«Լևոն Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
}}
 
'''Լևոն Դ''' (ծն. թ. անհայտ– 18.11.1307), [[Կիլիկիա]]յի Հայոց թագավոր [[1305]]–ից։ թվականից։ Հաջորդել է հորեղբորը՝ [[Հեթում Բ]] թագավորին։ Կամենալով դիմագրավել իսլամադավան պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել [[Արևմուտք]]՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի [[ՀԱԵ|Հայոց եկեղեցին]] ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ [[Հեթում Բ|Հեթում]] «թագավորահոր» հորդորով Լևոնը [[1307]]–ին թվականին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մուսուլմանական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին [[խաչակիրներ]]ին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր [[Անարզաբա]] քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ [[Օշին Ա|Օշին]]<nowiki/>ն ու [[Ալինախ]]<nowiki/>ը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։
 
{{Հայոց արքաներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Դ» էջից