«1984 (գիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 20 009 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ
 
== Սյուժեն ==
Գրքի գլխավոր կերպարը՝ Ուինսթոն Սմիթը, ապրում է Լոնդոնում, աշխատում է «Ճշմարտության նախարարությունում» («Նախաճշտում»), որտեղ կառավարության պատվերով կատարվում է պատմական փաստաթղթերի, արձանագրությունների ու գրքերի կեղծումներ՝ իշխանության տեսակետներին համապատասխանեցնելու համար։ Ուինսթոնն արտաքինՆա կուսակցությանչի անդամկիսում էկուսակցական (Օվկիանիայիլոզունգները ազգաբնակչությունըև բաժանվածգաղափարախոսությունը էև երեքհոգու խավի․խորքում Ներքինամեն կուսակցությանբանի անդամներ,հանդեպ Արտաքինհիմնարար կուսակցությանկասկած անդամներունի: ևՈրպեսզի պրոլներ)։ինչ-որ Նակերպ թեևթեթևացնի բարեխիղճհոգին, աշխատողօրագիր է պահում, սակայնորտեղ ներքուստ ատումգրանցում է Կուսակցությունը ևիր Մեծբոլոր Եղբորը։կասկածները:
 
Ուինսթոնն արտաքին կուսակցության անդամ է (Օվկիանիայի ազգաբնակչությունը բաժանված է երեք խավի․ Ներքին կուսակցության անդամներ, Արտաքին կուսակցության անդամներ և պրոլներ)։ Նա թեև բարեխիղճ աշխատող է, սակայն ներքուստ ատում է Կուսակցությունը և Մեծ Եղբորը։
Արտաքուստ շարունակում է ձևացնել, թե հավատարիմ է կուսակցական գաղափարներին: Կասկած ունի, որ Ջուլիա անունով իր գործընկերուհին նախարարությունում լրտեսում է իրեն: Միաժամանակ կասկած ունի, որ ներքին կուսակցության անդամ Օբրայենը նույնպես չի կիսում իր կուսակցության գաղափարները և ընդհատակյա հեղափոխական է:
Մի օր պրոլետարիատի շրջանում հայտնվելով՝ նա մտնում է հին իրերի խանութի տիրոջ՝ Չարինգթոնի մոտ: Սա ցույց է տալիս երկրորդ հարկում գտնվող մի սենյակ, որտեղ Ուինսթոնը երազում է գեթ մեկ շաբաթ ապրել: Ետդարձի ճանապարհին հանդիպում է Ջուլիային: Հասկանում է, որ օրիորդը հետևել է իրեն: Տատանվում է նրան սպանելու և վախի արանքում: Հաղթում է վախը, շուտով նախարարությունում նամակ է ստանում Ջուլիայից, որում Ջուլիան սեր է խոստովանում: Նրանք սկսում են հանդիպել ամիսը մի քանի անգամ: Ուինսթոնը գիտի, որ իրենք արդեն հանգուցյալներ են, քանի որ սիրային կապը կուսակցության անդամների միջև արգելված է: Հանդիպում է Չարինգթոնի ցույց տված սենյակում: Ուինսթոնը և Ջուլիան դիմում են խենթ քայլի՝ գնալով Օբրայենի մոտ և խնդրելով, որ Օբրայենին ընդունի իրենց իր ընդհատակյա կազմակերպություն: Օբրայենը ընդունում է նրանց և տալիս է գիրք, որը գրել է պետության թշնամի Գոլդսթեյնը:
Օվկիանիայում մարդկանց հսկելու համար յուրաքանչյուր բնակարանում կամ հասարակական վայրում տեղադրված են հատուկ սարքեր («հեռէկրաններ»)։ Մտքի ոստիկանությունը հսկում է մարդկանց մտքերը։
 
Որոշ ժամանակ անց նրանց ձերբակալում են պարոն Չարինգթոնի սենյակում, քանի որ այս ծերուկն իրականում մտքերի ոստիկանության աշխատակից է: Սիրո նախարարությունում Ուինսթոնին երկար ժամանակ մշակում են: Գլխավոր դահիճն ի զարմանս Ուինսթոնի Օբրայենն է: Սկզբում հերոսը փորձում է չընկրկել և հավատարիմ մնալ ինքն իրեն: Սակայն անվերջանալի ֆիզիկական և հոգեկան տառապանքներից հետո նա ուրանում է ինքն իրեն՝ հույս ունենալով ուրանալ իր հայացքները բանականությամբ, բայց ոչ հոգով: Նա ուրանում է ամեն բան, բացի Ջուլիայի հանդեպ սիրուց: Սակայն Օբրայենը կոտրում է նաև այդ սերը: Ուինսթոնը ուրանում է Ջուլիային՝ կարծելով, թե անում է դա միայն բանականությամբ, վախից:
 
Սակայն երբ նա արդեն «բուժվում է» հեղափոխական տրամադրություններից և ազատության մեջ է, հասկանում է, որ բանականությամբ Ջուլիային ուրանալու պահին նա ամբողջությամբ է ուրացել նրան: Նա ուրացել է իր սերը: Պարզվում է, որ Ջուլիան իր հերթին ուրացել է Ուինսթոնին:
Ուինսթոնը լսում է, որ ռադիոընդունիչով հայտնում են Օվկեանիայի զորքերի հաղթանակի մասին Եվրազիայի զորքերի նկատմամբ: Ուինսթոնը հասկանում է, որ հիմա նա ամբողջությամբ բուժվել է: Նա սիրում է կուսակցությունը և Մեծ Եղբորը։
 
== Մեջբերումներ ==
* Մարդ երբեք չի կռվում արտաքին թշնամու, այլ միշտ՝ իր մարմնի դեմ:
* Երբեք և ոչ մի պատճառով չես ցանկանում, որ ցավն ուժեղանա: Ցավից միայն մի բան ես ուզում, որ դադարի:
* Աշխարհում չկա ավելի վատ բան, քան ֆիզիկական ցավը:
* Երբ խաբում եք ինքներդ ձեզ՝ կարծելով, թե ինչ-որ բան եք տեսնում, ենթադրում եք, որ բոլորն էլ տեսնում են նույնը:
* Ամենամահացու վտանգը քնի մեջ խոսելն է, այդ դեպքում անհնար է ինքնավերահսկումը:
* Ազատությունը երկուսին գումարած երկու՝ հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից:
* Իշխանությունը Կուսակցությանը պետք է ոչ թե իր, այլ մեծամասնության բարեկեցության համար: Իշխանություն պետք է, որովհետև մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին. նրանց պետք է կառավարեն և կանոնավոր ստեն, ովքեր իրենցից ուժեղ են:
* Հիմա, երբ հասկանում էր, որ մեռած է, կարևոր էր հնարավորինս երկար ողջ մնալ:
* Իրականում եկեղեցիներ շատ կան, պարզապես օգտագործվում են այլ նպատակներով:
* Ինքնին ցավը երբեմն բավարար չէ: Լինում են դեպքեր, երբ մարդն ընդդիմանում է ցավին մինչև մահվան պահը: Բայց բոլորի համար էլ կա ինչ-որ անդիմադրելի բան, մի բան, որ հնարավոր չէ նախատեսել: Խիզախությունն ու երկչոտությունը կապ չունեն: Երբ ընկնում ես բարձունքից, պարանից կառչելը վախկոտություն չէ: Երբ ընկնում ես խոր ջրերի մեջ, թոքերդ օդով լցնելը վախկոտություն չէ: Դա ընդամենը բնազդ է, որ անհնար է ոչնչացնել:
* Մարդն ինչպե՞ս է իշխանություն հաստատում ուրիշ մարդու վրա:
-Նրան տառապանք պատճառելով:
 
-Իրավացի եք: Նրան տառապանք պատճառելով: Հնազանդությունը բավական չէ: Եթե նա չտառապի, ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ հնազանդվում է ձեր, այլ ոչ թե իր կամքին: Իշխանությունն էլ է այդպես: Իշխանությունը ցավ պատճառելու և ստորացնելու մեջ է: Իշխանությունը հետևյալն է. կտոր-կտոր անել մարդկանց մտքերը ու կրկին հավաքել նոր ձևով:
* Շարունակական դառնալով՝ պատերազմը դադարեց պատերազմ լինելուց:
* Եթե ուզում ես գաղտնիք պահել, այն պետք է թաքցնես քեզնից: Պետք է իմանաս, որ կա, բայց քանի դեռ անհրաժեշտ չէ, թույլ չտաս, որ գիտակցությանդ մեջ մուտք գործի այն տեսքով, որին կարելի է անուն տալ:
* Իրականում փրկություն չկար: Իրագործելի էր միայն մի ծրագիր՝ ինքնասպանությունը, բայց չէին շտապում իրագործել: Սպասողական վիճակում ապրել օր առ օր, շաբաթ առ շաբաթ՝ հյուսելով ներկան, որ չուներ ապագա, դա անհաղթահարելի բնազդ էր, ինչպես թոքերն են միշտ հաջորդ շունչը առնում, քանի դեռ օդ կա:
* Փոքրամասնություն լինելը, նույնիսկ եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես: Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես:
* Իշխելու գաղտնիքն է՝ սեփական անսխալականության հանդեպ հավատը համադրել անցյալի սխալներից դասեր քաղելու ունակության հետ:
* Կա միայն չորս միջոց, որով իշխող խումբը կարող է գահընկեց արվել: Կամ նվաճվում է դրսից, կամ անարդյունավետ է ղեկավարում, և զանգվածները ցանկանում են ապստամբել, կամ դա թույլ է տալիս ձևավորել ուժեղ ու դժգոհ միջին դաս, կամ կորցնում է ինքնավստահությունն ու կառավարելու պատրաստակամությունը: Այս պատճառները չեն ազդում առանձին-առանձին, և որպես կանոն՝ չորսն էլ ինչ-որ չափով ներկա են: Իշխող դասը, որը կարող է պաշտպանվել բոլորից, մշտապես մնում է իշխանության գլխին: Վերջին հաշվով որոշիչ գործոնը բուն իշխող դասակարգի հոգեբանական վիճակն է:
* Այս խաղում, ուր խաղում ենք, անհնար է հաղթել: Պարզապես որոշ անհաջողություններ մյուսներից լավ են, այդքանը:
* Մահը երբեք չի գալիս, երբ նրան սպասում ես:
* Լավագույն գրքերը պատմում են այն, ինչ արդեն գիտես:
* Մարդուց առաջ ոչինչ չի եղել: Մարդուց հետո, եթե նրա վերջը գա, ոչինչ չի լինի: Մարդուց դուրս ոչինչ չկա: Մարդկային գիտակցությունից դուրս ոչինչ գոյություն չունի:
* Իշխանությունը հավաքական է: Անհատն ինշխանություն է ձեռք բերում այն դեպքում, երբ դադարում է անհատ լինել:
* Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի:
* Իրականությունն արտաքին երևույթ չէ: Իրականությունը գոյություն ունի մարդու գիտակցության մեջ և ուրիշ ոչ մի տեղ:
* Կարող են ստիպել, որ ասես ցանկացած բան, ցանկացած, բայց չեն ստիպի, որ հավատաս դրան:
* Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում:
* Մեռնեմ նրանց ատելով ՝ ահա թե որն է ազատությունը:
* Ինչ-որ կերպ հնարավոր է կառուցել գաղտնի աշխարհ, որտեղ կարող ես ապրել ուզածիդ պես: Դրա համար միայն հաջողություն է պետք, մեկ էլ ճարպկություն ու խիզախություն պիտի ունենաս:
* Քանի դեռ մարդ արարածը մարդ է մնում, կյանքն ու մահը նույն բանն են:
* Մի անիծյալ պատերազմը միշտ հաջորդում է մյուսին: Վերջը սկզբի մեջ է։
* Եթե սիրում ես որևէ մեկին, ուրեմն սիրում ես, իսկ երբ այլևս ոչինչ չունես տալու, տալիս ես սերդ:
* Հնարավոր է պատկերացնել մի հասարակություն, որտեղ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ, անձնական սեփականության ու ճոխությունների առումով, հավասարապես կբաշխվի, մինչդեռ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ կմնա փոքրաթիվ արտոնյալների ձեռքին:
* Անհնար է վախի, ատելության ու դաժանության վրա քաղաքակրթություն հիմնել: Այն չի հարատևի:
* Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը:
* Մարդու ամենավատ թշնամին նրա նյարդային համակարգն է: Ցանկացած պահի ներքին լարվածությունը կարող է արտացոլվել արտաքինում:
* Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ:
* Մոր մասին հիշողությունը ծվատում էր Ուինսթոնի սիրտը, որովհետև նա մահացել էր՝ իրեն սիրելով, իսկ ինքը չափազանց երիտասարդ ու եսասեր էր՝ փոխադարձաբար սիրելու համար:
* Նա ջանում էր վերադառնալ դեպի վաղ մանկություն, սակայն դա չափազանց բարդ էր: Ինչ տեղի էր ունեցել հիսունականներին, ջնջվել էր հիշողությունից: Երբ հնարավոր չէ օգտվել որևէ վկայությունից, նույնիսկ սեփական կյանքիդ ուրվագիծը կորցնում է հստակությունը: Հիշում ես խոշոր իրադարձություններ, որոնք գուցե չեն էլ պատահել, հիշում ես դեպքերի մանրամասներ, բայց ի վիճակի չես վերականգնել մթնոլորտը. կային նաև երկար, ոչնչով չառանձնացվող բաց ժամանակահատվածներ: Այն ժամանակ ամեն ինչ այլ էր: Այլ էին նաև երկրների անունները, նրանց տեսքը քարտեզի վրա...
* Ակնհայտ ճշմարտություն է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են անօտարելի իրավունքով, որոնցից է կյանքի, ազատության ու երջանկության ձգտման իրավունքը: Այդ իրավունքները պահպանելու համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնք իշխանություն են ձեռք բերում կառավարվողների համաձայնությամբ: Երբ կառավարման ձևը չի ծառայում այդ նպատակին, ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ վերացնել այն և հաստատել նոր կառավարություն:
* Արձանագրված պատմության ողջ ընթացքում կամ հավանաբար նեոլիթյան դարաշրջանի ավարտից ի վեր աշխարհում գոյություն ունեն երեք դասի մարդիկ՝ բարձր, միջին ու ցածր: Նրանք բաժանվել են բազում տարբեր եղանակներով, կրել անհամար տարբեր անուններ, ու նրանց քանակական հարաբերակցությունը, ինչպես և վերաբերմունքը միմյանց հանդեպ, տարբերվել է դարաշրջանից դարաշրջան, բայց հասարակության հիմնական կառուցվածքը երբեք չի փոխվել: Նույնիսկ ահռելի տեղաշարժերից ու անդառնալի թվացող փոփոխություններից հետո նույն մոդելը վերահաստատվել է, ինչպես գիրոսկոպն է միշտ վերադառնում հավասարակշռության կետին, որքան էլ հրես... Այս երեք խմբերի նպատակները միանգամայն անհամատեղելի են: Բարձր դասի նպատակն է՝ մնալ նույն տեղում: Միջին դասի նպատակն է՝ փոխել տեղը բարձրի հետ: Ցածր դասի նպատակը (եթե նպատակ ունի, քանի որ ցածր դասի մշտական բնորոշ գիծն այն է, որ ճզմված են ծանր աշխատանքով և լոկ ժամանակ առ ժամանակ են գիտակցում այն, ինչ դուրս է իրենց առօրյա կյանքից) վերացնել բոլոր տարբերությունները և ստեղծել հասարակություն, որտեղ բոլորը հավասար կլինեն: Այսպիսով, ողջ պատմության ընթացքում անընդհատ կրկնվում է պայքարը, որի հիմնական գծերը միշտ նույնն են: Երկար ժամանակ Բարձր դասը կայուն պահում է իշխանության ղեկը, բայց վաղ թե ուշ միշտ էլ գալիս է մի պահ, երբ նրանք կորցնում են կամ հավատը սեփական անձի հանդեպ, կամ արդյունավետ կառավարելու ունակությունը, կամ էլ երկուսը միասին: Նրանց տապալում է Միջին դասը, որը Ցածր դասին քաշում է իր կողմը՝ ձևացնելով, թե պայքարում է հանուն ազատության և արդարության: Իր նպատակին հասնելով՝ Միջին դասը Ցածր դասին հրում է հետ՝ դեպի ստրկության իր հին դիրքը, իսկ ինքը դառնում է Բարձր: Հետո նոր Միջին դասը բաժանվում է մյուս խմբերից մեկից կամ երկուսից էլ ու պայքարը վերսկսվում է: Երեք դասերից միայն Ցածրին երբեք չի հաջողվում թեկուզ ժամանակավոր հասնել իր նպատակներին: Չափազանցություն կլիներ ասել, որ պատմության ընթացքում նյութական առաջընթաց չի գրանցվել: Նույնիսկ այսօր՝ անկման շրջանում, շարքային մարդն ավելի բարեկեցիկ է ապրում, քան մի քանի դար առաջ: Բայց բարեկեցության, վարվելակերպի մեղմացման աճը, հեղափոխությունը կամ բարեփոխումները երբեք մի միլիմետր անգամ չեն մոտեցրել մարդկային հավասարությունը: Ցածր դասի տեսանկյունից՝ ոչ մի պատմական փոփոխություն երբեք չի եղել ավելին, քան ղեկավարների անունների փոփոխություն:
 
 
== Հայերեն հրատարակություն ==
«1984» վեպը հայերեն հրատարակվել է «[[Անտարես հրատարակչություն|Անտարես»]] հրատարակչության կողմից, 2012 թվականին (ISBN 978-9939-51-392-8)։ Թարգմանությամբ՝«1984» վեպը թարգմանել է [[Աստղիկ Աթաբեկյան]]ի։ը։
 
== Տես նաև ==
* [[Անասնաֆերմա]]
* [[451 աստիճան ըստ Ֆարենհայթի]]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
2540

edits