են էներգիայով։ Իդը մութ է, քաոտիկ, օրենքներ չճանաչող և կանոններին չենթարկվող։ [[Անհատ]]ի ողջ կյանքի ընթացում իդը պահում է իր կենտրոնական նշանակությունը։ Իր հիմքում լինելով պրիմիտիվ՝ իդը չունի սահմանափակումներ։ Հանդիսանալով հոգեկանի ամենահին, ելակետային կառուցվածքը՝ իդն արտացոլում է ողջ մարդկային կյանքի առաջնային սկզբունքը՝ հոգեկան կյանքի՝ կենսաբանական մղումներով պայմանավորված էներգիայի միանգամից լիցքաթափում։ Եթե նրանք զսպվում և չեն լիցքաթափվում, առաջանում է ընդհանուր լարվածություն։ Իդը գործում է բավարարման սկզբունքին համապատասխան։ Ֆրոյդը գտնում էր, որ իդը գտնվում է օրգանիզմի հոգեկան և սոմատիկ գործընթացների միջև։ Ֆրոյդը գրում է, որ իդն ուղղակիորեն կապված է սոմատիկ գործընթացների հետ, գալիս է բնազդային պահանջմունքներից և նրանց հաղորդում է հոգեկան էքսպրեսիա, սակայն մենք չենք կարող ասել, թե որ սուբստրատում է իրականանում այդ կապը։ Ֆրոյդը նկարագրել է երկու մեխանիզմներ, որոնց միջոցով իդը անձին ազատում է լարվածությունից՝ ռեֆլեկտոր գործողություններ և առաջնային գործընթացներ։ Առաջին դեպքում իդը ավտոմատ պատասխանում է գրգռման ազդանշաններին և միանգամից ինջեցնում լարվածությունը։ Ռեֆլեկտոր մեխանիզմի օրինակ է հազը՝ ի պատասխան վերին շնչուղիների գրգռման։ Սակայն ռեֆլեկտոր գործողությունները միշտ չէ, որ իջեցնում են գրգռման կամ լարվածության աստիճանը։ Երբ ռեֆլեկտոր գործողությունը չի կարող իջեցնել լարվածությունը, հանդես է գալիս իդի այլ ֆունկցիա, որը կոչվում է պատկերացման առաջնային գործընթացներ։ Իդը ստեղծում է օբյեկտի հոգեկան պատկեր, որը կապված է հիմնական [[պահանջմունք]]ի բավարարման հետ։ Օրինակ քաղցած երեխայի մոտ կարող է առաջանալ մոր կրծքի կամ կաթի շշի պատկերը։ Առաջնային գործընթացները մարդկային պատկերացումների ոչ տրամաբանական, իռացոնալ և երևակայական ձև է, որը բնութագրվում է իմպուլսները ճնշելու, իրականը ոչ իրականից,«Ես»-ի և ոչ «Ես»-ի տարբերակման անընդունակությամբ։ Խնդիրը կայանում է նրանում, որ մարդը չի կարողանում տարբերակել ակտուալ օբյեկտը, որը կարող է բավարարել իր պահանջմունքը, և նրա պատկերը։ Սա կարող է հանգեցնել մահացու ելքի, եթե առաջ չգան պահանջմունքի բավարարման արտաքին աղբյուրներ։ Նորածնի համար անիրականալի է առաջնային պահանջմունքի բավարարման հետաձգելը սովորելը։ Հետաձգված բավարարման ունակությունը գալիս է այն ժամանակ, երբ երեխան հասկանում է, որ բացի իր պահանջմունքներից և ցանկություններից գոյություն ունի նաև արտաքին աշխարհ։ Այս գիտելիքի առաջացման հետ առաջանում է անձի երկրորդ կառուցվածքը՝ էգոն։
[[Պատկեր:Structural-Iceberg.svg|250 պղpx|մինի|ձախից|Այսբերգը սովորաբար օգտագործվում է հոգեկանի կառուցվածքային մոդելի պատկերավոր ներկայացման համար]]
Ego-ն հոգեկան ապարատի այն բաղադրիչն է, որը պատասխանատու է որոշումների ընդունման համար։ Նա ձգտում է արտահայտել և բավարարել իդի ցանկությունները՝ արտաքին աշխարհից եկող սահմանափակումներին համապատասխան։ Այն իր կառուցվածքը և ֆունկցիան ստանումնէստանումն է իդից, զարգանում է նրանից և փոխառում է իդի էներգիայի մի մասը։ Էգոն ձգտում է ապահովել [[օրգանիզմ]]ի անվտանգությունը և ինքնապահպանումը։ Արտաքին սոցիալական աշխարհի և իդի բնազդային պահանջմունքների դեմ պայքարում էգոն մշտապես պետք է դիֆերենցացիա իրականացնի հոգեկան պլանում իրադարձությունների և արտաքին աշխարհում իրական իրադարձությունների միջև։ Էգոն ենթարկվում է իրականության սկզբունքին, որի նպատակն է օրգանիզմի ամբողջականության պահպանումը բնազդների բավարարման հետաձգման եղանակով այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն չկա համապատասխան ձևով հասնել լիցքաթափման կամ արտաքին միջավայրում կառաջանան համապատասխան պայմաններ։ Իրականության սկզբունքը հնարավորություն է տալիս անհատին արգելակել, հասցեափոխել կամ աստիչանաբար դուրս թողնել իդի էներգիան սոցիալական սահմանափակումների և անհատի խղճի սահմաններում։ Իրականության սկզբունքը մեր վարքում ներմուծում է բանականության չափ։ Հենվելով տրամաբանական մտածողության ուժի վրա, որը Ֆրոյդն անվանել է երկրորդային գործընթաց՝ էգոն ունակ է վարքն ուղղել անհրաժեշտ հունով։ Այսինքն էգոն հանդիսանում է «կատարողական օրգան», ինտելեկտուալ գործընթացների և պրոբլեմների լուծման իրականացման վայր։
 
Super Ego-ն զարգացող անձի կառուցվածքում վերջին բաղադրիչն է, որն իրենից ներկայացնում է հասարակական նորմերի և վարքի ստանդարտների ներքնայնացված տարբերակ։ Երեխաների մոտ այն ձևավորվում է ծնողների, ուսուցիչների, այլ մարդկանց հետ փոխազդեցության արդյունքում։ Ֆորմալ սուպերէգոն առաջանում է այն ժամանակ, երբ երեխան սկսում է տարբերել լավը վատից, ճիշտը սխալից(3-5 տ.)։ Սկզբանպես սուպերէգոն արտացոլում է միայն ծնողական սպասումները այն բանի հարաբերությամբ, թե ինչն է հանդիսանում լավ և վատ արարք։ Երեխան իր յուրաքանչյուր արարքը փորձում է կազմակերպել այնպես, որխուսափի շնողի հետ կոնֆլիկտից և պատժից։ Սակայն երեխայի սոցիալական աշխարհի ընդլայնմանը զուգընթաց, սուպերէգոյի ոլորտը մեծանում է մինչև այնպիսի [[վարք]]ի սահմաններ, որնը ընդունելի է այդ նոր սոցիալական խմբերի կողմից։ Ֆրոյդը սուպերէգոն բաժանել է երկու ենթահամակարգերի՝ խիղճ և էգո-իդեալ։ Խիղճը ձեռք է բերվում ծնողական պատիժների արդյունքում։ Այն կապված է այնպիսի արարքների հետ, որոնք ծնողները համարում են «չլսող վարք», և որոնց համար երեխան պատժվում է։ Խիղճտ ներառում է քննադատական ինքնագնահատման ունակություն, բարոյական արգելքների առկայություն և երեխայի մոտ մեղքի զգացման առաջացում այն ժամանակ, երբ նա չի անում այն, ինչ պետք է աներ։ Սուպերէգոյի խրախուսող կողմը էգո-իդեալն է, որը ձևավորվում է այն ժամանակ, երբ երեխաների վարքը խրախուսվում կամ բարձր է գնահատվում։