«Հավալուսն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
==Արտաքին տեսքը==
Իր տեսակի մեջ ամենամեծն է, մարմնի երկարությունը՝ 130-180 սմ, քաշը՝ 7-14 կգ։ Թոնձի արտաքին տեսքին բնորոշ են՝ անճոռնիոթյունը, խոշոր մարմինը, մեծ թևերը, կարճ ու հաստ ոտքերը, կարճ կլորացած պոչը։ Վիզը երկար է, կտուցը նույնպես՝ մինչև 47 սմ։ Կտուցի ներքևի մասում շատ ձիգ պարկ ունի, որն օգտագործում է ձուկ որսալու համար։ Հավալուսնի փետուրներն անփույթ են դասավորված, պինդ կցված չեն մարմնին։ Փետուրներն արագ խոնավանում են, այդ իսկ պատճառով նա շատ հաճախ է կտուցով սեղմում նրանց։ Գույնը վառ է՝ սպիտակ, բաց գորշագույն, հաճախ՝ վարդագույն երանգներով։ Ծայրամասային փետուրները սովորաբար մուգ են լինում։ Երեսի ազատ հատվածները ներկված են վառ գույներով, հատկապես զուգավորման սեզոնին։ Էգերն ավելի փոքր են ու մռայլ։ Իսկ երիտասարդ [[հավալուսներն]] ունենում են կեղտոտ-դարչնագույն կամ գորշ գույն։ Բնադրման ժամանակ թոնձերի ձայնը բութ բղավոցի է նման, սակայն մնացած ժամանակ նրանք այդքան էլ շատ ձայներ չեն հանում։
 
==Կենցաղը և սննդակարգը==
Տող 9.
Սնվում են հիմնականում [[ձկներով]], որոնց որսում են գլուխը ջրի տակ մտցնելով։ Բռնելով ձկանը, նա կտուցի միջիցով դատարկում է ջուրը կոկորդային պարկից (մինչև 5 լ) և կուլ տալիս որսը։ Օրական ուտում է 1 կգ և ավել ձուկ։
 
Երբեմն կոլեկտիվ [[որս]] են կազմակերպում, կազմելով կիսաշրջան, նրանք թափահարում են ջրի վրա իրենց թևերն ու կտուցները՝ ձկներին հեռացնելով դեպի ջրի մակերես ու այդ ձևով նրանց որսալով։ Հաճախ նրանց կոլեկտիվ որսին են միանում նաև [[Ձկնկուլներ|ձկնկուլները]], [[Ճայ|ճայերը]] և այլ [[թռչուններ]]։
 
==Բնադրումն ու բազմացումը==
Տող 17.
 
==Ճանաչման աստիճանը==
Այն տեսակները, որոնք բնադրում են ջրին մոտ՝ չորային գոտիներում, ենթարկվում են խիստ տատանումների(քանակական առումով), բազմացման գաղութները առաջանում և ոչնչանում են ժամանակ առ ժամանակ։ Գանգրափետուր և գորշ հավալուսները գրանցված են [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]], ինչպես խոցելի տեսակներ(vulnerable)։ Քիչ են նաև [[ամերիկականամերիկյան գորշ հավալուսնի]] 2-6 ենթատեսակները՝ կալիֆորնիականը և ատլանտիկյանը։
 
Տեսակների նվազման հիմնական պատճառը համարվում է՝ [[Ամերիկա]]յում 1950-60 թթ-ին ուժեղ [[պեստիցիդներ]]ի և միջատասպան միջոցների օգտագործումը(ԴԴՏ)։ [[Թունաքիմիկատների]] օգտագործումը կերի հետ խիստ նվազեցրին նրանց քանակը։ [[1972]] թվականին [[ԴԴՏ]]-ն (միջատասպան հզոր միջոց) [[ԱՄՆ]]-ում արգելվեց, և թռչունների քանակը սկսեց աստիճանաբար կարգավորվել։