Բացել գլխավոր ցանկը

Changes

#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: դիրեկտոր → տնօրեն (2) oգտվելով ԱՎԲ
== Գիտություն ==
=== Բնական և տեխնիկական գիտություններ ===
Կանադայի գիտության զարգացումը խթանել են Կանադա ներգաղթած [[անգլիացիներ]]ն ու [[ֆրանսիացիներ]]ը։ 19-րդ դ. 1-ին կեսին սկսվել է Կանադայի տարածքի հետևողական ուսումնասիրումը։ [[1836]]-[[1856]] թվականներին Ա. Գեզները հետազոտել է երկրի մի շարք շրջանների երկրաբանական կառուցվածքը։ [[1842]] թվականին ստեղծվել է Կանադայի երկրաբանական ծառայությունը, որի առաջին դիրեկտորտնօրեն Ու. Լոգանը [[1869]] թվականին կազմել է երկրի ամբողջական քարտեզներից մեկը։ Քիմիայի բնագավառի հետազոտությունները հիմնականում պայմանավորված են եղել բժշկության, գյուղատնտեսության, մետալուրգիական արտադրության պահանջմունքներով։ [[1852]] թվականին Ա. Գեզները գտել է [[նավթ]]ից կերոսինի ստացման եղանակ և հիմնել կերոսինի արտադրության ընկերություն։ 19-րդ դ. 2-րդ կեսից աստիճանաբար կազմավորվել են Կանադայի գիտական դպրոցները։ Երկրի տնտեսական և քաղաքական դրության առանձնահատկությունները խթանել են գլխավորապես կենսաբանության ու բուսաբանության առաջընթացը։ Բուսաբան և սելեկցիոներ Ու. Մոնդերսը սկիզբ է դրել ցորենի հատուկ սորտերի աճեցմանը (որոշ սորտեր նա բերել է [[Ռուսաստան]]ից)։ 19-րդ դ. վերջում մաթ. հետազոտությունների ակտիվացման գործում կարևոր լումա ունի Դ. Ֆիլդսը։ [[Տորոնտո]]յի համալսարանում նա ստեղծել է Կանադայի առաջին մաթեմատիկական դպրոցը։ 19-րդ դ. վերջին-19-րդ դ. սկզբին կիրառական քիմիայի և ֆիզիկայի բնագավառի հետազոտությունների ցածր մակարդակը պայմանավորված էր քիմիայան և էլեկտրատեխնիկական ազգային արդյունաբերության բացակայությամբ։ Իրենց աշխատանքներով աչքի են ընկել Ու. Գիբսը (մշակել է ֆոսֆորի ստացման էլեկտրաքիմիական նոր մեթոդ) և Թ. Ուիլսոնը (առաջարկել է կալցիումի կարբիդի արտադրության նոր եղանակ, [[1892]])։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը նոր իմպուլս հաղորդեց Կանադայի գիտության զարգացմանը։ Գիտատեխնիկական հետազոտությունները կոորդինացնելու նպատակով [[1916]]-ին ստեղծվել է ազգային գիտահետազոտական խորհուրդ՝ 3 բաժանմունքով՝ [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի և կենսաբանության (ներառյալ նաև բժշկագիտությունը)։ Երկու պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում և հատկապես [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո լայն թափ են ստացել քիմիայի բնագավառի հետազոտությունները, զարգացել է թղթի-ցելյուլոզի արդյունաբերությունը։ Ինսուլինի հայտնադործման և ստացման համար Ֆ. Բանտինգը և Զ. Մակլեոդը արժանացել են նոբելյան մրցանակի ([[1923]] թվական)։ [[1971]] թվականին նոբելյան մրցանակ է շնորհվել նաև Գ. Հերցբերգին՝ ֆիզիկական և վերլուծական քիմիայի ասպարեզում կատարած աշխատանքների համար։ Ֆիզիկական հետազոտությունների զարգացումը Կանադայում սկսվել է դեռևս առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Է. Ռեզերֆորդը, որը [[1898]]-[[1907]] թվականներին աշխատել է Կանադայում, Ֆ. Աոդիի հետ պարզել է ճառագայթների բնույթը և ստեղծել ռադիոակտիվության տեսությունը։ Զ. Մակ-Լենանը [[Տորոնտո]]յի համալսարանում ապացուցել է տիեզերական ճառագայթների գոյությունը, հետազոտել բևեռափայլի սպեկտրները և ստացել հեղուկ հելիում։ Նա է հիմնել ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի կանադական դպրոցը։ [[Մեծ Բրիտանիա]]յի և [[ԱՄՆ]]-ի գիտնականների օգնությամբ [[1942]] թվականին [[Մոնրեալ]]ի համալսարանում ստեղծվել է միջուկային լաբորատորիա։ [[1947]] թվականին գործարկվել է աշխարհի խոշորագույն (իր ժամանակին) հետազոտական ռեակտորը, [[1962]] թվականին՝ Կանադայի առաջին ԱԷԿ-ը։ Միջուկային ֆիզիկայի զարգացման գործում էական ներդրում ունի Զ. Մաքենզին։ Կանադայի մաթեմատիկայի դպրոցը ներկայացնում են Մ. Նյուքոմը, Ռ. Կ. Արչիբալդը, Ռ. Ռիչարդսոնը, Գ. Պոլը և ուրիշներ, որոնք աշխատել են Կանադայում։ Ինտենսիվ զարգացել է մաթեմատիկական վիճակագրությունը (Ա. Ուորրեն, Մ. Մաքենզի)։ Կանադան ունի ժամանակակից հաշվողական կենտրոններ, որոնցից խոշորագույնը [[Տորոնտո]]յի համալսարանինն է։ Հետպատերազմյան տարիներին Կանադայում զարգացման բարձր աստիճանի են հասել տեխնիկական գիտությունները, կենսաբանությունը, երկրաբանությունը։ Կանադայի գիտական խոշոր հիմնարկներն են՝ օդագնացության և տիեզերքի կանադական ինստիտուը, հանքային արդյունաբերության և մետալուրգիայի, [[քիմիա]]յի, բջջի հետազոտման կենսաբանական, բույսերի հետազոտման, ինչպես նաև համալսարաններին կից հետազոտական ինստիտուտները։
 
=== Փիլիսոփայություն ===
19-րդ դ. բուրժուական փիլիսոփայական հոսանքները Կանադայում կազմավորվել են ֆրանսիական, անգլո-ամերիկյան փիլիսոփայության ազդեցությամբ։ 19-րդ դ. վերջին և 19-րդ դ. սկզբին կանադական փիլիսոփայության տարածման գործում մեծ դեր են խաղացել Զ. Օաթսոնը և նրա աշակերտները։ Անգլո-ամերիկյան նեոհեգելականության ազդեցությամբ ձևավորված «սպեկուլյատիվ փիլիսոփայությունը» նպաստել է գերմանական դասական իդեալիզմի, հատկապես Կանտի և Հեգելի ուսմունքների յուրացմանը։ «Մպեկուլյատիվ փիլիսոփայությանը» Ջ. Մ. Բրետը հակադրեց իր «ինտեգրալ ռեալիզմը», որը հարցադրումով տարբերվում է անգլո-ամերիկյան նեոռեալիզմից և քննադատական ռեալիզմից։ «Հավասարակշռված փիլիսոփայություն», այսինքն ըստ էության էկլեկտիկական փիլիսոփայություն (իդեալիզմի ռեալիզմի և պրագմատիզմի համակցում), ստեղծելու փորձ է կատարել Ռ. Կ. Լոջը։ Ներկայումս նկատելի է նեոպոզիտիվիզմի, իսկ բողոքական փիլիսոփաների շրջանում՝ քրիստոնեական էկզիստենցիալիզմի ազդեցությունը։ Համալսարաններում Փիլիսոփայությունը հիմնականում դասավանդում են արտասահմանյան պրոֆեսորները, մեծ ուշադրություն է դարձվում փիլիսոփայության պատմությանը (հատկապես անտիկ և միջնադարյան)։ Նեռթոմիստական փիլիսոփայության մշակման և դասավանդման միջազգային նշանակություն ունեցող խոշոր կենտրոններն են Լավալի ([[Քվեբեկ]]) համալսարանին կից բարձրագույն փիլիսոփայական դպրոցը, Ալբերտ Մեծի անվան միջնադարյան ուսումնասիրությունների ինստիտուտը ([[Մոնրեալ]]), Միջնադարյան ուսումնասիրությունների պապական ինստիտուտը ([[Տորոնտո]]). մշտական աշխատանքի են ներգրավվել տարբեր երկրների նշանավոր թոմիստ փիլիսոփաներ, այդ թվում է. ժիլսոնը՝ ինստիտուտի դիրեկտորըտնօրենը և ժ. Մարիտենը։ [[1958]] թվականին հիմնադրվել է Կանադական փիլիսոփայության ասոցիացիան, որ միավորում է անգլախոս և ֆրանսախոս փիլիսոփաներին։ [[Մոնրեալ]]ում գործում է Ֆրանս-կանադական ասոցիացիան և Մակ Գիլլի համալսարանին կից փիլիսոփայական ընկերությունը։ Մարքսլենինյան ուսմունքը պրոպագանդում է ԿԿԿ-ն։ Հրատարակվում են «Dialogue» ([[1962]]-ից), «Etudes Medievales» ([[1939]] թվականից), «Laval theologique et philosophique» ([[1945]] թվականից) փիլիսոփայական հանդեսները։
 
=== Պատմական գիտություն ===
266 264

edits