«Ամարնա արխիվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
 
== Բացահայտման պատմությունը ==
Ամարնայի արձանագրությունները հիմնականում գրված են [[աքքադերեն]], որը ծառայել է Նոր Թագավորության ժամանակ որպես Մերձավոր Արևելքում միջազգային հաղորդակցման լեզու: Արխիվը հայտնաբերվել է [[1886]] թվականին տեղի բնակիչների կողմից, երբ եգիպտական Ամարնացի գյուղացի մի կին գտել է այրված կավից բազմաթիվ արձանագրությամբ տախտակներ։ Գտածոները գաղտնի տարվել և վաճառվել են անտիկվարներ գնողներին։ Հայտնագործողը արձանագրությունը կոտրել և բաժանել է մի քանի մասերի, որոնք էլ առաջարկել է հնագիտական իրեր գնողներին։ Նրանք բավականին թերահավատ են վերաբերվել և նամակների համար շատ ցածր գին են առաջարկել: Առևտրականներից միայն մեկն է հասկացել, որ կավե կտորները ծածկված են ինչ որ գրերով, և սկսում է նրանց ներկայացնել [[Եվրոպա]]կան տարբեր թանգարանների։ Սակայն գիտնականները, որոնք արևելյան կեղծիքներից շատ են հիասթափած եղել, անվստահությամբ են արձագանքել Ամարնայի արձանագրություններին: Միայն [[Բեռլինի եգիպտական թանգարան]]ի աշխատակիցները ոչ միայն ապացուցեցին կավե բեկորների իսկությունը, այլև որոշեցին գնել բոլոր արձանագրությունները, որոնք այդ ժամանակ հայտնվել էին աշխարհի տարբեր մասերում: Առաջին հնագետը, ով Եգիտպական գրերի գտնվելու վայրում համակարգային ուսումնասիրություններ է սկսել եղել է [[Վիլյամ Ֆլինդերս Պիտրի]]ն [[1891-1892]] թվականներին։ Նրա ղեկավարությամբ հայնաբերվելհայտնաբերվել է 21 նամակագրության հատվածներ։ Էմիլ Շասսինան, որը ղեկավարել է [[Կահիրե]]ում ֆրանսիական արևելագիտության հնագիտության ինստիտուտը, [[1903]] թվականին հայտնաբերել է ևս երկու արձանագրություններ։ Նորվեգացի ասիագետի Իորգեն Կնուդտիզոնի Ամարական գրերի երկհատորյակի հրատարակությունից հետո (1907 և 1915 թվականներ), հայտնաբերվել են ևս 24 արձանագրություններ։
 
== Միջին Արևելքը Ամարնայի դարաշրջանում ==