«Վուշե գործվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:SoSL Fabric 1927.jpg|թջճpx|մինի|գործվածքներ]]
'''Վուշե գործվածք''', վուշե մանվածքից և թելից գործվածք։ Հենքաթելերի կամ միջնաթելերի հետ [[բամբակ]]ե կամ այլ թելեր ու մանվածքներ օգտագործելու դեպքում գործվածքն անվանում են կիսավուշե։ Վուշե գործվածքներն [[աչք]]ի են ընկնում բարձր հիգիենիկ հատկություններով, ունեն հարթ մակերևույթ, նուրբ փայլ, մեծ ամրություն և դիմացկունություն։ [[1 ]]մ<sup>2</sup> Վուշե գործվածքի [[զանգված]]ը տատանվում է [[100]]-ից (բատիստ) մինչև [[1000]] (բրեզենտ) գրամ և ավելի սահմաններում։ Թերություններն են․ կոշտությունը, ճմրթվելու և կծկվելու հատկությունները։ Ըստ նշանակման և կառուցվածքի տարբերում են սեղանի նախշավոր (սփռոցներ, անձեռոցիկներ), սրբիչի նախշավոր և խավավոր քաթաններ և հարթ սրբիչներ, կոստյումի-շրջազգեստի գործվածքներ (ռոգոժա, տրիկո և այլն), սավանի բարակ (սպիտակեղենի), տեռասային կտավներ, խտակտավներ, կոպիտ (տեխ․), լանջափեշի ձևավորման, բրեզենտե պարուսին, փաթթոցման և տոպրակի գործվածքներ, ինչպես նաև հրշեջ թևքեր և այլն։ Վ․Վուշե գ․գործվածք սկսել են մշակել մոտ 9000 տարի առաջ [[Հնդկաստան]]ի [[լեռ]]նային [[մարզ]]երում։ [[Հայկական լեռնաշխարհ]]ում վուշե գործվածքները տարածված են եղել դեռևս մ․ թ․ ա․ [[V]]—IV [[հազարամյակ]]ներում։ Թեղուտ բնակավայրի պեղումների ընթացքում հայտնաբերվել են բուսական թելերից գործված տարբեր տեսակի գործվածքներ։ Ուրարտական Թեյշեբաինի ամրոցից գտնված ածխացած գործվածքները պատրաստված են բրդից կամ բուսական թելերից (վուշ, կանեփ)։ Ուրարտական թագավորությունում օգտագործվել են վուշե [[շապիկ]]ներ։ Այդ մասին վկայում է խալդի աստծու տաճարի կողոպտման ավարի ցուցակը։
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=534}}