«Ֆրիդրիխ I Շիկամորուս»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
=== Առաջին իտալական արշավանքը ===
Ֆրիդրիխը կատարել 6 արշանք դեպի Իտալիա: Առաջինը սկսվել է 1154ի հոկտեմբերին, նա պլանավորել էր արշավանք նորմանների դեմ , որոնց ղեկավարում էր Սիցիլիայի Վիլլիամ Առաջինը: Հնազանդեցնելով Միլանը , նա հաջողությամբ պաշարեց Տորտոնան 1155ի սկզբին ՝ ոչնչացնելով քաղաքը : Նա շարժվեց Պավիա , որտեղ ստացավ Երկաթե թագ և Իտալիայի արքա տիտղոսը : Բոլոնիայի և Տոսկանիայի միջով անցնելով նա շուտով հասավ Հռոմ : Այնտեղ , Ադրիանոս Չորրորդ պապը պայքարում էր հանրապետական քաղաքի կոմունայի դեմ, որը գլխավորում էր Առնոլդը Բրեշիայից ՝ Պիեռ Աբելարի (ֆրանսիացի փիլիսոփա, թեոլոգ) սանը: Որպես բարի կամքի դրսևորում ՝ Ֆրիդրիխը բաց թողեց վերածնված հռոմեական սենատի ներկայացուցիչներին , իսկ կայսերական զորքերը զսպեցին հանրապետականներին : Առնոլդը կախաղան բարձացվեցբարձրացվեց ապստամբության և դավաճանության համար:
 
Ֆրիդրիխի ՝ Հռոմի պարիսպներին մոտենալուն պես պապը շտապեց հանդիպել նրան : Արքայական վրանում արքան ընդունեց նրան և պապի ոտքերն համբուրելուց հետո , նա սպասում էր ստանալ ավանդական պատասխան համբույր՝ ի նշան խաղաղության: Ֆրիդրիխը հրաժարվեց պապի զգեստի քողերը բարձրացրած նրան ուղեկցել դեպի վրան, իսկ Ադրիանոսն իր հերթին մերժեց պատասխան համբույր տալ:  Սակայն , մեկ օրվա բանակցություններից հետո , Ֆրիդրիխը համաձայնվեց արարողակարգը կատարել մինչև վերջ , որից հետո ասաց «Պետրոսի համար , և ոչ Ադրիանոսի»: