«Արշակ Մադոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
Ծնվել է 1938 թ. հուլիսի 1-ին Ախալքալաք քաղաքում, մտավորականի ընտանիքում (Արշակ Մադոյանի [[Սեյլան|(Սեյլան)]] թոռն է, [[Գևորգ Արշակի Մադոյան]]ի որդին)։ 1945-1953 թթ. սովորել է ծննդավայրի՝ Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում, ապա շարունակել է Երևանում՝ 1954-1955 ուսումնական տարում ավարտելով [[Ղազարոս Աղայանի անվան թիվ 63 դպրոց|Ղազարոս Աղայանի անվան դպրոցը]]։
 
Ընդունվել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, որն ավարտել է 1961 թվականին։ Այնուհետև աշխատանքի է անցել նույն համալսարանում, պաշտոնավարել իբրև ԵՊՀ հրատարակչության խմբագիր, բանասիրական ֆակուլտետի մեթոդիստ, «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական պարբերականի խմբագրության գրական աշխատող, պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ։ 1971 թվականից տեղափոխվել է Համալսարանի հայագիտական կենտրոն, նախ աշխատելով որպես ավագ գիտաշխատող, իսկ 1986 թվականից՝ լաբորատորիայի վարիչ, 2001 թվականից առաջատար գիտաշխատող։ 2007-2009 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում։ 2009-2015 թթ. [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի]]՝ «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրն է եղել։
 
1970 թ. «Առաքել Սյունեցի» ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1985 թվականին պաշտպանել դոկտորական ատենախոսություն՝ «Միջնադարյան հայկական պոեմը (ԺԱ-ԺԶ դարեր)» թեմայով։ Այդ թվականից բանասիրական ֆակուլտետում կատարել է նաև դասախոսական աշխատանք, 1994 թ. մրցույթով ընտրվել է ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել «Հայ գրքի պատմություն» առարկան։ Հայ մատենագրության պատմություն է դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։
Տող 12.
1962 թվականից հայոց հին գրականության պատմությանը նվիրված հոդվածներով, հրապարակումներով, գրախոսություններով հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի գիտական և գրական-հասարակական պարբերականներում՝ հատուկ ուշադրություն հատկացնելով հին գրականության ժանրային համակարգի ուսումնասիրությանը։ Հրատարակել է մենագրություններ, կազմել, առաջաբաններով ու ծանոթագրություններով օժտել է տարբեր բնույթի ժողովածուներ, թարգմանել (գրաբարից և ռուսերենից), խմբագրել բազմաթիվ գրքեր։
 
[[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] անդամ է։
 
== Պարգևներ ==