«Սահակ Ա Բագրատունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 14.
'''Սահակ Բագրատունի''', Սահակ Ասպետ [[Բագրատունի]] (ծննդյան թվականը անհայտ է -[[388]] թվական ), Սպերի Բագրատունյաց [[տոհմ]]ի նահապետ իշխան ([[370]]-[[380]]-ական թթ․)։
 
[[385]] թվականին դստերը կնության է տվել Հայոց [[Արշակ Գ]] արքայի կրտսեր և գահակից եղբորը՝ Վաղարշակին, արքունիքում ձեռք բերել ազդեցիկ դիրք։ Նույն տարում Վաղարշակի անսպասելի մահից հետո [[Արշակ Գ]] սկսել է հալածել Սահակ Բագրատունուն՝ արքունի գանձերը յուրացնելու մեղադրանքով։ Սահակ Բագրատունին ապստամբել և իր տոհմով անցել է [[Հայաստան]]ի պարսկական մասում [[գահ]] բարձրացած [[Խոսրով ԳԴ]]-ի կողմը։ Վերջինս Սահակ Բագրատունուն կարգել է իր զորաբանակի [[սպարապետ]] և [[Արշակ Գ]]-ի կողմն անցած նախարարների տիրույթներից նրան հատկացրել նոր կալվածներ։
 
Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], Սահակ Բագրատունին [[Մանանաղի]] գավառում հաղթել և փախուստի է մատնել [[Արշակ Գ]]-ի այն զորախմբին, որը [[Սամվել Մամիկոնյան]]ի առաջնորդությամբ հետապնդել է արքունի գանձերը հափշտակած նախարարներին՝ [[Սուրեն Խորխոռունի|Սուրեն Խորխոռունուն]], [[Վահան Առավեղյան]]ին և [[Աշխադար Դիմաքսյան]]ին, ապա վերջիններիս ուղեկցել [[Այրարատ]], [[Խոսրով Գ]]-ի արքունիքը։ Այդ առիթով բորբոքվել են եղբայրասպան նոր ընդհարումներ։ Ի վերջո, Սահակ Բագրատունին [[Վանանդ (գավառ)|Վանանդ գավառի]] Երևել վայրում տեղի ունեցած ճակատամարտում հաղթել և լուրջ կորուստներ է պատճառել [[Արշակ Գ]]-ի զորաբանակին, մարտում զոհվել է սպարապետ Դարա Սյունին։ Պարտված զորքի մնացորդները՝ նահանջել են [[Հայաստան]]ի հռոմեական մասը։ Սահակ Բագրատունու՝ [[Հայաստան]]ի միավորման ([[Խոսրով ԳԴ]]-ի գահի շուրջ) հետագա փորձերն ավարտվել են անհաջողությամբ։
 
== Տես նաև ==