«Վաշինգտոն ԿՇ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 301.
 
Վաշինգտոն մայրաքաղաքի շրջանը հեռուստատեսային լրատվության դաշտում իններորդն է, որ ներառում է երկու միլիոն տուն` բնակչության մոտ 2 %-ը<ref> "US TV Households Up 1.5% – Asian, Hispanic Households Triple That". Nielsen Media Research. September 27, 2008. Retrieved October 10, 2009.</ref>: Որոշ հեռուստաընկերություններ և կաբելային հեռուստաալիքներ տեղակայված են այս շրջանում: Դրանցից են` C-SPAN, Black Entertainment Television (BET), Radio One, the National Geographic Channel, Smithsonian Networks, National Public Radio (NPR), Travel Channel (Մերիլենդ), Discovery Communications (Մերիլենդ, Սիլվեր Սփրինգ) և the Public Broadcasting Service (PBS) (Վիրջինիա, Արլինգտոն): [[Կապիտոլիում (Վաշինգտոն)|Կապիտոլիումից]] ոչ հեռու` Վաշինգտոնի հարավ-արևմտյան մասում են գտնվում «[[Ամերիկայի ձայն]]ի» շտաբ-բնակարանը, ԱՄՆ կառավարության միջազգային տեղեկատվական ծառայությունը<ref> "About VOA". Voice of America. Retrieved December 2, 2012.</ref>:
 
== Կառավարում և քաղաքականություն ==
=== Քաղաքականություն ===
[[Պատկեր:Wilsonbldg.JPG|250px|մինի|Ջոն Ուիլսոնի շենքը, որը Վաշինգտոնի քաղաքային խորհրդի ու քաղաքապետի նստավայրն է]]
ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին մասի ութերորդ բաժինը սահմանում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը «բացառիկ իրավասություն» ունի քաղաքի նկատմամբ: Շրջանը չի ունեցել ընտրված ինքնակառավարման մարմիններ մինչև 1973 թվականի օրենքի ընդունումը: Օրենքը Կոնգրեսի որոշակի լիազորությունները փոխանցել է քաղաքապետին, որի պաշտոնակատարը ներկայումս Մերիել Բոուզերն է, և Կոլումբիա շրջանի խորհրդի 13 անդամներին: Սակայն Կոնգրեսը պահպանում է օրենքները վերանայելու ու դրանք փոփոխելու իր իրավունքը<ref> "DC Home Rule". Council of the District of Columbia. Archived from the original on November 17, 2011. Retrieved December 3, 2011.</ref>:
 
Քաղաքի ութ լիազորներից յուրաքանչյուրն ընտրվում է խորհրդի և շրջանի անդամների կողմից: Խորհրդի քարտուղարը ընտրվում է ձայների մեծամասնությամբ<ref> "Current Elected Officials in DC". D.C. Board of Elections and Ethics. Retrieved January 11, 2012.</ref>: Կան 37 ''Խորհրդակցական դրացիական հանձնաժողովներ'' ({{lang-en|Advisory Neighborhood Commissions}}, կրճատ` ANCs), որոնք ընտրվում են տարածքային ոչ մեծ շրջանների կողմից: Հանձնաժողովները կարող են խորհրդատվություն տալ բոլոր հարցերով, որոնք վերաբերում են բնակիչներին, իսկ կառավարական հաստատությունները ուշադիր վերահսկում են նրանց խորհուրդները<ref> "About ANC". Government of the District of Columbia. Retrieved September 22, 2012.</ref>: Կոլումբիա շրջանի գլխավոր դատախազը (ներկայումս` Կարլ Ռասին) ընտրվում է չորսամյա ժամկետով<ref> "§ 1–204.35. Election of the Attorney General". Code of the District of Columbia (Unofficial). Open Law DC. Retrieved January 2, 2015.</ref>:
 
Վաշինգտոնը հետևում է դաշնային բոլոր տոներին և ապրիլի 16-ին նշում Ազատագրման օրը, որը խորհրդանշում է շրջանում ստրկության ավարտը: Վաշինգտոնի դրոշն ընդունվել է 1938 թվականին: Այն [[Ջորջ Վաշինգտոն]]ի գերբի ինքնատիպ տարբերակն է<ref> Glaser, Jason (2003). Washington, D.C. Capstone. p. 55. ISBN 978-0-7368-2204-6.</ref>:
 
=== Բյուջե ===
Քաղաքապետն ու խորհուրդը հաստատում են տեղական բյուջեն ու հարկաչափերը, որոնք հաստատվում են Կոնգրեսի կողմից: Կառավարական հաշվետվական ընկերության և այլ վերլուծաբանների տվյալներով գույքի` բարձր տոկոսադրույքով հարկաչափերը, մերձքաղաքային հարկերի արգելքը Կոնգրեսում կազմում են տարեկան 470 միլիոնից 1 միլիարդ ԱՄՆ դոլար: Կոնգրեսը սովորաբար տրամադրում է լրացուցիչ միջոցներ դաշնային ծրագրերով, ինչպիսին, օրինակ, ''Մեդիքեյդն'' է, և արդարադատության տեղական համակարգին, սակայն վերլուծաբանները պնդում են, որ հատկացումները ոչ ամբողջությամբ են լրացնում դիսբալանսը<ref> "Buildling the Best Capital City in the World" (PDF). DC Appleseed. Archived from the original (PDF) on May 11, 2011. Retrieved February 5, 2011.</ref><ref> "District of Columbia Structural Imbalance and Management Issues" (PDF). Government Accountability Office. May 2003. Retrieved February 5, 2011.</ref>:
 
Քաղաքի տեղական ինքնակառավարումը, հատկապես Մերիոն Բարիի քաղաքապետ եղած տարիներին, քննադատության է ենթարկվել անխելամիտ տնտեսվարման և միջոցների վատնման մեղադրանքով<ref>Powell, Michael (July 20, 2007). "Poor Management, Federal Rule, Undermine Services". The Washington Post. p. A01. Retrieved June 10, 2008.</ref>: Նրա կառավարման ժամանակ` 1989 թվականին, «The Washington Monthly» ամսագիրը պնդում էր, որ շրջանը ԱՄՆ-ի քաղաքային ամենավատ կառավարումն ունի<ref> DeParle, Jason (January 1, 1989). "The worst city government in America". The Washington Monthly. Retrieved June 6, 2009.</ref>: 1995 թվականին` Բարիի կառավարման չորրորդ շրջանի սկզբին, Կոնգրեսը ստեղծել է ֆինանսական հանձնաժողով քաղաքային բոլոր ծախսերը վերահսկելու նպատակով<ref>Janofsky, Michael (April 8, 1995). "Congress creates board to oversee Washington, D.C". The New York Times. Retrieved May 27, 2008.</ref>: Քաղաքապետ Էնթոնի Ուիլյամսը հաղթել է 1998 թվականների ընտրություններում և հետևել քաղաքի բարեկարգմանն ու բյուջեի ավելացմանը: Շրջանն իր ֆինանսական ցուցանիշները վերականգնել է 2001 թվականին, որից հետո վերահսկող հանձանաժողովի գործունեությունը դադարեցվել է<ref>DeBonis, Mike (January 30, 2011). "After 10 years, D.C. control board is gone but not forgotten". The Washington Post. Retrieved July 11, 2011.</ref>:
 
=== Ձայնի իրավունքի քննարկման հարցեր ===
[[Պատկեր:US Capitol from NW.JPG|250px|մինի|ԱՄՆ-ի Կոնգրեսը բարձրագույն իրավասություն ունի Կոլումբիա շրջանի նկատմամբ:]]
ԱՄՆ-ի Կոնգրեսը բարձրագույն հեղինակություն ունի շրջանի հանդեպ: Վաշինգտոն ԿՇ-ն առանձին նահանգ չէ և հետևաբար Կոնգրեսում ներկայացուցչություն չունի: Ներկայումս Վաշինգտոնի ներկայացուցիչը Կոնգրեսում Էլեանոր Հոլմս Նորթոնն է, ով մասնակցում է կոմիտեների աշխատանքին, քննարկումների և օրենսդրական աշխատանքներին, բայց առանց ձայնի իրավունքի: Վաշինգտոնի շրջանը չունի պաշտոնական ներկայացուցչություն ԱՄՆ-ի Սենատում: Ի տարբերություն Վաշինգտոնի` ԱՄՆ-ի ենթակայության տակ գտնվող այլ վայրերում, ինչպիսիք են [[Պուերտո Ռիկո]]ն և [[Գուամ]]ը, որոնք նույնպես ունեն ներկայացուցիչներ` առանց ձայնի իրավունքի, տարածվում են դաշնային բոլոր հարկերը<ref> "Individuals Living or Working in U.S. Possessions". Internal Revenue Service. Archived from the original on December 2, 2012. Retrieved December 2, 2012.</ref>: 2012 ֆինանսական տարեթվին Վաշինգտոն ԿՇ-ն 20.7 միլիարդ դոլար մուծում է կատարել դաշնային հարկերի ձևով, որն ավելին է, քան 19 նահանգներից հավաքված դաշնային հարկերը բնակչության մեկ շնչի հաշվով<ref> "Internal Revenue Gross Collections, by Type of Tax and State, Fiscal Year 2012" (XLS). Internal Revenue Service. Retrieved September 5, 2013.</ref>:
 
2005 թվականի հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 78 %-ը չի իմացել, որ Վաշինգտոնն ավելի քիչ ներկայացուցիչներ ունի, քան 50 նահանգները<ref>"Poll Shows Nationwide Support for DC Voting Rights" (PDF). DC Vote Voice. 2005. Archived from the original (PDF) on June 24, 2008. Retrieved May 29, 2008.</ref>: «Հարկադրում առանց կառավարության» ծրագիրը խնդիրն իրազեկելու նպատակ է հետապնդում<ref> "'Taxation without Representation' Tags". District of Columbia Department of Motor Vehicles. Archived from the original on January 15, 2013. Retrieved December 2, 2012.</ref>: Կան տվյալներ, որոնց համաձայն խրախուսվում է շրջանի` ձայնի իրավունք ունենալը: Տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ ամերիկացիների 82 %-ը կարծում է, որ մայրաքաղաքի շրջանը պետք է ձայնի իրավունք ունենա Կոնգրեսում<ref> "Washington Post Poll: D.C. Voting Rights". The Washington Post. April 23, 2007. Retrieved June 10, 2008.</ref>: Չնայած հասարակության աջակցությանը` շրջանի քվեարկման իրավունք ունենալու փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
 
Ձայնի իրավունք ունենալու հակառակորդները ենթադրում են, որ [[ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր]]ը երբեք չեն նախատեսել Կոլումբիա շրջանի` Կոնգրեսում ձայնի իրավունք ստանալը` սկսած Սահմանադրության հաստատումից: Հակառակորդները կարծում են, որ ձայնի իրավունք ստանալով` քաղաքը կարող է առանձնանալ, իսկ պետականությունը կարող է անարդար գործել:
 
{{ԱՄՆ-ի վարչական բաժանում}}