«Վաշինգտոն ԿՇ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 345.
 
Վերոնշյալ քաղաքներից յուրաքանչյուրը ազգային մայրաքաղաք է` բացի Սանդերլենդից, որտեղից եղել է [[Ջորջ Վաշինգտոն]]ի ընտանիքը: Փարիզն ու Հռոմը պաշտոնապես ճանաչված են գործընկեր քաղաքներ իրենց վարած առանձնահատուկ քաղաքականության համար<ref> "Twinning with Rome". Ville de Paris. Archived from the original on June 8, 2011. Retrieved February 21, 2010.</ref>:
 
== Կրթություն ==
[[Պատկեր:Howard University Founders Library.jpg|250px|մինի|Հովարդի համալսարանի գրադարանը]]
Կոլումբիա շրջանում հասարակական հանրակրթական դպրոցները 123-ն են: Այս դպրոցներում սովորողների քանակը անընդհատ կրճատվել է 2009 թվականից<ref>{{cite web|url=http://www.wjla.com/news/stories/1108/568838.html|title=D.C. Public School Enrollment Drop Less than Expected|date=2008-11-11|publisher=WJLA-TV|accessdate=2011-02-12|archiveurl=https://www.webcitation.org/619rFZgAJ?url=http://www.wjla.com/404/|archivedate=2011-08-23}}</ref>: 2010-2011 ուստարում դպրոցական պետական համակարգում ընդգրկված էր 46.191 մարդ<ref name="dcps">{{cite web|title=Facts and Statistics|url=http://dcps.dc.gov/DCPS/About+DCPS/Who+We+Are/Facts+and+Statistics|publisher=District of Columbia Public Schools|accessdate=2011-02-12|archiveurl=https://www.webcitation.org/619rE4WTP?url=http://dcps.dc.gov/DCPS/About+DCPS/Who+We+Are/Facts+and+Statistics|archivedate=2011-08-23}}</ref>: Վաշինգտոն ԿՇ-ի հասարակական դպրոցների համակարգը մեկն է առավել մատչելի, սակայն քիչ էֆեկտիվ համակարգերից ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սովորողների առաջադիմության առումով: Քաղաքապետ Անդրիան Ֆենտի վարչակարգը արմատական փոփոխություններ է կատարել` փակելով դպրոցներ, հեռացնելով տնօրեններին, փոխելով ուսուցիչներին և ուսումնական ծրագրերը մշակելու համար կիրառելով մասնավոր կրթական ընկերությունների ներուժը: Հասարակական դպրոցներում եղած խնդիրների պատճառով 2001 թվականից անընդհատ աճում է չարտերային դպրոցների քանակը, որոնց թիվը ներկայումս 52-ն է<ref>Бесплатные школы, которые используют деньги из городского бюджета, не обязаны подчиняться правилам, распространяющимся на публичные школы, но взамен имеют иные обязательства перед властями, прописанные в т. н. «хартии» (charter).</ref><ref>{{cite news | first=V. Dion | last=Haynes | coauthors= Theola Labbe | title=A Boom for D.C. Charter Schools | date=2007-04-25 | url =https://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2007/04/24/AR2007042402542.html | work =The Washington Post | pages =A01 | accessdate = 2011-02-12 }}</ref>: 2010 թվականի աշնան դրությամբ չարտերային դպրոցներում գրանցված էին 32.000 սովորողներ, ինչը 9 %-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից<ref> "DC Public School Enrollment Up for Third Straight Year". Office of the State Superintendent of Education. November 7, 2011. Retrieved November 12, 2011.</ref>: Շրջանում գործում է նաև 92 մասնավոր դպրոց, որտեղ 2008 թվականին սովորում էր մոտ 18.000 աշակերտ<ref> "Table 15. Number of private schools, students, full-time equivalent (FTE) teachers, and 2006–07 high school graduates, by state: United States, 2007–08". National Center for Education Statistics. 2008. Retrieved November 12, 2011.</ref>: Կոլումբիա շրջանի հասարակական գրադարանը ղեկավարում է հարևան 25 շրջանները` ներառյալ Մարտին Լյութեր Քինգի անվան գրադարանը<ref> "In Your Neighborhood". D.C. Public Library. Retrieved August 14, 2011.</ref>:
 
Շրջանի մասնավոր համալսարաններից են Ամերիկյան համալսարանը, Ամերիկայի կաթոլիկ համալսարանը, Գալոդետի համալսարանը, [[Ջորջ Վաշինգտոն համալսարան|Ջորջ Վաշինգտոնի]], [[Ջորջթաունի համալսարան|Ջորջթաունի]], համալսարանները, [[Ջոն Հոփքինսի համալսարան|Ջոն Հոփքինսի անվան հեռանկարային միջազգային հետազոտությունների համալսարանը]], Երրորդության համալսարանը: Արվեստի ու դիզայնի Կորկորանի քոլեջը առաջարկում է մասնագիտական կրթություն արվեստի ոլորտում: Կոլումբիայի շրջանի համալսարանը (UDC) պետական համալսարան է, որ տալիս է բարձրագույն կրթություն: Վաշինգտոնի շրջանի բնակիչները իրավունք ունեն 10.000 դոլարի չափով ուսումնական կրթաթոշակ ստանալու` որպես երկրի ցանկացած պետական համալսարանում սովորելու փոխհատուցում<ref> "DC Tuition Assistance Grant". Consortium of Universities of the Washington Metropolitan Area. Archived from the original on September 28, 2013. Retrieved September 27, 2013.</ref>:
 
Շրջանը հայտնի է իր բժշկական հետազոտական ինստիտուտներով, ինչպիսիք են Վաշինգտոնի հիվանդանոցային կենտրոնը և Մանկան առողջության ազգային կենտրոնը Բետեսդում (Մերիլենդ): Բացի այդ` քաղաքում գործում են բժշկական երեք դպրոցներ, բժշկական բաժանմունքներ կան նաև Ջորջ Վաշինգտոնի, Ջորջթաունի և Հովարդի համալսարաններում<ref>Bowman, Inci A. "Historic Medical Sites in the Washington, DC Area". U.S. National Library of Medicine. Retrieved August 17, 2011.</ref>:
 
{{ԱՄՆ-ի վարչական բաժանում}}